Երևան
12 °C
Սատանայի եկեղեցու հիմնադիրը՝ Անտոն Լավեյը, ասել է. «Ես ուրախ եմ, որ քրիստոնյա ծնողներն իրենց երեխաներին թույլ են տալիս գոնե մեկ գիշերվա ընթացքում խոնարհվել սատանայի առաջ: Բարի գալուստ Հելոուին»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանը՝ շարունակելով.
Առաջին նկարում կադրեր են հելոուինյան տեսարանից, երբ ԱՄՆ-ում մի նկարիչ որոշել է տոնի առթիվ բակը զարդարել: Տեսարանն այնքան բնական է եղել, որ հարևանները մտածել են՝ իրական սպանություն է եղել, ու մի քանիսը միաժամանակ զանգել են ոստիկանություն, իսկ լրատվամիջոցներն այն բլյուր արած են տարածել (29.10.2020թ.)։

Երկրորդ նկարում Սեուլում Հելոինի միջոցառման տեսարանն է, որի ժամանակ 151 մարդ մահացել է, 82-ը՝ վիրավորվել (29.10.2022թ.): Սարսափելի է, որ փողոցում հնչող բարձր երաժշտության ներքո հասկանալի չի եղել՝ հանդերձանքներով եկած մարդիկ իսկապես ուշագնա՞ց են լինում, թե՞ խաղում են։ Պարադոքսալ իրավիճակ՝ պարուրված անորոշության ու անտարբերության շղարշով:

Հոկտեմբերի 31-ին աշխարհի շատ երկրներում մեծ շուքով նշում են տարիներ շարունակ համառորեն գովազդվող Հելոուինը, Հայաստանում՝ նույնպես: Շատերի համար սա պարզապես տոն է, որը կարելի է նշել, լիցքաթափվել, կոտրել ամենօրյա միօրինակությունն ու որոշ առումներով էլ՝ ինքնադրսևորվել. սա միայն որոշ մասի համար: Իսկ մեծամասնության համար այն պարզապես դրսից եկած երևույթ է, որն օտար է մեզ և երբևէ մերը դառնալ չի կարող: Հասկանալի է, որ շատերին դիմակավորված հանդես գալն օգնում է ինքնադրսևորվել վարքային որոշակի ձևերում, սակայն մի բան առավել քան հստակ է՝ յուրաքանչյուրը հանդես է գալիս այն կերպարում, որն առավել հոգեհարազատ է իր ներքին Ես-ին, բնազդներին ու ցանկություններին:
Այդ օրը դժվար չէ նկատել, թե որքան շատ են սատանիստական կերպարները ու թե որքան ազատ են նրանք, որքան ներդաշնակ իրենց «արհեստածին» կերպարում:
Իրականում այդ ամենին կարելի է շատ թեթև նայել՝ այն համարելով ազատ կամքի դրսևորում, նախասիրություն կամ ուղղակի երիտասարդական խրախճանք... կարելի է, իհարկե, սակայն երբ գիտակցում ես՝ ինչեր է իր հետ բերում այս տոնը, հասկանում ես, որ ամեն ինչ շատ ավելի վատ է, քան առաջին հայացքից է նկատելի:
Եթե երբևէ առնչվել եք Հելոունի, նկատած կլինեք, թե որքան ազատ են մարդիկ իրենց կերպարների ներքո, ինչեր են անում, որը «դիմակահանդեսից» դուրս երբեք չեն անի... սա էլ առանձին խնդիր է, որը բավականին երկար կարելի է քննարկել, բայց առավել լուրջ են դրանց հետևանքները:
Հելոուինը տոն է, որը վտանգում է երեխաների հոգեկերտվածքը, ստեղծում մտացածին իրականության պատրանք, որի՝ այդպիսին չլինելը միայն հասուն անձինք են ունակ հասկանալու, բայց ոչ երեխաները: Այսօր դպրոցահասակ երեխաները նույնպես մասնակցում են տոնին, բախվում բազում այլայլված կերպարների, որոնք հետագայում լուրջ հոգեբանական խնդիրներ են առաջացնում: Այս ամենին ամեն տարի բախվում են հոգեբանները, ու հնարավոր չէ պատկերացնել, թե որքան ծնող է դիմում հոգեբանի՝ հենց այս օրվա արդյունքում երեխաների ստացած հոգեբանական տրավմաների հետևանքով:
Օրինակ՝ Հյուսիսային պողոտայով անցնելիս բախվում ես սպիտակ հագուստով շրջող կերպարի, որն ամբողջովին արյունոտված է, ու այդ տեսարանը երբեք չես մոռանում: Ու եթե վախենում էիր արյունից, այդ օրվանից հետո ավելի շատ ես սկսում վախենալ: Կամ՝ նույն տոնի ժամանակ բախվում ու սարսափում ես պատահաբար քո դիմաց հայտնված դիվային կերպար հիշեցնող դիմակով անձից ու դրանից հետո ամբողջ կյանքում վախենում նույնիսկ դիմակավորված անձանց նկարներից: Նմանօրինակ դեպքերն անթիվ են: Էական չէ՝ հոգեբաններին որքան ժամանակում է հաջողվում օգնել հաղթահարել այդ խնդիրները, էականն այն է՝ ինչո՞ւ պետք է շատերի համար անմեղ թվացող տոնն այդօրինակ խնդիրների առիթ հանդիսանա:
Երրորդ նկարում հայաստանյան Հելոուինի մասնակից է, որի կերպարը նույնքան վախեցնող է, որքան սարսափ ֆիլմից կադրը, ու որին ինքս բախվել եմ: Մասամբ փակել եմ նկարը՝ պահելով հղումը, չնայած այն տարածվել է լրատվամիջոցի կողմից, չեմ ցանկանում նաև թիրախավորել տվյալ անձին, քանի որ այս դեպքը պարզապես օրինակ է, իսկ նման կերպարները շատ են (31.10.2021թ.):

Տոնը տոն, բայց նմանօրինակ ջանասիրությամբ տոնի խորհրդին նույնականանալը՝ քաղաքի կենտրոնով գլխի մեջ մկրատ, դանակ կամ մեջքին կացին խրած շրջելը, կողքից սարսափելի են: Ու եթե նույնիսկ կերպարակերտված հանդես գալու գայթակղությունն անվերահսկելի է, գոնե պահեք դրանք միայն ակումբային միջավայրում ավելի սարսափելի կերպարների հետ «մրցելու» համար ու այդպես մի՛ շրջեք քաղաքում, քանի որ ձեր կերպարները բազում երեխաների (և ոչ միայն) համար գիշերային մղձավանջների ու տրավմաների աղբյուր են: Ու չասեք, թե ծնողներն այդ օրը պետք է հետևողական լինեն երեխաների հանդեպ, քանի որ ձեր իրավունքներն ավարտվում են ճիշտ այնտեղ, որտեղ սկսվում են դիմացինի իրավունքները:
Մշակույթը թողնում է իր ազդեցությունը, լինի այն բացահայտ, թե շղարշված, իսկ տարիներ անց հետևանքներն առավել ակնհայտ են դառնում: Կարիք չկա վերածվելու հելոուինատյաց հասարակության, սակայն չկա կարիք նաև աշխարհին մեծ ֆինանսական հոսքեր ապահովող տոնի թիրախում հայտնվելու, որի համընդհանուր մարքեթինգային եկամուտը յուրաքանչյուր տարի հասնում է միլիարդների: Հելոուինն ԱՄՆ-ում Սուրբ Ծննդից հետո մասայականությամբ երկրորդն է, իսկ քաղցրավենիքի ու թեմատիկ ատրիբուտների վաճառքի քանակով՝ առաջինը:
Հ.Գ. Ըստ աղբյուրների՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթը առաջացել է լապտերներ պատրաստելու կելտական ավանդույթից, որի միջոցով, ըստ ավանդության, հոգիները գտնում էին մաքրագործման ուղին։ Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր, բայց Հյուսիսային Ամերիկայում դրան արագ փոխարինման է գալիս դդումը՝ որպես ավելի էժան և հասանելի բանջարեղեն: Սա նշանակում է՝ դդումից պատրաստված լապտերները չար հոգիների խորհրդանիշն են: Իսկ սարսափելի շորերը հագել են, որ չար ոգիները վախենան ու չքվեն: Չթիրախավորելու համար արժե նշել նաև, որ հնում հայերն էլ են հավատացել և՛ չար ոգիների գոյությանը, և՛ դրանց քշելու մեթոդներին. օրինակ՝ ազգագրական մի շարք պարերում ոտքը գետնին են խփել կամ ծափ են տվել, որ չարքերին քշեն։ Կամ էլ, օրինակ, խարույկ են վառել, թռել կրակի վրայից ու դա կրկին կապել չարը քշելու հետ:
Շատ ավելի ուշ տոնին է միացել տնետուն գնալու ու քաղցրավենիք խնդրելու սովորույթը, որից մենք կրկին ունենք՝ Բարեկենդանը, որի ժամանակ մեզ մոտ էլ նույնն են արել։ Սակայն կրոնական հարթություն չտեղափոխենք, քանի որ Հելոուինն այսօր մշակութային հանձնառություն ունի: Մեր տոները ահ ու սարսափ չեն ներշնչում, իսկ հայկական այն ավանդույթները, որոնք քննադատելի են և այդպիսին կլինեն միշտ, ժամանակի ընթացքում դուրս են մղվում: Դա չի նշանակում, որ փոխարինող կամ փոխառվող արժեքներն առավել սարսափելի պետք է լինեն:
Ցավոք, շատերն այս արտաքին շղարշից այն կողմ չեն տեսնում և ակամա տոնի տարածման կամակատարներ են դառնում:
Կընդունենք Հելոուինը, թե ոչ, յուրաքնաչյուրս մեզ համար ենք որոշում, սակայն մի բան հստակ է՝ մենք պատասխանատվություն ենք կրում մեր սերունդների համար, իսկ Հայաստանում Հելոուինը երբևէ տոն դառնալ չի կարող, այն ընդամենը բիզնես գործիք է, որն ունի կոնկրետ թիրախային խումբ: Եթե Հայաստանում լրջորեն հայտնի դարձվեր նույն Բարեկենդանը, վստահաբար Հելոուինի մասին կհիշեին քչերը: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ տոնը գովազդելու, ժամանակակից դարձնելու համար հսկայական ֆինանսական հոսքեր են պետք, լուրջ մարքեթինգային ռազմավարություն, ինչպիսին Հելոունի դեպքում է:
Չի կարելի հերքել, որ ինչը մասսայաբար պրոպագանդվում է, այն էլ անմիջապես ընդունվում է հատկապես հասարակության միջուկի՝ երիտասարդության կողմից: Եթե Հելոուինի այլընտրանքը գովազդվի ու պրոպագանդվի, իսկ դրա նախադրյալները կան, այս տոնն աստիճանաբար դուրս կմղվի: Համեմատելի չէ, սակայն, նույն կերպ աստիճանաբար սբ. Վալենտինի տոնը դիրքերը զիջում է սբ. Սարգսի տոնին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT