Երևան
12 °C
Մեր պահանջն է, որ Ադրբեջանը պարտադիր լքի մեր ինքնիշխան երկրի տարածքը:
Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հանդիպելով Արարատի մարզի Հայանիստ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ մանկավարժների հետ։
Ըստ ԱԺ պատգամավորի՝ մեր երկրին անհրաժեշտ է թեւակոխել երկարատեւ խաղաղության դարաշրջան։
Անդրադառնալով կառավարման համակարգին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը։
Կրթության ոլորտի բարեփոխումների առնչությամբ պատգամավորն ընդգծել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարեւորությունը, աշակերտների հմտությունների եւ գիտելիքների կատարելագործումը։
Ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան են այցելել նաեւ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն ու մանկավարժները։
Նրանց հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը։
Պատգամավորները ներկայացրել են խորհրդարանի կառուցվածքը, մշտական հանձնաժողովների գործառույթները, անդրադարձել խորհրդարանի օրենսդրական գործունեությանը, կարեւորել Ազգային ժողովի վերահսկողական գործառույթը։
Նարեկ Զեյնալյանը հյուրերին տեղեկացրել է, որ եկող տարի մեր երկրում կներդրվի առողջապահական ապահովագրության համակարգը, որն ամբողջովին կսկսի գործել 2024 թ.։
«Սա լուրջ բարեփոխում է, որն ուղղված է առողջ ապրելակերպ ձեւավորելուն»,- ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Պատասխանելով աշակերտներից մեկի հարցին՝ ԱԺ պատգամավորը նշել է, որ այսօր առողջապահության պետպատվերից օգտվում է շուրջ մեկ միլիոն երեք հարյուր հազար մարդ։ Նա աշակերտներին խորհուրդ է տվել ցանկացած գանգատի դեպքում անմիջապես դիմել բժշկի։
Պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարեւորել է ոստիկանության բնագավառում իրականացված եւ իրականացվելիք բարեփոխումները, ինչպես նաեւ շեշտադրել օրենքների նպատակային կիրարկման անհրաժեշտությունը։
Միջազգային հարաբերություններում Լուսինե Բադալյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը։ Նարեկ Ղահրամանյանն էլ անդրադարձել է տնտեսական բնագավառի առանձնահատկություններին, ընդգծել երկրի տնտեսության զարգացման կարեւորությունը։
Հետաքրքիր եւ բովանդակալից օրվա ավարտին հյուրերն այցելել են օրենսդիր մարմնի գրադարան, եղել ԱԺ թանգարանում, օթյակից հետեւել լիագումար նիստի աշխատանքներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT