Երևան
12 °C
Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը պատասխանել է ՏԱՍՍ գործակալության հարցին՝ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հայտարարությունների վերաբերյալ։
Հարցուպատասխանն ամբողջությամբ ներկայացրել է Բելառուսի ԱԳՆ-ը պաշտոնական կայքում։
ՏԱՍՍ - Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Բելառուսի նախագահի կողմից ՀԱՊԿ խորհրդի նիստում և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ուրվագծված մոտեցումների վերաբերյալ։
Անատոլի Գլազ - Հայաստանի ԱԳՆ-ը շատ օրիգինալ դիրքորոշում է որդեգրել։ Բելառուսն իր պատմության ընթացքում ոչ թե խոսքով, այլ գործով է հաստատում հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին։ Նույնիսկ այս դժվարին պահին։ Այս ակնհայտ փաստը կասկածի տակ դնելը ոչ պրոֆեսիոնալ է։ Անկեղծությունը մեր արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկն է։ Ուստի ապագայում մեր գործընկերներն ու դաշնակիցները կարող են վստահ լինել մեզ վրա։ Եթե մյուս երկրները նույն կերպ վարվեին, ապա շատ խնդիրներից կարելի էր խուսափել։
Միանգամայն պարզ է, որ Բելառուսի նախագահի հնչեցրած մոտեցումները ոչ թե տրամաբանությունից կտրված են, այլ, ընդհակառակը, հիմնված են իրականության վրա, դաշնակցային առումով հասկանալի ու ազնիվ։ Հենց այս բաց ձևով, առանց քաղաքական խաղերի և ինտրիգների պետք է քննարկել հարցերը, երբ խոսքը վերաբերում է մարդկանց ճակատագրերին և կյանքին։
Գագաթնաժողովին, որը, հաշվի առնելով Հայաստանի կողմից դրա գումարման շտապողականությունը, անցկացվեց առցանց, ներկա էր Նիկոլ Փաշինյանը, որը բոլոր անհրաժեշտ մեկնաբանությունները տվեց իր գործընկերներին՝ պետությունների ղեկավարներին։ Ինչի՞ համար է Հայաստանի ԱԳՆ-ի այս ուշացած գնահատականը։
Հիշեցնեմ, որ բելառուսական կողմը հետևողականորեն հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին՝ այդ նպատակով զգալի ջանքեր գործադրելով բոլոր առկա ձևաչափերով՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմանի։
Ադրբեջանի և Հայաստանի նախկին և ներկա ղեկավարները երախտապարտ են Բելառուսի պետության ղեկավարին՝ Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար խաղաղության և բարգավաճման անկեղծ ցանկության, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում նրա անձնական ներդրման համար։
Ուստի խորհուրդ ենք տալիս մեր ընկերներին և գործընկերներին ուշադիր կարդալ և վերընթերցել Բելառուսի պետության ղեկավարի բազմաթիվ ելույթները այս դժվարին, բայց լիովին լուծելի խնդրի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ դրանք ոչ դաշնակցային-գործընկերային են:
«Բելառուսի նախագահի հախուռն, բանակցությունների տրամաբանությունից կտրված և ամենևին ոչ դաշնակցային-գործընկերային հայտարարությունները, որոնք հարցականի տակ են դնում իր իսկ կողմից ՀԱՊԿ շրջանակներում ստորագրված անդամ-պետության պարտավորությունները, մեկնաբանելը տեղին չենք համարում»,- նշել էր ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Լուկաշենկոն օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի հիմա, քանի դեռ իշխանության է Իլհամ Ալիևը, որի հետ, ըստ Լուկաշենկոյի, հնարավոր է բանակցել:
«Հարցը շատ զգայուն ու նուրբ է, այնպես չէ, որ մի կողմից ՀԱՊԿ-ն ու մենք՝ ՀԱՊԿ անդամներս ենք, մյուս կողմից՝ Ադրբեջանը: Երկու երկիրն էլ մեզ բարեկամ են, մենք ԱՊՀ անդամ ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ, մենք շատ սերտ կապեր ունենք և՛ քրիստոնյա Հայաստանի, և՛ մուսուլմանական Ադրբեջանի հետ: Ադրբեջանը թշնամի կամ հակառակորդ չէ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար։ Ես հաստատում եմ նախագահ Պուտինի ասածը, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ համար հարազատ պետություններն են, և սա իրադրության յուրահատկություն է, որը մենք չենք կարող անտեսել»,- ասել էր նա:
Իր ելույթում նա նաև զարմանք էր հայտնել, որ Հայաստանը պայքարում է «լեռների համար, որտեղ նույնիսկ այծերը չեն գնում արածելու» ու նշել, որ իր համար անհասկանալի է հայ-ադրբեջանական հակամարտությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT