Մենք ՀԱՊԿ պետություններին չենք կարող հասկացնել, որ լեռների համար չենք պատերազմում, այլ հայրենիք ենք պաշտպանում. Նորիկյան

Եթե մենք Ալիևին չվռնդենք, նա ինքնակամ դուրս չի գա մեր տարածքներից:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը՝ նշելով, որ սա չի նշանակում՝ հենց վաղը պետք է պատերազմ հայտարարել Ադրբեջանին։

Նորիկյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ս․թ․ սեպտեմբեր ամսին Ադրբեջանը 50 դիրք չի գրավել, 200-ից ավելի հայ զինծառայող չի սպանել ու գնդակահարել, որ 5 օր հետո հետ վերադարձնի զավթած տարածքները։

Միայն այն հանգամանքը, որ զավթելուց հետո շատ կարճ ժամանակահատվածում ինժեներական ու ամրաշինական հսկայածավալ աշխատանքներ են կատարել, խոսում է նրա մասին, որ նրանք եկել են՝ մնան՝ մինչև նրանց դուրս չվռնդենք մեր սահմաններից։

Կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքից ինձ համար մեկ անգամ ևս պարզ դարձավ՝ եթե Հայաստանի իշխանությունները հույս ունեն, որ ՀԱՊԿ-ի միջոցով, կամ Բլինքենի հեռախոսազանգերից ու Մակրոնի թվիթերյան գրառումներից «Սարսափած» Ալիևը պետք է դուրս գա մեր տարածքներից, ուրեմն մենք նույն ինքնախաբեության ընթացքի մեջ ենք։

Մենք ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին չենք կարող հասկացնել, որ մենք լեռների համար չենք պատերազմում, մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում։

Եկեք ժողովրդի հետ մինչև վերջ ազնիվ լինենք․ կա՛մ համակերպվում ենք ստեղծված իրավիճակի հետ, որ Ալիևը զավթել է մեր տարածքները, կա՛մ այդ տարածքները ազատվում են ռազմական ճանապարհով։ Այլ տարբերակ այս պահին գոյություն չունի։

Եթե մենք Ալիևին չվռնդենք, նա ինքնակամ դուրս չի գա մեր տարածքներից։ Սա չի նշանակում, որ վաղը պետք է պատերազմ հայտարարենք Ադրբեջանին։

Լսե՛ք, 20-30 տարի Ադրբեջանը չէր հարձակվում Հայաստանի վրա ոչ թե նրա համար, որ Հայաստանում իշխում էին աշխարհի ամենաուժեղ տղերքը, այլ պատրաստ չէր այդ պատերազմին։ Երբ պատրաստ եղավ, հարձակվեց։

Եկեք մտածենք ու գործենք Հայաստանը ուժեղացնելու մասին, խախտված ռազմաքաղաքական հավասարակշռությունը վերականգնելու մասին։ Մնացածն արդեն կյանքը կթելադրի իր պահանջները»:

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերին՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի հետ, նշել էր, թե Բելառուսը և ինքը՝ որպես նախագահ, կաջակցեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համաձայնեցված որոշմանը։

Նա նաև անձնական դիրքորոշում էր հայտնել շարունակվող հակամարտության վերաբերյալ. «Կներեք, եթե միգուցե ես դա այդպես չեմ տեսնում գործողությունների այս շատ կիլոմետրեր հեռվից, բայց սա իմ տպավորությունն է այն մասին, թե ինչ է տեղի ունենում այնտեղ՝ այդ սահմաններին: Ես արդեն մի անգամ ընկերական ասել եմ՝ տղերք, ինչի՞ համար եք կռվում։ Ինչի՞ համար եք կռվում այս երկու հազար մետր բարձրությամբ լեռներում։ 300 մարդու եք զոհ տվել։ 300 մարդ է մահացել այնտեղ, որտեղ մարդիկ չեն ապրում ու նույնիսկ այծերը չեն գնում: Ինչո՞ւ եք կռվում, նստեք երկուսով և պայմանավորվեք։ Եվ թող Ռուսաստանը սրբացնի այդ պայմանագիրը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44957 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին