Հաշմանդամություն ունեցող զինծառայողները կմեկնեն Երուսաղեմ

11/11/2022 schedule15:48

Նոյեմբերի 10-ին ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում տեղի է ունեցել հանդիպում «Ուխտագնացություն դեպի Երուսաղեմ» բարեգործական ծրագրի շրջանակում Երուսաղեմ մեկնող հաշմանդամություն ունեցող զինծառայողների հերթական՝ երրորդ խմբի հետ։

Բարեգործական ծրագիրը, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով ծանր վիրավորումներ ստացած նախկին զինծառայողների հոգեբանական վերականգնմանը և վերաինտեգրմանը նպաստելն է, մշակվել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի համատեղ ջանքերով։

Նախաձեռնությանը միացել և ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի հետ միասին դրա իրականացման առաջնորդությունն է ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

972.jpg (167 KB)

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Ա․ Քոչարյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացմանը Պաշտպանության նախարարության միանալով՝ ծրագրի առաքելությունը լրացվել է նոր իմաստով՝ ապահովել մշտական կապը բանակի և հայրենիքի պաշտպանների միջև՝ նրանց պահելով պետության ու բանակի մշտական հոգածության ներքո, ամրապնդել կապը բանակի, նրա պաշտպանների և եկեղեցու միջև։ Եվ այս խորհուրդի մարմնավորումն է այն, որ վիրավոր զինծառայողներին ուղեկցող խմբում ներգրավված են ինչպես պատերազմի բովով անցած սպաներ, այնպես էլ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանը:

Ուխտագնացության մասնակիցներին ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդը փոխանցել է Վեհափառ Հայրապետի օրհնությունը։

Ողջունելով ուխտագնացության մասնակիցներին՝ Պաշտպանության նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանը Պաշտպանության նախարարության ամբողջական սատարումն է հայտնել ծրագրին, կարևորել դրա շարունակականության ապահովումը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս մեծ թվով վիրավոր զինծառայողներ հաղորդակից կլինեն ծրագրին։

Հերթական խումբը Երուսաղեմ կմեկնի նոյեմբերի 15-ին՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների ուղեկցությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1093 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան