Երևան
12 °C
«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի ստեղծագործական կազմը վստահեցնում է՝ երևանյան շոուն, որն անցկացվելու է դեկտեմբերի 11-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հիշարժան է լինելու։
Հաղորդագրության մեջ ասված է․
«Լուսավոր, գեղեցիկ և համապատասխան բոլոր միջազգային չափանիշներին: Մրցույթի շրջանակում հյուրերը ոչ միայն ելույթներով կներկայացնեն իրենց յուրահատուկ շոուները, այլև հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին:
Մրցույթի հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը նշեց, որ մրցույթի այս տարվա խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիք է. «Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ ընտրել ենք հոլը, որն իր այս տարատեսակով խիստ հայկական է, բայց միաժամանակ ծանոթ խաղալիք աշխարհի բոլոր երեխաներին իր այլ վարիացիաներով:
Հոլը զարդարված է ազգային նախշերով։ Այդ նախշերը Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։ Հոլի հավերժական շարժիչն իր թելերն են, որոնք այստեղ ոչ պատահականորեն նմանեցված են հայակական դրոշի գույներին՝ ստանալով նեոնային գունային լոծումներ, որոնք խորհրդանշում են տեխնոլոգիական Հայաստանի մեր տեսլականը»:
Մրցույթի գործադիր պրոդյուսեր Դավիթ Ծերունյանն էլ նշեց, որ հոլի կոնցպետն արտացոլված է նաև բեմում. «Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը շաբաթներ առաջ սոցիալական հարթակներում հրապարակել են եվրատեսիլյան բեմի կոնցեպտը: Բեմն ստանալու համար ներքին մրցույթ է անցկացվել, որի շրջանակում հայ դիզայներներն առաջարկել են բեմի իրենց տարբերակները: Մեր թիմի համար սկզբունքային էր հայ դիզայներներին իրենց գաղափարները ներկայացնելու հնարավորություն տալը: Ուրախ ենք, որ հաջողվել է, և բեմի կոնցեպտը մեծ արձագանք է գտնել մեր եվրոպական գործընկերների շրջանում: Բեմը յուրաքանչյուր պատվիրակի թույլ կտա սեփական հրաշքը ստեղծել բեմի վրա, քանի որ այն տեխնիկապես շատ ճկուն է»:
Հայաստանը հյուրընկալում է 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ը, ինչը շատ պարտավորեցնող է:
«Դեկտեմբերի 4-ից սկսած մեր քաղաքում եվրատեսիլյան տարատեսակ միջոցառումներ են լինելու թե՛ քաղաքացիների, թե՛ պատվիրակությունների համար: Մրցույթի մասնակիցներին հնարավորություն ենք տալու ծանոթանալ մեր երկրի մշակույթին: Նրանք այցելելու են թանգարաններ, այլ մշակութային հաստատություններ ու տեսարժան վայրեր»,-ասաց Ծերունյանը: Նշվեց, որ շոուի վրա աշխատում են թե՛ հայ, թե՛ միջազգային մասնագետները:
Մրցույթի ստեղծագործական մասի պատասխանատու Անուշիկ Տեր-Ղուկասյանն էլ վստահեցրեց՝ Հայաստանի շոուն չի զիջելու մինչ այդ մրցույթի ընթացքում կազմակերպված որևէ շոուի. «Ելույթ կունենա «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան և կներկայացնի իր նոր երգը: Հայաստան են հրավիրվել նաև մրցույթի բոլոր հաղթողները, որոնք կկատարեն իրենց երգերը: Հաղորդավարները ևս մրցույթով են ընտրվել: Նրանք երեքն են լինելու, սակայն նրանց անունները հայտնի կդառնան նոյեմբերին»:
Մրցույթի տոմսերը վաճառվելու են առցանց հարթակում: Տոմսերը կարժենան 5-30 հազար դրամ: Երկրպագուները կարող են տոմսեր գնել և ներկա լինել նաև դեկտեմբերի 10-ին կայանալիք շոուին: Այն նույն շոուն է, որը կլինի դեկտեմբերի 11-ին, սակայն նախատեսված է միայն ժյուրիի անդամների համար:
Այն եթեր է հեռարձակվում ոչ թե հեռուստադիտողների, այլ բոլոր երկրներում մրցույթի ժյուրիի անդամների համար:
Ասուլիսի ընթացքում հայտարարվեց նաև, որ այս տարվա պատվիրակը 14-ամյա Նարեն է, ով ընտրվել է նախապես հայտարարված բաց մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել Հայաստանից և տարբեր երկրներից:
Նարեն նշում է, որ իր գլխավոր երազանքը մեծ բեմում երգելն է, և այն արդեն իրականություն է դառնում. «Երգը, պարը իմ օրվա անբաժան մասն են: Ես մեծանում եմ ոգեշնչվելով տաղանդավոր արտիստների ստեղծագործություններով: Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել հենց այս տարի, երբ մրցույթն իմ երկիրն է հյուրընկալում: Ուրախ եմ, որ հանդիպելու եմ տարբեր երկրներից երեխաների իմ հայրենիքում` նրանց ցույց տալով Հայաստանն իր ամբողջ գունապնակով»:
Այսօր ավելի վաղ «Առաջին ալիք»-ը հայտնել էր որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում: Հայաստանը կհյուրընկալի 16 երկրի մասնակցի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT