Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից:

Հանձնաժողովի նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, նշել է. «Վերջին տարիներին հանձնաժողովի նախագահությունը վստահվել է ինձ և փաստում եմ, որ համատեղ աշխատանքը եղել է դինամիկ և կառուցողական: Հանձնաժողովի գործունեությունը դրական դինամիկա է ստացել ՀԱՊԿ անդամ պետությունների համար օրակարգային հարցերն ամբողջացնելու գործում, ինչն անչափ կարևոր է անվտանգության պահպանման, խորհրդարանական բաց հաղորդակցության համար»:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվ և հետևողականորեն աշխատում է մշտական հանձնաժողովում և ներկայացված փաստաթղթերին փորձագիտական գնահատականներ է տալիս: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի թեկնածությունը՝ հույս հայտնելով, որ ներկաները կպաշտպանեն իր առաջարկը:

«Վստահ եմ, որ հանձնաժողովի նոր նախագահը նույնպես կգործի տասնամյակների ընթացքում հաստատված մշտական հանձնաժողովի ավանդույթների ոգով՝ ի նպաստ խորհրդարանական երկխոսության զարգացման և ի շահ մեր ժողովուրդների»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նիստի օրակարգը հաստատվելուց հետո քննարկվել են հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի ընտրության հարցերը: Երեք տարի ժամկետով հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, իսկ նախագահի տեղակալ՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը:

Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում իր նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար:

«Մեր ընդհանուր խնդիրը միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հարցում միջոցներ մշակելն է, ինչպես նաև արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում խորհրդարանական փոխգործակցության ապահովման համար պայմանների ստեղծումը»,- փաստել է նա:

Հակոբ Արշակյանը մանրամասն անդրադարձել է 2021-2022 թթ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման առաջընթացին: Նշվել է, որ ստանձնելով նախագահությունը՝ Հայաստանն առաջնահերթ ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների արդիականացման, մոնիթորինգի, կանխատեսման և ճգնաժամային իրավիճակների կանխարգելման խնդիր է դրել: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Ղազախստանում տարեսկզբին հաջողությամբ և օպերատիվ իրականացված խաղաղապահ գործողությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ն ունակ է: Նրա խոսքով՝ միասնություն և համախմբվածություն այս պարագայում դրսևորել են ՀԱՊԿ բոլոր պետությունները, ինչը պետք է արտահայտվի նաև կազմակերպության ցանկացած այլ դաշնակից պետության նկատմամբ:

Հակոբ Արշակյանը փաստել է, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականության համակարգման խորացմանը և փոխադարձ աջակցությանը միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համակարգված մոտեցումների մշակմանը: Հայաստանի Հանրապետության մեկ այլ գերակայություն է ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) հետագա զարգացումը: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է կազմակերպության խորհրդարանական փոխգործակցության դերը: Ըստ նրա՝ օրենսդրական աշխատանքի սերտ համակարգման անհրաժեշտություն կա:

Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ խաղաղության պահպանումը և միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովումն ամենահրատապ խնդիրներն են ամբողջ մարդկության համար: «Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի կառուցողական մտադրության ֆոնին չեն դադարում Բաքվի սադրիչ գործողություններն ու ռազմատենչ հայտարարությունները, որտեղ ուժի կիրառման սպառնալիքները փոխարինվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ անթաքույց զավթողական նկրտումներով: Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպիտ խախտում է, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսում՝ տարածաշրջանային անվտանգությունը խաթարող ամենաանկանխատեսելի լայնածավալ հետևանքներով»,- հավելել է նա:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան անհրաժեշտ, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ի պատասխան՝ հրավիրվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որից հետո առաքելություն է ուղարկվել Հայաստան՝ տեղում վերահսկելու և ուսումնասիրելու իրավիճակը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպմանը՝ նա նշել է, որ ընդունված համատեղ հայտարարությունը հաստատում է բոլոր պայմանավորվածությունների պահպանման հանձնառությունը՝ ի շահ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, խաղաղության, կայունության, անվտանգության և Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացման ապահովման: Կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների հրատապ լուծմանը, այդ թվում՝ հումանիտար:

Հակոբ Արշակյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է վերապահվում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական և հստակ արձագանքին: «Այս համատեքստում մենք կոչ ենք անում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին հստակ և կոնկրետ արձագանքել Ադրբեջանի ագրեսիային, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Ի դեպ, դա արել են Հայաստանի մի շարք միջազգային գործընկերներ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն: Անհրաժեշտ են արդյունավետ քայլեր՝ աջակցելու համաշխարհային հանրության ջանքերին՝ կանխելու նման գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից»,-ասել է ԱԺ նախագահի տեղակալը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում խոսել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ներուժով և Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ՝ Թուրքիայի բացարձակ աջակցությամբ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու և Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով:

Բանախոսը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի մանրամասները, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ, տուժել են քաղաքացիական անձինք, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ընդգծվել է, որ Ադրբեջանը բացահայտորեն հայտարարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր հավակնությունների մասին, պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի՝ իրավիճակի մշտադիտարկմանը վերաբերող որոշումը, երբ արդեն կա անդամ պետության դեմ ագրեսիայի կատարված փաստ, բացարձակապես այն արդյունքը չէ, ինչն ակնկալվում էր կազմակերպությունից: Նրա խոսքով՝ տպավորություն է, որ կովկասյան տարածաշրջանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի տարածքը, ՀԱՊԿ-ի համար չունի հավասար ռազմավարական նշանակություն: Այս համատեքստւմ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է Ղազախստանում հաջողությամբ իրականացված խաղաղապահ գործողությունը:

Պատգամավորն առաջարկել է ՀԱՊԿ ձևաչափով հանդես գալ դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանը խախտողն է եռակողմ հայտարարության, ինչպես նաև հրադադարի ռեժիմի, և նրան ագրեսոր անվանել: Նա կարևորել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Պայմանագրի 4-րդ հոդվածին համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին որոշման ընդունումը, Հայաստանին հրատապ ռազմատեխնիկական օգնության տրամադրումը: Անդրանիկ Քոչարյանն անհրաժեշտ է համարել ՀԱՊԿ-ի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը և բոլոր ռազմագերիների ու բռնի կալանավորված այլ անձանց վերադարձը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ ներկայացրել է տեղեկատվություն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 29-րդ տարեկան նստաշրջանում (2-6 հուլիսի, 2022թ., Բիրմինգհեմ) ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգման հանդիպման (2022 թ. հունիսի 28, տեսակոնֆերանսի ձևաչափով) և ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքի արդյունքների մասին:

Որպես Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար՝ նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը Քաղաքական հարցերի և անվտանգության ու Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովներին ներկայացրել է որոշ առաջարկներ, որոնք, սակայն, մերժվել են: Դրանցից մեկը վերաբերել է ռազմագերիների խնդրին, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից չի լուծվել, թեև եռակողմ հայտարարության մեջ այդ մասին դրույթ կա: «Դրան բազմիցս անդրադարձել են տարբեր միջազգային կազմակերպություններ, և մենք պատճառ չենք տեսնում, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը զերծ մնար այս թեմային անդրադառնալուց»,-կարծիք է հայտնել Էդուարդ Աղաջանյանը:

Հաջորդ հարցը վերաբերել է մշակութային ժառանգության պահպանմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և դրա կարևորությանը:

Զեկուցողի գնահատմամբ՝ այս առաջարկներն ուղղված էին միջազգային հանրության և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը հրավիրելու դեռևս չլուծված խնդիրների վրա: Անընդունելի է համարվել ԵԱՀԿ ԽՎ-ի ուշադրությունը միայն ռուս-ուկրաինական հակամարտության վրա կենտրոնացնելը:

«Մենք հավատում ենք, որ միայն համատեղ ջանքերով խորհրդարանական վեհաժողովը կամրապնդի իր դերը՝ որպես առաջատար հարթակ կառուցողական երկխոսության և անվտանգության ամենահրատապ խնդիրների քննարկման համար ԵԱՀԿ հսկայական տարածաշրջանում»,-փաստել է հանձնաժողովի նախագահը:

Օրակարգային հաջորդ հարցերը վերաբերել են կնքված միջազգային պայմանագրերի վավերացմանը, անդամ երկրներում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործմանն առնչվող նախագծերին, ընթացակարգային մի շարք հարցերի կանոնակարգմանն ու կազմակերպչական խնդիրներին:

Հանձնաժողովի հաջորդ հերթական նիստը կկայանա 2023 թ. գարնանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1317 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները