Երևան
12 °C
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակությունը՝ նահանգապետ Ժորժ Սիֆրեդիի գլխավորությամբ, այցելել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ:
ՀՀ ԿԳՄՍ-ից հայտնում են, որ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար. «Մենք հատկապես կարևորում ենք միջազգային գործընկերների և մասնավոր կառույցների հետ համագործակցությունը՝ մեր երկրում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացման առումով։ Առաջնային ենք համարում մասնավորապես Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթական ծրագրերի զարգացումն ու արդիականացումը, մասնագիտական կրթություն ստանալու նոր հնարավորությունների ապահովումը, փորձի փոխանակումը, որոնց նպատակն է նպաստել երկրի տնտեսության զարգացմանը: ՄԿՈՒ ոլորտը մեր կրթության համար ռազմավարական նշանակություն ունի, և մենք պատրաստ ենք բազմակողմանի համագործակցություն ծավալելու համար»:
Ֆրանսիական կողմի աջակցությամբ քոլեջում ներդրվել է «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» նոր մասնագիտությունը՝ նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով։ Այս ուսումնական տարում առաջին անգամ կատարվել է ընդունելություն՝ արձանագրելով մրցակցության աննախադեպ բարձր ցուցանիշ:
Քոլեջում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները, ուսումնական գործընթացում ներգրավված են լինելու նաև ֆրանսիացի դասախոսներ: Ուսուցումն իրականացվելու է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, տեղայնացվելու են նաև ֆրանսիական կրթական չափորոշիչները և մանկավարժական մեթոդները:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ուրախությամբ նշել է, որ այս համագործակցության նպատակն է զարգացնել գյուղատնտեսությունն ու կրթությունը:
Ընտրվել է հենց այս քոլեջը՝ հաշվի առնելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի առաջարկը, այն է՝ օգտագործել Իջևան քաղաքում գտնվող Տավուշի տարածաշրջանային քոլեջի շենքային պայմանները և Լուսաձոր համայնքում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առկայությունը, որը որոշ մասնագիտությունների համար կծառայի որպես ուսումնական բազա:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակության անդամները, Տավուշի մարզպետի, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի համայնքապետերի, մարզի բարձրագույն և միջին մասնագիտական կրթական կառույցների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել քոլեջում, մանրամասն ծանոթացել կատարված աշխատանքներին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպվել է «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի: Հաստատությունում շարունակվելու է ուսուցանվող մասնագիտություններով կրթությունը՝ ըստ աշխատաշուկայի պահանջարկի, զուգահեռաբար աշխատանքներ են տարվելու նոր ագրոմասնագիտությունների ներդրման նպատակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT