Երևան
12 °C
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը կազմակերպում է դասընթաց, որի շրջանակում Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների չորս ուսանող մեկ կիսամյակում ամրապնդելու է իր՝ իրանագիտության ոլորտի և պարսկերենի գիտելիքը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ԵՊՀ-ը, կատարելով համալսարանի ռազմավարական նպատակների հիմնասյուները հանդիսացող գործառույթներ, ապահովում է որակյալ կրթություն նաև օտարերկրյա ուսանողների համար։ Այս համատեքստում ընդլայնում է միջազգային կրթական հաստատությունների հետ համագործակցության շրջանակը՝ շարունակաբար ստեղծելով կապեր հայ և օտարերկրյա հետազոտող-դասախոսների միջև և օժանդակելով բուհի միջազգայնացման գործընթացին:
«Եվրոպական բուհերում սովորող ուսանողները հնարավորություն են ունենում մասնակցելու կրթական կառույցների միջև համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերին, որոնք հաղթելու դեպքում ստանում են կրթաթոշակ:
Համագործակցային այս ծրագրի շրջանակում տրված կրթաթոշակը հնարավորություն է տալիս ընտրելու համալսարան, որտեղ ուսանողները կմասնակցեն որևէ դասընթացի: Երևանի պետական համալսարանն իր նախաձեռնողականության և միջազգային ամուր կապերի շնորհիվ ստացել է հնարավորություն լինելու այն բուհերից մեկը, որտեղ ուսանողները կարող են դիմել և շարունակել ուսումնառությունը»,- ասում է նա:
Ըստ նրա՝ Երևանի պետական համալսարանում այժմ կրթություն է ստանում Էդինբուրգի համալսարանից մեկ, Քեմբրիջի համալսարանից՝ երեք ուսանող: Նրանց համար առանձին մշակված ծրագրի շրջանակում դասավանդումը կազմակերպվում է անգլերենով, դասերի մի մասը՝ պարսկերենով: Թեև դասընթացը միտված է պարսկերենի ուսումնասիրությանը և դասավանդմանը, կան նաև տեսական առարկաներ, որոնք վերաբերում են Իրանի մշակույթին, պատմությանը, իրանական գրականությանը և այլն:
«Բացի պարտադիր առարկաներից, որոնք շաբաթական 16 ակադեմիական ժամ են, ուսանողների համար նախատեսված է նաև հայոց լեզվի դասընթաց, որի շրջանակում նրանք ծանոթանում են մեր երկրի մշակույթին, պատմությանը, ինչպես նաև հայ-իրանական մշակութային և պատմական փոխառություններին: Ուսանողները գիտաճանաչողական այցեր են կատարում Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, գիտակրթական հաստատություններ»,- ընդգծում է մամուլի խոսնակը:
Գրիգորյանը շեշտում է՝ այս համագործակցությունը կարևոր է թե՛ գիտական-ակադեմիական, թե՛ միջհամալսարանական փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից: Այն ԵՊՀ-ի բարձր վարկանիշի, որակյալ կրթության, հմուտ դասախոսների և գիտնականների, միջազգային ամուր կապերի առկայության ցուցիչ է: Այսօրինակ փոխգործակցություններն ընդգծում են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի կրթական որակն ու ճանաչումը, ինչի շնորհիվ եվրոպական նշանավոր համալսարանների ուսանողները նախընտրել են ուսումնառությունը շարունակել այստեղ:
«Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարաններից ժամանած և ԵՊՀ-ում կրթություն ստացող ուսանողները մեզ հետ զրույցում նշեցին, որ նպատակ ունեն այստեղ ստացած ակադեմիական գիտելիքները կիրառելու՝ գիտակրթական տարբեր հաստատություններում, համալսարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում և այլուր գիտական գործունեությամբ զբաղվելով։
Երկկողմ համագործակցությունը կարող է հիմք դառնալ հետագայում ծրագրի շարունակականության և եվրոպական այլ պետություններից ուսանողների ներգրավման շրջանակն ընդլայնելու համար: Արդեն իսկ սկսվել են բանակցություններն Էդինբուրգի համալսարանի հետ, որը ԵՊՀ գործընկերներից է և կատարում է ԵՊՀ կրթական ծրագրերին մասնակցել ցանկացող ուսանողների հավաքագրում, ապա կազմակերպում նրանց՝ ԵՊՀ-ում ուսումնառության գործընթացը:
Նմանատիպ ծրագրեր նախատեսված են այն ուսանողների համար, որոնք ցանկություն ունեն կատարելագործելու իրենց լեզվական և երկրագիտական գիտելիքները: Նախատեսվում է հաջորդ տարի ծրագրում ներառել նաև Օքսֆորդի համալսարանի ուսանողներին»,- հավելում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT