Թբիլիսին և Երևանը կարող են տևական խաղաղություն բերել․ Վրաստանում ամփոփում են ՀՀ ԱԺ նախագահի այցը

Վրաց վերլուծաբաններն ամփոփելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան և հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, նշում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և ընկերական:

Այս մասին հայտնում է «ԱԼԻՔ»-ը՝ Թբիլիսին և Երևանը, ըստ նրանց, կարողանում են պահպանել ու զարգացնել այդ հարաբերությունները:

Վրաստանի ռազմավարական վերլուծական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ չնայած արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումներին, Վրաստանն ու Հայաստանը պահպանում են բարձր մակարդակի բարիդրացիական հարաբերությունները:

Վասաձեն նշում է, որ հարաբերություններն այն մակարդակին են, որում էլ հենց կարող էին լինել: Նրա խոսքով, երկու երկրներն ամեն ինչ պետք անեն ներկա հարաբերությունները պահպանելու՝ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին:

«Հուսանք երկու հարևանները կկարողանան նաև միասին տևական խաղաղություն բերել տարածաշրջանին՝ օգտվելով ընձեռնված հնարավությունից, որը ԱՄՆ-ն արդեն ձեռնարկել է:

Մենք տեսնում ենք նաև, որ Վրաստանը ևս ակտիվորեն ներգրավված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման գործընթացում. բազմիցս առաջարկել է լինել հարթակ հայ և ադրբեջանցի գործընկերների համար, ինչին արձագանքել են թե հայկական, թե ադրբեջանական կողմերը»,- ասում է Վասաձեն:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ վրաց-հայկական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն, ներուժ կա այն ավելի խորացնելու:

Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտությունում Վրաստանի դերի մասին՝ Զաքարեիշվիլին ասում է, որ Թբիլիսին կարող է միջնորդի դեր ստանձնել, չնայած, որ այս գործընթացում արդեն խառնվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Թուրքիան:

Կոնֆլիկտաբանը նաև նկատում է՝ Վրաստանի դերը կոնֆլիկտի լուծման հարցում մի փոքր ուշացած է, բայց այդուհանդերձ, որոշ դեպքերում կարող է միջամտել, օրինակ՝ ծառայել որպես երկխոսության հարթակ Հայաստանի և Ադրբեջանի համար:

«Վրաստանի և Հայաստանի միջև պետք է էլ ավելի զարգանա տնտեսությունը, առևտրային ու տրանսպորտային հարաբերությունները»,- ասում է Զաքարեիշվիլին:

Նշենք, որ երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Թբիլիսյան հանդիպումներում ևս մեկ անգամ վրացի պաշտոնյաները պատրաստակամություն հայտնեցին աջակցել հայ-ադրբեջանական երկխոսությանը։ Հայ և վրացի պաշտոնյաներն ընդգծեցին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, տնտեսությունները զարգացնելու պատրաստակամության մասին։

Վրաստան պաշտոնական այցը Սիմոնյանը սկսեց վրաց գործընկերոջ մասնակցելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ ունեացավ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ, Վրաստան պաշտոնական այցի ավարտին եղավ Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, հանդիպեց վիրահայերի հետ:

Այցի ընթացքում երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների և մշակութային հարցերի հանձնաժողովները համագործակցության հուշագրեր ստորագրեցին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1280 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ