Սփյուռքը պահում է սթափ միտքը և ճիշտ դատողություններ է անում․ Ալեն Սիմոնյանը Համաշխարհային համահայկական գագաթնաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Երևանում մեկնարկած Համաշխարհային համահայկական գագաթնաժողովում։

312659830_433487212293033_3113262653544932656_n.jpg (384 KB)

Ելույթի խոսքում ԱԺ նախագահն ասել է․

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Արցախի հարգելի՛ նախագահ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ողջունում եւ շնորհավորում եմ բոլորիս 5 տարի ընդմիջումից հետո մայր հայրենիքում կրկին այս ձեւաչափով հանդիպելու համար:

Համաշխարհային համահայկական գագաթնաժողովն իր հնչեղ անվանը համապատասխան պետք է կարողանա միավորել, մեկ տեղում հավաքել աշխարհով մեկ սփռված հայ միտքը, ուժը եւ միասնականությունը: Այս հարթակը միմյանց ճանաչելու, նոր կամուրջներ ստեղծելու, եղած կապերը վերաթարմացնելու լավ առիթ է, որը պետք է օգտագործել ամբողջ ծավալով: Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք սեփական ընտանիքի օրինակով օտարության մեջ պահել ու պահում են իրենց հայկականությունը, երեխաների ու թոռների հետ խոսում են հայերեն:

Երեւի թե այստեղ չկա մարդ, ում տան ամենաերեւացող անկյունում հայ լինելը փաստող գեղանկար, հուշանվեր կամ նմանատիպ այլ ապացույց չլինի: Հատկապես օտարության մեջ է արթնանում հայրենիքի հանդեպ մեծ կարոտը, ու հեռվից այն ոչ միայն քաղցր, այլեւ երանելի է թվում:

Հայրենիքի համար այս դժվար ու ծանր օրերին նման հանդիպումներն առավել պարտավորեցնող են: Մեզ պատուհասած պատերազմը, սահմանին տիրող անհանգստությունը, արցախահայության ամենօրյա վախերն ու չլուծված բազում խնդիրները բոլորինս են: Այս պարագայում մի կողմ պետք է դրվի քաղաքացիությունը եւ առաջնահերթությունը տրվի ազգությանը, որ հնարավոր լինի համատեղ ուժերով հաղթահարել փորձությունները, որոնք մեկ բառով չարիք կկոչեմ:

Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, այս զգացմունքային մոտեցմանը զուգահեռ՝ հայրենիքից դուրս ապրողների համար հաճախ այն պատկերվում է միտումնավոր խտացված գույներով, հատկապես, երբ տեղեկատվական դարում երեւույթները ոչ ճիշտ ներկայացնողների պակաս չկա:

Ի պաշտոնե հաճախ եմ շփվում Սփյուռքը ներկայացնող մեր հայրենակիցների հետ: Նրանց մտավախությունները, հարցադրումները հիմնականում պտտվում են մեր երկրում բուն դրած անհանդուրժողականության, անվտանգային հարցերի եւ վերջնական խաղաղության ուշացման շուրջ:

Ցավոք, մեր հանդիպումները փաստում են, որ ինտերնետը որքան կրճատում ու աննշան է դարձնում հայրենիք-Սփյուռք հեռավորությունը, նույնքան կարող է վնասել անհավանական կեղծ լուրերով: Ամեն դեպքում կարող եմ հավաստիացնել, որ Սփյուռքը պահում է իր սթափ միտքն ու ճիշտ դատողություններ անում:

Ես շնորհակալություն եմ հայտնում աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հոգեւոր հայրերին, հայկական կրթօջախների մանկավարժներին, բարերարներին, որոնք կարողանում են երեխաներին սիրել տալ դեռ չտեսած հայրենիքը, շնորհակալ եմ բոլոր այն սրտացավ հայերին, որոնք հայրենիքին անհանգստացնող յուրաքանչյուր դրվագում առանց տատանվելու ներկա են:

Արդյունավետ աշխատանք եմ մաղթում բոլորին»:

311989946_433487145626373_6815599682844978658_n.jpg (542 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1201 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ