Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը լուրջ քայլեր է պահանջում, և անհամբեր սպասում ենք Ռուսաստանի դերին․ Ալիև

Սոչիում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Պուտին-Ալիև հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել պաշտոնական Կրեմլը, որում ասված է․

«Հարգելի Իլհամ Ալիև․

Շնորհակալություն Սոչի այցելելու համար։ Սա, ըստ էության, Ձեր և Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում է, որը, իմ կարծիքով, կարևոր է։

Այս հանդիպման նպատակը, ինչպես ես եմ տեսնում, մեր բոլոր պայմանավորվածությունների իրականացումն ապահովելն է, որոնք ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին։ Դուք բազմիցս նշել եք, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում։ Եվ հիմա մեր խաղաղապահ զորախումբն իր առաքելությունը կատարում է այնպես, ինչպես պետք է։ Ես շնորհակալ եմ այս գնահատականների համար։

Եվ այսօր, իհարկե, մեզ անհրաժեշտ կլինի խոսել այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է, և ուղիներ փնտրել՝ լուծելու դեռ չլուծված հարցերը։ Այս առումով կնշեի նաև տնտեսական բնույթի մի կարևոր բաղադրիչ՝ մենք ստեղծել ենք եռակողմ աշխատանքային խումբ, որը գլխավորում են փոխվարչապետները։

Նրանք բավականին առաջ են գնացել այն հարցերի լուծման առումով, որոնց մասին մենք խոսում էինք երկու տարի առաջ։ Այստեղ էլ, ըստ երեւույթին, պետք է լրացուցիչ թափ հաղորդել։ Ես գիտեմ, որ ադրբեջանական կողմն այս ուղղությամբ բավականին ակտիվ է աշխատում։

Հարցերի շրջանակը բավականին մեծ է»:

Ադրբեջանի նախագահն իր խոսքում ասել է․

«Շնորհակալություն հրավերի համար, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ։

Ուրախ եմ կրկին տեսնել Ձեզ:

Ես և Դուք հանդիպեցինք նաև անցյալ ամիս, և այս ամիս մենք հնարավորություն ունեցանք բավական մանրամասն քննարկել երկկողմ հարաբերությունները, նշել այդ հարաբերությունների դրական դինամիկան։

Այսօրվա հանդիպումը նվիրված է մեր տարածաշրջանային խնդիրներին։ Եվս մեկ անգամ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ձեզ այն դերի համար, որ դուք խաղացել եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ համաձայնագիր, որը վերջ դրեց երկարաժամկետ հակամարտությանը։

Հիմա եկել է ժամանակը խոսելու և գործելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Եվ, իհարկե, մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական դերն այս հարցում։

Այսօրվա եռակողմ հանդիպումը, որը կհաջորդի քիչ ուշ, մեր առաջին հանդիպումը չի լինելու, Ձեր նախաձեռնությամբ նման հանդիպումներ եղել են, և, ես տեսնում եմ՝ դրանք շատ լավ խթան են տվել կարգավորման գործընթացին։

Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ քաշեց հինգ հիմնական սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։ Սրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են, և ես կարծում եմ, որ այդ հիմքի վրա կարելի է հասնել հարաբերությունների նորմալացման։

Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։

Իսկ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը մի ձեւաչափ է, որը, իհարկե, շատ լուրջ քայլեր է պահանջում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր շարունակական ակտիվ անձնական դերին և Ռուսաստանի դերին այդ նպատակներին հասնելու գործում:

Կրկին շնորհակալություն հրավերի համար»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Սոչիում տեղի էր ունեցել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ավելի ուշ սպասվում է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Ալիևի եռակողմ հանդիպումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1498 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել