Երևան
12 °C
Այսօր Երեւանի Ազատության հրապարակում՝ Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում, տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Արձանի բացումը կատարեց Օհան Դուրյանի կինը՝ Ալիս Դուրյանը:
Ներկաները, նախ, ծաղիկներ խոնարհեցին վարպետի կիսանդրու մոտ, ապա ողջագուրվեցին ու շփվեցին տիկին Ալիսի հետ:
Տիկին Դուրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց՝ անչափ հավանում է քանդակը: «Շատ նման է իրեն, անգամ՝ բազուկները մկանուտ: Եթե կենդանության օրոք իմանար, որ իր արձանն է դրվելու Ազատության հրապարակում, վստահաբար, շոյված կլիներ»,- ասաց մաեստրոյի տիկինը:
Բացման խոսքով հանդես եկավ հոբելյանական 100-ամյակի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, հասարակական գործիչ, բժիշկ Վահան Վարդապետյանը:
«Ինչպես մաեստրոն կասեր, իմ պաշտելի ժողովուրդ. մեր այսօրվա հանդիսությունը թույլ տվեք վերնագրել Օհան Դուրյանի երրորդ վերադարձը. 1957-ին՝ վերադարձ խորհրդային Հայաստան, 1991-ին՝ վերադարձ անկախացած ՀՀ, եւ այսօր՝ 2022 թվականի նոյեմբերի 4՝ վերադարձ երրորդ կամ հավերժական: Աշխարհահռչակ դիրիժոր, մեծ վարպետ եւ քաղաքացի, իմ իսկ բնութագրմամբ, Հայաստանի ամենաանկախ եւ ազատ քաղաքացի Օհան Դուրյանին ժողովրդի իշխանությունը հավերժ վերադարձրեց «Հրապարակ»»,- իր խոսքում նշեց Վարդապետյանը:
Վերջինս նաեւ շեշտեց՝ երաժշտությունը, որը հնչում է, Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի 3-րդ մասն է, որ մաեստրոն կատարում է նշանավոր նվագախմբերից մեկի հետ:
Վահան Վարդապետյանի խոսքով՝ Օհան Դուրյանի քանդակը ստեղծած քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին, իրավամբ, հաջողվել է կերտել վարպետաց վարպետին, որը, ձախ ձեռքը պարզած դեպի Ազատության հրապարակը, ասում է՝ իմ հոգին եւ շունչը հանուն ազատության, հանուն ինքնիշխանության պայքարող քաղաքացիներիս հետ է, իսկ աջ ձեռքն ուղղել է դեպի օպերայի եւ ֆիլհարմոնիայի կողքը եւ ասում է՝ ընդմիշտ ծառան եմ համաշխարհային հայ երաժշտարվեստի:
Ապա ընթերցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս 2008 թվականին «Հայկական ժամանակ» օրաթերթում Դուրյանի մասին գրված խմբագրականից մի քան տող՝ խոսքը տրամադրեց վարչապետին:
«Ուրախալի առիթ է, պատիվ եւ ուրախություն եմ ունեցել, ինչը նաեւ ինչ-որ տեղ թերություն է՝ մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերից ներս եւ այս պատերից դուրս: Սա իրականում թերություն է, որովհետեւ ճիշտ բալանսը կլիներ, որ ավելի շատ շփվել պատերից ներս, քան դուրս՝ այս հրապարակում»,- ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաեւ ասաց՝ ուզում եմ երկու կարեւոր դրվագի մասին խոսել. «Անկեղծորեն պետք է ասեմ՝ երբ լսեցի Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը տեղադրելու գաղափարի մասին, ինձ համար անսպասելի էր, մտածում էի՝ ինչքանով կներդրվի Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը։ Երբ ավելի մանրամասն ծանոթացա գաղափարին, հասկացա՝ որքան կարեւոր է Օհան Դուրյանի այդպիսի ներկայությունը Ազատության հրապարակում։ Նրա արձանի ներկայությունը հենց այստեղ խորհրդանշում է իր ներկայությունը ե՛ւ պատերից ներս, ե՛ւ պատերից դուրս։ Կարծում եմ՝ Օհան Դուրյանի ներկայությունն այստեղ խորհրդանշում է նաեւ մեր բազմաթիվ քաղաքական գործընկերների ներկայությունը այստեղ՝ Արամ Սարգսյանի, Վահագն Խաչատուրյանի, Վահրամ Դումանյանի: Շատերը գուցե տեղյակ չեն, բայց 2007 թվականին Վահրամ Դումանյանի հետ այս հրապարակում իրականացրել ենք մի շարք քաղաքական միջոցառումներ, նաեւ իմ ներկայությունն է ընդգծում»:
Վարչապետը հավելեց, որ չի ուզում շատ անուններ տալ, որովհետեւ խառը ժամանակներ ենք ապրում, եւ չգիտի՝ անուններ տալիս անվանատերերը արդյոք դրական կընկալե՞ն:
Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձավ արձանի հետ կապված քննադատություններին:
«Ինձ ասացին՝ տեսե՞լ եք Օհան Դուրյանի արձանի շուրջ ինչ աղմուկ կա, ասացին՝ մի նախագիծ է հրապարակվել, որի շուրջ կա մեծ աղմուկ եւ քննադատություն: Երբ տեսա լուսանկարը, ցնցվեցի, ինձ համար Օհան Դուրյանը հենց այսպիսին էր, ընդ որում, նա այսպիսին չէր երեւում բեմում։ Վավերագրական ֆիլմ կա Օհան Դուրյանի մասին, որտեղ նա կարճաթեւ շապիկով է, եւ ես նրա մկանուտ տպավորիչ բազուկների աշխատանքից ու տեսքից ցնցվեցի։ Կներեք, բայց սմոկինգով Օհան Դուրյանը տեսանելի եւ ամբողջովին հասկանալի չէր։ Եթե Դուրյանն այլ արձան ունենար, համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէր լինի»,- շեշտեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը, խոսելով Դուրյանի կենսագրության մասին, հիշեցրեց, որ վարպետը ծնվել է Երուսաղեմում, ապա հավելեց՝ սովորաբար ուխտագնացություն ասելով՝ հասկանում են Երուսաղեմ, բայց ես հասկանում եմ՝ Օհան Դուրյանի կյանքն ու ճանապարհը՝ Երուսաղեմից ուխտագնացություն դեպի ինքնիշխան հայրենիք:
«Այն, ինչ պիտի անենք, ես համարում եմ, որ այդ երազանքի շարունակությունն է: Երազանքների մեջ չենք նկատել ամենակարեւոր երազանքը, որ Հայաստանը պետք է լինի կոնկրետ, պետք է լինի տեսանելի, շոշափելի, չափելի, եւ դա է Հայաստանի լինելիության երաշխիքն ու գրավականը: Մենք մեր սիրելիներին ընկալում ենք իդեալական, իսկ իդեալականը կոնկրետությունից դուրս է: Երբ մարդուն կոնկրետացնում ես, տեսնում ես նրա թերություններն ու առավելությունները: Բայց հենց այդտեղ է գալիս սիրո կուլմինացիան, երբ սիրում ես կոնկրետության մեջ, սիրում ես այնպիսին, ինչպիսին կա ինքը, ոչ թե քո երազանքների մարդուն ես սիրում, այլ երազանքներից ստանում ես կոնկրետ մարդուն, որն ունի ցավեր, թուլություններ: Նույնն էլ հայրենիքն է: Սիրել հայրենիքը՝ կոնկրետացնելով, տեսնելով նրա բոլոր առավելություններն ու թերությունները, իջեցնելով նրան պատվանդանից եւ դարձնելով ամենօրյա հոգածության առարկա: Օհան Դուրյանը երկու մշակութային ու քաղաքական պատվանդաններից իջեցվել է եւ դրվել, հենվել է Հայաստանի հողին: Սա է այսօրվա սիմվոլը»,- իր խոսքը եզրափակեց վարչապետը:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով վարպետի մասին, նկատեց. «Պետք է մեծամտություն անեմ ու ասեմ, որ Օհան Դուրյանի վերջին տարիների ընկերն եմ եղել: Քաղաքական առումով բոլոր զարգացումներն ու ինչ կլինի եւ ինչ է սպասվում Դուրյանը հիմնականում հարցնում էր ինձ, սիրով գնում, բացատրում էի: Չնայած ես տեսակով լավատես եմ, բայց վարպետին ներկայացնելիս լրացուցիչ լավատեսություն էի դնում»:
Սարգսյանի համոզմամբ՝ Դուրյանին միայն երաժիշտ գնահատելը կամ քաղաքական ակտիվություն ցուցաբերող գործիչ գնահատելը եւս քիչ է: «Ինքը հրաշք մարդ էր, անմեկնաբանելի, անկառավարելի, անսպասելի քայլերով լի: Այդ մարդը տեղով հրաշք էր»,- ընդգծեց նա:
Արամ Սարգսյանը նաեւ նշեց Դուրյանի ամենախոր միտքը, որ միշտ ինքը հիշում է ու առաջնորդվում. «Ամենասիրուն դադարը դա մահն է, այսինքն՝ մահը վերջ չէ, դադար է»:
Արարողությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Արա Խզմալյանը, պետական, քաղաքական, հասարակական, մշակութային այլ դեմքեր ու գործիչներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT