Շինաղբով ու քարերով լցրեց, հետո տվեց եղբորը․ Մերձավանի լիճը նախկին գյուղապետը 100 հազար դրամով օտարել է

2018 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքի նախկին ղեկավար Լեւոն Գրիգորյանը աճուրդային կարգով, ընդամենը 100 հազար ՀՀ դրամ արժեքով իր եղբորն է օտարել համայնքային սեփականություն հանդիսացող Մերձավանի լիճը։

Մերձավանի համայնքապետարանում 2018 թվականի օգոստոսի 17-ին կայացած ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկն է եղել, եւ մեծամասնության կողմ քվեարկության միջոցով որոշվել է համայնքային սեփականությունն օտարել։ Որոշման մասին հրապարակված փաստաթղթում լիճը ձեւակերպված է գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողակտոր, որն էլ աճուրդով տրվել է Ռուբիկ Պայքարի Գրիգորյանին։

թուղղղղղթթ.jpg (63 KB)

Լիճը գտնվել է նախկին գյուղապետի տան դիմաց, վերջինս էլ նախքան տարածքը աճուրդի հանելը շինաղբով ու քարերով է փակել՝ արհեստականորեն ցամաքեցնելով այն։

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն դիմած մերձավանցիների խոսքով՝ նախկին գյուղապետն ամեն ինչ պլանավորել է նախապես, անգամ նախքան աճուրդի հանելն իր միջոցներով մասնակի բարեկարգել ու կիսով չափ պարսպապատել է լճի ափամերձ հատվածը։

«Մինչեւ աճուրդի հանելն անօրինական ցանկապատել էր, 90 տոկոսն իրեն է պահել, մնացած 10 տոկոսը՝ բաժանել իր մտերիմների միջեւ, որպեսզի հարցը փակվի»,- ասում են բնակիչները։

գառաժոտ.jpg (247 KB)

գետատիպպպպ.jpg (255 KB)

Նրանց խոսքով՝ դեռեւս 2018 թվականին իրենց բողոքների հիման վրա նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Մերձավան լճի տարածք, արձանագրվել են օրենքի կոպիտ խախտումներ, ապա մարզպետի հանձնարարականով կասեցվել է այդ տարածքում որեւէ միջամտություն անելը։ Խոստացել են, որ ապականված լճի տարածքը կվերադարձվի համայնքին, սակայն մինչ օրս այն գտնվում է նախկին գյուղապետի եւ իր եղբոր տիրապետության տակ։

«Արձանագրել էին, որ օրենքի կոպիտ խախտումով է արված աճուրդը, եւ որ համայնքի ղեկավարը իրավունք չուներ իր ընտանիքի անդամին այն օտարել։ Մենք մտածում էինք, որ դա համայնքի սեփականություն է մնացել, բայց այսօր տեսնում ենք, որ այդ մարդիկ շարունակում են տարածքում աշխատանքներ իրականացնել՝ հետագայում այն իրենց ծառայեցնելու նպատակով»,- ասում են բնակիչները։

Վերջիններս նշում են՝ բազմիցս են բողոքել, սակայն՝ ապարդյուն։ Այժմ էլ գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն դեռեւս պատասխան չեն ստացել։ Նրանց պնդմամբ՝ լիճը պետք է վերադարձվի համայնքին, եւ որեւէ մեկն իրավունք չունի այն օտարել ու ապականել։

էլիիիի ցանակապատ.jpg (134 KB)

Բնակիչների փոխանցմամբ՝ նախկին գյուղապետի տան դիմաց գտնվող մեկ այլ հողատարածք եւս օտարվել է, եւ այժմ պատկանում է վերջինիս արտերկրում ապրող որդուն․ «Կենցաղի տուն» կոչվող համայնքային սեփականությունն այսօր Լեւոն Գրիգորյանի որդու՝ Պայքար Գրիգորյանի անունով է․ «Լեւոն Գրիգորյանը գյուղապետ լինելու ժամանակ հսկայական գումարներ է համայնքային բյուջեից դուրս գրել՝ իբրեւ թե խաղահրապարակի բարեկարգման համար, սակայն այդ տարածքը այսօր պիտանի չէ որպես խաղահրապարակ ու շատ շուտով շարքից դուրս կգա եւ վերջնականապես կմնա իրենց»։

Նկատենք՝ ավելի վաղ գրել էինք Մերձավան համայնքին պատճառված շուրջ 8 մլն ՀՀ դրամի վնասի մասին։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանին։ Հաղորդագրության համաձայն՝ Մերձավան համայնքի նախկին ղեկավարը, անշարժ գույքի նկատմամբ առանց պետական գրանցման շրջանակներում, նույն համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, որոնց մեջ եղել են նաեւ անչափահասներ, տրամադրել է կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր հողերի սեփականաշնորհման ժամանակ Մերձավանի տարածքում անհատույց ստացել են հողամասեր:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասերով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Մերձավանի նախկին ղեկավար՝ Լեւոն Գրիգորյանի կողմից համայնքին շուրջ 8 մլն դրամ վնասի պատճառման վերաբերյալ գործը դատարանում է։

Խնդրի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը դիմեց ՀՀ Արմավիրի մարզպետարան եւ Փարաքարի համայնքապետարան, որի կազմում էլ գտնվում է այժմ Մերձավանը։

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը մեզ հայտնեց, որ համայնքապետարանը բնակիչներից որեւէ դիմում-բողոք չի ստացել։ Մինասյանի խոսքով՝ ինքն էլ առաջին անգամ է լսում նման խնդրի մասին եւ որեւէ տեղեկատվության չի տիրապետում։

ՀՀ Արմավիրի մարզպետարանից էլ մեզ հայտնեցին, որ կայցելեն համապատասխան վայր ու խնդրին ավելի հանգամանալից կծանոթանան։ Այստեղից մեզ խոստացան բնակիչների բողոքներն անհետեւանք չթողնել։

տներ.jpg (245 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4143 դիտում

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս

Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս

Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը