Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար, այս պարագայում ԱՄՆ-ը կանգնելու է Բաքվի կողքին. Պետդեպարտամենտ

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացներին և հեռակա հնչող մեղադրական հայտարարություններին:

Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ, ըստ Թեհրանի վերջին հայտարարությունների, իրանական Շիրազում ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկն Ադրբեջանի քաղաքացի է: Լրագրողը հետաքրքրվել է՝ Միացյալ Նահանգները կկարողանա՞ կանգնել մեղադրվող երկրների կողքին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ։

«Մենք շատ պարզ ասել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար: Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և՛ իր տարածաշրջանում, և՛ գուցե դրանից դուրս: Այս պարագայում Միացյալ Նահանգները Բաքվի կողքին է»,- ասել է Փրայսը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը մեկնել էր Շուշի՝ «հաղթանակ»-ի 2 տարին տոնելու։ Դահլիճում հավաքված զինվորականների առջև իր ունեցած ելույթում նա հիմնականում գովել էր ինքն իրեն և սպառնացել Հայաստանին: Նա չէր մոռացել նաև սպառնալ հարևան Իրանին՝ նրա անցկացրած «զորավարժություններին համարժեք պատասխան տալու խոստումով»:

Այս հայտարարություններին պատասխանել էր Իրանի ԱԳՆ-ը՝ Բաքվի մտավախությունների պատճառները, ինչպես նաև Ալիևի վախերը անհասկանալի և տարօրինակ գնահատելով:

Բնականաբար, առիթը բաց չթողնելով՝ Բաքվի բռնապետը միջանցքի վերաբերյալ կրկին կեղծ պահանջներ էր ներկայացրել Հայաստանին։

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները արդեն շատ վաղուց գործնականում չափազանց լարված են, իսկ մի քանի օր առաջ Բայդենը երկարաձգեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին և «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի իրաքցի հրամանատար Մահդի ալ Մուհանդիսին, ինչպես նաև շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի՝ «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի ներկայացուցիչները սպանվել էին հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու ԱՄՆ-ի օդուժի հարվածների հետևանքով:

Հայտնի է, որ հարված հասցնելու կարգադրությունը տվել էր անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել էին, որ սա պաշտպանական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումները: Թրամփը նշել էր, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների», և նրան վերացնելով՝ իրենք կանխել են Իրանի հետ հնարավոր պատերազմը:

Թեհրանը խոստացել էր դաժան վրեժխնդրություն, որից հետո հարվածներ էին հասցվել Իրաքում ամերիկյան ռազմական բազաներին։ Այս ամենը է՛լ ավելի էր սրել ԱՄՆ-ի և Իրանի՝ առանց այն էլ լարված հարաբերությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1283 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե