Երևան
12 °C
Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցից գողացել են ջեռուցման կաթսան։ Դեպքը տեղի է ունեցել 1-2 օր առաջ։ Հաստատությունը գիշերային պահակ չունի, անվտանգության համակարգ՝ նույնպես։ Պատուհաններն առանց ճաղավանդակների են։
Տնօրեն Ժակլին Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ իրավունք չունեն ճաղավանդակներ տեղադրել, քանի որ շենքը Կումայրի արգելոց-թանգարանին է պատկանում։
Տնօրենը գողության մասին ոստիկանությունում համապատասխան հաղորդում ներկայացրել է, սակայն՝ ովքե՞ր են գողերն ու ինչո՞ւ են նկարչական դպրոց ներխուժել, պատկերացում անգամ չունի։ Իրավապահներն ասել են՝ գործել են արհեստավարժ, հավանաբար՝ ձեռնոցներով, քանի որ մատնահետքեր չկան։ Ջեռուցման կաթսան էլ նոր չէր. հինգ տարի առաջ էր տեղադրվել։

Կողոպտիչները նաև տնօրենի սենյակի դուռն են փորձել բացել, ինչը չի հաջողվել: Սակայն կոտրել են զուգարաններից մեկի դուռը։ Գողության պատճառով մեծապես վնասվել է դեռ նախորդ տարի հիմնանորոգված ցուցասրահը։
«Կաթսան, որը պոկել, տարել են, շատ վատ են տարել. խողովակները կոտրել են։ Այդ ցուցասրահը կեսով ջուր էր լցվել, նախորդ ամառ հազիվ չորացրել էինք։ Դրանից առաջ 30 տարի աղբով, ջրով լցված նկուղ է եղել»,- ընդգծում է տնօրենը։

Գողության դեպքին անդրադարձել է Գյումրու ավագանու նախկին անդամ, ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ մասնավորապես ուշադրություն հրավիրելով պահակի կողմը։
Նկատենք՝ ի սկզբանե, Մերկուրովի նկարչական դպրոցին ավագանու հաստատմամբ մեկ ամբողջ դրույքով պահակի հաստիք է տրվել։ Այստեղ, սակայն, պահակն աշխատում է կես դրույքով և միայն ցերեկային ժամերին։ Մյուս կես հաստիքը բաժին է հասել հյուսնին։
«Ասացեք, խնդրեմ՝ ինչի՞ համար է պահակը, եթե ոչ գողության ռիսկը խափանելու եւ տեխնիկական աղետները ահազանգելու համար: Իսկ լսած կա՞ք, թե երբ է արվում գողությունը սովորաբար, չէ, չեք լսել, հարկավ ... պահակին հարկավոր էր ցերեկվա ժամերին աշխատանքի կանչել, որպեսզի գիշերը գողություն չլիներ: Հավանաբար այդ է եղել տնօրենի եւ այլ պաշտոնյաների տրամաբանությունը: Ես, իհարկե, չեմ կարող հավատալ նման անհեթեթության, բայց, ասացեք, խնդրեմ՝ իմաստը ո՞րն է ցերեկն աշխատող պահակի: Մեզ, էս քաղաքին թափով ձեռ են առնում, փաստորեն: Մեկը կա՞, որ հոդաբաշխ բացատրություն կտա այս տրամաբանությանը»,- հարցադրումներ է արել Բարսեղյանը:
Իսկ թե ինչո՞ւ է ավագանու սահմանած հաստիքացուցակում դպրոցն ինքնակամ փոփոխություն կատարել, դպրոցի տնօրենը մեզ հետ զրուցում ասում է՝ ունի այդ իրավունքը։ Հաստիքացուցակը, ըստ Ժակլին Սարգսյանի, ավագանին հաստատում է միավորներով և ոչ անձերի անուն-ազգանուններով։ Այդ միավորները քանի մասի ուզի, ըստ իր հայեցողության, կարող է կիսել։
«Օրինակ՝ մեկ միավոր հավաքարարի հաստիքը կիսեմ, ունենամ 2 հավաքարար։ Դա ո՜ւմ ինչ գործն է: Վերջը, ես տնօրեն եմ, ես եմ կառույցը ղեկավարում, ես գիտեմ իմ տան խոհանոցը։ Էս դեպքում էլ պահակի այդ մեկ հաստիքը կիսել եմ երկու մասի՝ ելնելով անհրաժեշտությունից»,- շեշտում է նա:

Հարցին՝ իսկ ո՞վ է ցերեկային պահակն ու ի՞նչ գործառույթ ունի, Սարգսյանն ասում է՝ դպրոցի նախկին տնտեսվարն է, որը 50 տարի անընդմեջ աշխատել է Մերկուրովում, և զուտ մարդկայնորեն ինքը չի կարողացել 80-ամյա պապիկին ազատել աշխատանքից։
«Պահակը 50 տարի էստեղ աշխատել է՝ որպես տնտեսվար։ Ես ուղղակի չգիտեմ՝ էդ վերջին տարիներին ինչո՞ւ է հաստիքացուցակում դարձել պահակ։ Ես երևի ուշադիր էլ չեմ եղել։ Ինքը ցերեկը գալիս է, բացում դռները, գնում է։ Թոշակառու է, 80-անց է, և ես չեմ ուզում իրեն հեռացնեմ: Բայց ինձ պետք էր մի ջահել ուժ, որ կկարողանար դպրոցի հարցերը կարգավորել։ Հյուսնը հիմա անում է դպրոցի տնտեսվարի աշխատանքն ամբողջությամբ՝ այն, ինչ պահանջվում է։ Անընդհատ մի բան փչանում է, շարքից դուրս գալիս, սա էլ համայնքապատկան կառույց է: Ես հո անընդհատ չեմ գնալու, մուրացկանի նման ասեմ՝ հիմա էլ սա է պետք, այս խնդիրը կա։ Ամեն մարդ էդպես իր գլխի ճարը տեսնում է»,- ընդգծում է զրուցակիցը:
Հաստիքը կիսել է, ավագանու հաստատած 93 հազար դրամ աշխատավարձը՝ ևս։ Յուրաքանչյուրին 30-32 հազար դրամ գումար է հասնում, քանի որ 93 հազար դրամը մաքուր աշխատավարձի չափը չէ։
«Գումարի չափի խախտում չի եղել, տվյալ անձը գալիս, աշխատում է։ 3 տարի վճարվում է մարդը, ոչ թե ես եմ իմ գրպանը դնում։ Ես ո՛չ էս դպրոցի գումարով եմ ապրում, ո՛չ էլ տնօրեն բառով եմ կայացել։ Քաղաքում ճանաչված նկարիչ եմ, դիզայներ, սրանով չէ, որ կայանալու եմ: Բայց ինչ կարող եմ, քաղաքիս ու դպրոցիս համար անում եմ, ու էս ձևով պատասխանել ինձ, նման քննարկում անել ուղղակի անսպասելի ու շատ վիրավորական էր։ Նույն քաղաքի մարդ ենք, վերջը իրար երեսի ենք նայելու վաղը։ Ես որ եկա, 16-րդ դարն էր էստեղ, նույնիսկ զուգարան չկար։ Հիմա ամեն ինչ արել ու անում եմ, որ դպրոցը ծաղկի, ու նման սխալ խոսակցություններ են ծավալում մարդիկ, ինչը շատ տհաճ է»,- վրդովված ասում է նկարչականի տնօրենը։

Տնօրենն ամեն ինչ ճիշտ է ասում, մեզ հետ զրույցում նկատում է Գյումրու համայնքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը։ Հաստիքը կիսելու իրավունք ունեցել է, սակայն այդ մասին իրենց տեղյակ չպահելու իրավունք՝ ոչ։
«Դրույքը չի խախտել, կիսել է, ուղղակի պետք է տեղյակ պահեր, գրություն գրեր քաղաքապետին։ Անփութության հետևանք է, որ չի հայտնել, մնացածը նորմալ է»,- վստահեցնում է Ջիլավյանը։
Գողացած կաթսան 5 տարի առաջ գնվել է 320 հազար դրամով։ Հիմա տնօրենն սպասում է ավագանու որոշմանը՝ կտրամադրվի՞ նոր գումար կամ կաթսա, կամ հարցն ի՞նչ կերպ կլուծվի։ Ջրածածկ եղած ցուցասրահի հատակի խնդիրը Սարգսյանն արդեն սեփական միջոցներով կարգավորել է՝ առանց որևէ մեկի օգնությունն ակնկալելու։
Ներկա պահին համայնքապետարանն անվտանգության համակարգ է անցկացնում դպրոցում։ Ժակլին Սարգսյանը նշում է՝ արդեն ստիպված է լինելու պահակին ազատել աշխատանքից, որպեսզի նրան տրվող գումարով այդ ծախսը հոգա։
Իսկ դպրոցի սաները հիմնականում այս օրերին դրսում են աշխատում. էտյուդային շրջան է։

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT