Երևան
12 °C
Որոշ լրատվական կայքերում հրապարակված շմոլ գազով թունավորման դեպքերի վերաբերյալ ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության առումով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր անհամաձայնությունն է հայտնում;
Այս մասին ասվում է ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ տարածքում գործող տարբեր բուժկենտրոններից, ոստիկանության բաժանմունքներից և ՀՀ արտակարգ իրավիճակների տարածքային ստորաբաժանումներից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վթարակարգավարական ծառայության 1–04 և այլ կոնտակտային հեռախոսահամարներին ընդունված կարգով հաղորդված կանչերի ու տեղեկատվության համաձայն` հանրապետության տարածքում ս.թ. նոյեմբերի 1-ից 11-ը արձանագրվել է շմոլ գազից թունավորման թվով 11 դեպք։
Մինչդեռ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից որևէ տեղեկատվություն կամ կանչ ընդհանրապես չի գրանցվել:
Նման կանչեր կամ տեղեկատվություն ստանալով՝ «Գազպրոմ Արմնեիա» ՓԲԸ-ն, առաջնորդվելով ՀՀ կառավարության 12․04․2007թ․ N 580-Ն որոշմամբ հաստատված կարգով, կատարում է մասնագիտական քննություն և սահմանված կարգով կազմում արձանագրություն թունավորման դեպքերի առաջացման պատճառների և պայմանների վերաբերյալ, որոնք հաշվետվությամբ ներկայացվում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:
Հաշվի առնելով այն, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից շմոլ գազից թունավորումների վերաբերյալ ընդունված կարգով «Գազպրոմ Արմնեիա» ՓԲԸ-ին չի հայտնվել և մասնագիտական քննություն չի անցկացվել ու չի պարզաբանվել դրանց առաջացման պայմաններն ու պատճառները, ԵՊԲՀ լրատվական ծառայության կողմից դրանք բնական գազի օգտագործման հետ կապելը առնվազն կոռեկտ չէ և դիտարվում է որպես ապատեղեկատվություն:
Ելնելով վերոգրյալից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կոչ է անում զերծ մնալ չպարզաբանված հանգամանքներում նախնական ախտորոշմամբ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց և չհաստատված եզրահանգումներ կատարելուց:
Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը ձևավորվում է օրգանական տարբեր նյութերի թերայրման պայմաններում, մասնավորապես ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով:
Բացի բնական գազով աշխատող գազասարքերից, ածխածնի մոնօքսիդի աղբյուր են հանդիսանում նաև ծխախոտը, օջախները, փայտյա վառարանները, ջեռուցիչները, զոդիչները, խոտհնձիչները, էլեկտրական գեներատորները, ասֆալտապատման մեքենաները: Առավել վտանգավոր է, երբ տվյալ սարքավորումն օգտագործվում է շինություններում կամ փակ տարածքներում: Ածխածնի մոնօքսիդ կամ շմոլ գազ առաջանում է մեքենաների շարժիչներից, որոնց անսարքությունների հետևանքով շմոլ գազը կարող է լցվել մեքենայի խցիկ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT