Երևան
12 °C
Ուկրաինայում ավելի քան 4,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, ամենից շատ՝ Կիևում և Կիևի մարզում, որտեղ ստեղծվել է էլեկտրաէներգիայի հետ կապված ամենադժվար իրավիճակը։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այս երեկոյի դրությամբ Կիևում և վեց շրջանում շարունակվում են էլեկտրաէներգիայի անջատումները: Կա ավելի քան 4,5 միլիոն սպառող առանց էլեկտրականության»,- ասել է Զելենսկին՝ տելեգրամ-ալիքում հրապարակված տեսաուղերձում:
Նրա խոսքով՝ իշխանությունները պատրաստվում են էներգետիկ ոլորտում իրավիճակի զարգացման ցանկացած սցենարի։ «Շաբաթվա ընթացքում ես մի քանի հատուկ հանդիպումներ ունեցա պաշտոնյաների, էներգետիկ ընկերությունների և տարածաշրջանային վարչակազմերի ներկայացուցիչների հետ էներգետիկ ոլորտում իրավիճակի հնարավոր տարբերակների վերաբերյալ: Մենք մանրամասն դիտարկում ենք յուրաքանչյուր սցենար և պատրաստում համապատասխան գործողություններ»,- հավելել է Զելենսկին:
Կիրակի առավոտյան Կիևում և Ուկրաինայի յոթ շրջանում ժամային էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակացույց է մտցվել։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն ասել է, որ Կիևում սպառողների էլեկտրամատակարարման հետ կապված իրավիճակը շարունակում է ծանր մնալ։
Մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կիրակի օրը հայտարարել է, որ իշխանություններն աշխատում են Կիևում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված իրավիճակի զարգացման տարբեր սցենարների վրա, այդ թվում՝ ամբողջությամբ անջատելու դեպքում։ Կլիչկոյի խոսքով՝ Կիևում այժմ ապրում է մոտ 3 միլիոն մարդ։
Նոյեմբերի 1-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ երկրի յուրաքանչյուր շրջանի համար մշակվել է տարհանման ծրագիր։ Կիևի իշխանությունները քննարկում են Ուկրաինայի մայրաքաղաքի շուրջ երեք միլիոն բնակչի տարհանման հնարավորությունը ամբողջական հոսանքազրկման պարագայում:
Կիևի վարչակազմի անվտանգության ծառայության ղեկավար Ռոման Տկաչուկն էլ շաբաթ օրը New York Times-ին տված հարցազրույցում կրկնել է նույնը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT