10 օրով էի եկել, բայց արդեն 10 տարի է՝ այստեղ եմ. որտեղ է ու ինչով է զբաղվում երգիչ Միստր X-ը

2000-ականներից հայտնի ու սիրված երգիչ Միստր X-ը (Արթուր Հակոբյան) արդեն 10 տարի է՝ Հայաստանից տեղափոխվել է ԱՄՆ ու մշտական բնակություն հաստատել Նահանգներում: Չնայած նախքան մեկնելը «խորհրդավոր արտիստը» բեմում հանել էր դիմակը, սակայն հանդիսատեսի հուշերում նա հենց դիմակով էլ տպավորվել է:

«Հայկական ժամանակ»-ի զրույցը նրա հետ՝ ստորեւ.

- Արթուր, դուք 2000-ականների ամենահիշվող արտիստներից եք, եւ սա ոչ միայն Ձեր յուրահատուկ ձայնի, տեմբրի շնորհիվ, այլեւ բեմական այն կերպարի, որով ներկայացաք հանդիսատեսին: Բեմում միշտ դիմակով էիք եւ դրան համահունչ հագուկապով, ինչ-որ առումով՝ խորհրդավոր կերպարում: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս էր առաջացել այդ կերպարով հանդես գալու մտահղացումը:

- 2000-2001-ին սկսեցինք աշխատել երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ: Նա այդ ժամանակ իր հիմնադրած «Արձագանք» ստուդիայի ղեկավարն էր։ Միասին էինք աշխատում, եւ «Միստր X-ի» գաղափարն էլ ծնվեց մեր համատեղ աշխատանքի ընթացքում։ Նպատակը ոչ թե թաքնված, կիասքողարկված կերպարով բեմում երեւալն էր, այլ ավելի խոր մի բան էր: Գուցե ավելի ռոմանտիկ էինք, դիմակն ու անուն թաքցնել էլ դրա հետեւանքն էր։ Կարեւորություն էինք տալիս ավելի շատ ձայնին՝ թաքցնելով արտաքինն ու անունը։ Դա համարձակ մի քայլ էր, էքսպերիմենտալ մի բան, որը հաջողություն ունեցավ, որի ապացույցն էին տարբեր երկրներում ունեցած բազմաթիվ մենահամերգները։ Այդ դիմակը, իմ կերպարը, այն կատարումները, որոնք ես ներկայացնում էի, սրանք կարծես ամբողջական փաթեթ էին, քանի որ նման արտաքինով պետք էր ընտրել մի այնպիսի երաժշտություն, որն արդարացված կլիներ ձայնի ու կերպարի հետ։ 

Հիշում եմ, որ խորհրդանշական ու բավականին հետաքրքիր էր նաեւ Ձեր՝ դիմակը հանելու պահը։ Կպատմե՞ք՝ ինչպես որոշեցիք 8 տարի նույն կերպարով հանդես գալուց հետո հանել այն ու արդեն նորովի ներկայանալ: Անսովոր չէ՞ր:

- Հանրային հեռուստաընկերությամբ մի ծրագիր կար, «Բենեֆիս» էր կոչվում, եթե չեմ սխալվում, 2008 թվականին էր: Ինչպես եղավ, որ հանեցի․ արդեն բավականին երկար ժամանակ մարդիկ սպասում էին, ես էլ 8 տարի բեմում դիմակով էի ելույթ ունեցել։ Այդ ծրագրի ավարտին՝ ուղիղ եթերում՝ կատարումս ավարտելուց հետո, հանեցի դիմակը: Բայց հանելուց հետո իմ հանդիսատեսի, երգերս սիրողների մեջ կիսվեցին կարծիքները. մի մասն ասում էր, որ ճիշտ որոշում էր հանելը, մի մասն էլ՝ հակառակը, որ սովորել էին իմ հին կերպարին ու այնքան կապվել, որ չէին ուզում ինձ առանց դիմակ տեսնել։ Ու հետաքրքիր է՝ ինձ հետ էլ է նմանատիպ բան եղել: Հիշում եմ՝ երբ փոքր էի, Սիլվեստեր Ստալոնեի դերակատարմամբ ֆիլմ էի նայում, ֆիլմում նրա անունը Ռոքի էր, ու օրերից մի օր, երբ իմացա, որ Ռոքիի իրական անունը Սիլվեստեր Ստալոնե է, այնքան էի հիասթափվել։ Ինչ-որ տեղ հեքիաթային բան է, բայց հաճախ է լինում, երբ մարդը կապվում է վիճակին, կերպարին։

- Որքա՞ն ժամանակ է՝ ԱՄՆ-ում եք, ընդմի՞շտ եք տեղափոխվել, ինչո՞վ եք զբաղվում:

- ԱՄՆ-ը տեղափոխվելս շատ պատահական եղավ: Նպատակը 2012 թվականին մենահամերգ տալն էր, սակայն, երբ եկա, բազմաթիվ առաջարկներ եղան, շրջագայություններ էին սպասվում, եւ տեխնիկապես շատ դժվար էր ամեն անգամ գնալ-գալը։ Ամեն ինչ սկսվեց՝ այդ գործնական առաջարկներն ընդունելով, մոտ 1,5-2 տարի այդպես մնացի: Հետո ստացվեց այնպես, որ պետք է շարունակեի մնալ։ Բայց հետաքրքիրն այն է, որ ընդամենը 10 օրով էի եկել. 10 օրը դարձավ 10 տարի։ Արդեն 10 տարի է՝ այստեղ եմ։

Իսկ այժմ այդտեղ ակտիվ գործունեություն ծավալո՞ւմ եք։

- Մինչեւ 2019 թվականը՝ նոր կորոնավիրուսի ի հայտ գալը, շատ ակտիվ էի։ Բայց համավարակի պատճառով ամեն ինչ կանգ առավ․ երբեւէ չէի պատկերացնում, որ երբեւէ նման բան հնարավոր է՝ անգամ Լաս Վեգասը դատարկվեց, դադարեցվեցին բոլոր երաժշտական, շոու միջոցառումները։ Մինչեւ համավարակը բացել էի «XՕ Պիանո բար»-ը: (Իմիջիայլոց, փողոցը, որտեղ գտնվում է բարը, կոչվում է Արցախ, որն էլ ժամանակին անվանափոխվել է հայ համայնքի նախաձեռնությամբ)։ Այդ բարում ամեն օր տարբեր ազգի երաժիշտներ էին ելույթ ունենում, ամենատարբեր ժանրերի մեջ: Համարում եմ, որ դրանով էլ շարունակում էի շոու բիզնեսի մեջ լինել, քանի որ այդ ընթացքում հաճախ են ծնվում նոր դուետներ, նոր գործեր։ Նոր էինք ուշքի գալիս համավարակից, 2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսվեց. այն շատ բան փոխեց: Ճիշտ է, մենք հեռու ենք, բայց հենց հայրենիքում մի բան է լինում, շատ արագ անդրադառնում է նաեւ մեզ վրա։

Իսկ մասնակցո՞ւմ եք այստեղ տեղի ունեցող գործընթացներին: Շատերը հեռու գտնվելով էլ ակտիվ հասարակական գործունեություն են ծավալում, իրենց կարծիքը հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ։

- Հեռվից խորհուրդ տալը միշտ հեշտ է, եթե դա խիստ մասնագիտական չէ, ես նախընտրում եմ զուսպ լինել։ Ազատությունը լավ բան է, բայց միեւնույն ժամանակ այդ ազատության հետ կարծիքներն այնքա՜ն շատացան ու երբեմն այնքա՜ն անտեղի են, որ գոնե մեկ հոգու լռությունն արդեն փրկության նման մի բան է։ Առանց Սփյուռքի Հայաստանի համար շատ դժվար կլիներ: Այն, ինչ այսօր անում է եւ արել է Սփյուռքը, մեծ հարգանքի է արժանի։

- Արթուր, իսկ ի՞նչն եք ամենից շատ կարոտում Հայաստանում:

- Հետ նայելը միշտ էլ հետաքրքիր է, առավել եւս, երբ հետ նայելիս հակված ենք լավը տեսնելու: Շատ եմ կարոտել Հայաստանն ընդհանուր, ամեն ինչով, կարոտել եմ ցայտաղբյուրները, երեւանյան տրամադրությունը, զբոսանքները: Արդեն 10 տարի է՝ Հայաստան ընդհանրապես չեմ եկել: Ամեն անգամ մի խանգարող բան է լինում ու չի հաջողվում. կարծես չար կախարդանք լինի:

- Այն տարիներին, երբ հայկական երգարվեստում Դուք բավականին ակտիվ էիք, այդ ժամանակ կարծես երգիչ-երգչուհիները, այսպես ասած, ավելի յուրահատուկ արժեք ունեին: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր սա պայմանավորված. գուցե ինտերնետ չկար, ինչ-որ առումով ավելի անհասանելի էին, կամ այսքան շատ ու ամենուր չէին երգող մարդիկ, թե՞ այլ պատճառներ էլ կային:

- Կարծում եմ՝ ամենաառաջին նախապայմանը ինտերնետն է, հասանելիությունը: Այն ժամանակ դու պետք է շատ հատուկ մեկը լինեիր, որ քեզ նկատեին ու հեռուստատեսությամբ ցուցադրեին, իսկ հիմա ցանկացած մեկը կարող է իր ողջ օրը նկարել ու հանրությանը ներկայացնել եւ մեծ հայտնիություն վայելել: Հիմա նորաձեւ է ամեն ինչ հանրայնացնելը՝ հաց ուտելը, խանութ գնալը, աչքերը թարթելը...: Հնարավորություն տրվեց գուցե հասկանալու, թե ով իրեն ինչպես կդրսեւորի: Այն ժամանակ, օրինակ, ես չէի ցանկանա, որ ինձնից շատ նեղ՝ անձնական, անհատական տեղեկատվություն, անգամ լուսանկարներ մարդիկ տեսնեին: Բայց հիմա բոլորովին այլ է. մարդիկ հաճույք են ստանում ամենանեղ անձնականը հանրայնացնելիս: Արժեքներ են փոխվել։

- Կապը պահո՞ւմ եք Հայաստանի Ձեր ընկերների հետ:

- Համարյա ամեն օր խոսում եմ, այստեղ էլ շատ են հայ ընկերներս, ստեղծվել է փոքր Հայաստան։ Այժմ ես Գլենդելում եմ ապրում, որտեղ հայերը շատ-շատ են, եւ եթե նույնիսկ զանգում ես ինչ-որ ծառայություն, օպերատորն անգլերեն, իսպաներեն եւ հայերեն տարբերակներ է առաջարկում, խանութները հայկական գրություններով են, հայերեն ցուցանակներ եւ այլն: Այս ամենը թվացյալ հանգստություն է տալիս: Բայց ինչպես Վիլյամ Սարոյանը կասեր՝ «Իմ սիրտը լեռներում է»:

- Հիմա, երբ այլ երկրում եք ապրում ու հեռվից հետեւում հայաստանյան շոու բիզնեսին, ի՞նչ հիմնական բացեր եք նկատում:

- Միշտ հետեւում եմ հայկական երգարվեստին, շոու բիզնեսի ներկայացուցիչների գործերին: Ուրախությամբ պիտի ասեմ, որ ամեն ինչ դեպի լավն է գնացել մեզ մոտ, հատկապես տեխնիկական առումով, որակապես մեծ պրոգրես կա: Ընկերներիցս շատերն էլ, երբ գալիս են Հայաստան, հիացած են վերադառնում ու պատմում, որ ամեն ինչ բարձր որակի վրա է մեզ մոտ: Մեր հեռուստատեսությունը, մեր նորաստեղծ խմբերը, ժամանակակից ակումբներում երաժշտության որակը, երիտասարդությունն ու թարմ շնչի մասին միայն հիացմունքով են մարդիկ այստեղ պատմում: Եթե Հայաստանին չխանգարեն, պատերազմ չլինի, մեր երկիրը շատ արագ տեմպերով կզարգանա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40845 դիտում

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար