Երևան
12 °C
ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի բոլոր մակարդակներում, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտնել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Նրա պնդմամբ, դրա վառ վկայություններից է ԵՄ-ի խորհրդի նախագահ Շարլ Միշելի գործունեությունը, ով չորս հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում ՀՀ-ի ու Ադրբեջանի առաջնորդների միջև, ինչպես նաև իր սեփական ջանքերն այս ուղղությամբ:
«ԵՄ-ն այստեղ ունի իր շահերը: Սա մեր հարևան տարածաշրջանն է, ուստի ակնհայտ շահագրգռվածություն ունենք խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասում: Դրա համար կարևոր է, որ կարող լինենք կարգավորել հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է նա:
Ըստ նրա՝ ԵՄ ակտիվության նշաններից է նաև դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
«Դիտորդական առաքելությունը կմեծացնի մեր աջակցման կարողությունը: Բացի այդ, այստեղ ԵՄ ֆիզիկական ներկայության տեսանկյունից, այն ի ցույց է դնում մեր հանձնառությունը խաղաղությանն ու կայունությանն այստեղ, ինչպես նաև այն լրջությունը, որով ԵՄ-ը մոտենում է իր առաքելությանը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ կարգավորմանը»,- նշել է նա:
Տոյվո Կլաարը ակնկալում է, որ դիտորդական առաքելությունն ավելի լավ կտեղեկացնի Բրյուսելին տեղում իրավիճակի ու առկա մարտահրավերների մասին, որի միջոցով հնարավոր է ավելի արդյունավետ նպաստել խաղաղ գործընթացին: Նա ընդգծում է՝ առաքելության ժամկետը երկու ամիս է: Միջոցները տրամադրվել են Վրաստանում դիտորդական առաքելության բյուջեից: Մենք կարող ենք անել դա կարճ ժամանակահատվածի համար, բայց ոչ երկրարաժամկետի,- հայտնել է եվրոպացի դիվանագետը:
«Կարճ ժամանակահատվածի համար մենք կարող ենք որոշակի միջոցներ տրամադրել Վրաստանի դիտորդական առաքելությունից՝ առանց վտանգելու ԵՄ դիտորդական առաքելությունների կարողությունները և այսպիսով դիտորդներ տեղակայել Հայաստանում»,- ընդգծել է նա:
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործությունների մասին տեղեկության վերաբերյալ՝ եվրոպացի դիվանագետը նշել է, որ իր տեղեկությամբ երկու կողմերում էլ ընթանում են հետաքննություններ այս տեղեկության մասին: Ապացուցման դեպքում Բրյուսելն ակնկալում է, որ երկրների համապատասխան մարմինները իրավական ընթացակարգային քայլեր կձեռնարկեն՝ մեղավորներին պատժելու համար, քանի որ նրանք ստանձնել են համապատասխան պարտավորություններ:
Տոյվո Կլաարը վստահ է՝ ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասի բոլոր երկրների վրա: Երեք երկրներն էլ կորցնում են տնտեսական հնարավորություններ այս հակամարտության պատճառով, այդ թվում՝ Վրաստանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը, սահմանների, հաղորդակցության վերաբացումը, առևտրի վերականգնումը ձեռնտու է Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքներով կողմերը հանդես էին եկել հայտարարությամբ, որում նաև նշվում էր, որ Հայաստանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելուն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT