Երևան
12 °C
2018 թվականին 5 հոգանոց խումբը որոշել էր քայլել Վրաստանի ամենադժվար երթուղիներից մեկով, սակայն կորցնելով հետդարձի ճամփան՝ պատահմամբ հատել էր վրաց-ռուսական բաժանարար գիծն ու հայտնվել զինված անձանց շրջափակման գոտում:
Վերջիններիս թվում էր եղել վրացի լրագրող 29-ամյա Քեթի Մագրաձեն, որը 2018 թվականին կատարվածից հետո սկսել է ուսումնասիրել եւ ավելի խորացված տեղեկանալ 2008 թվականին Վրաստանի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների միջեւ տեղի ունեցած զինված հակամարտության պատճառների ու հետեւանքների մասին:
«Սկզբում 7 հոգով էինք սկսել մեր քայլարշավը, սակայն երկուսը հենց առաջին օրը լքեցին մեզ, ասացին՝ ի վիճակի չեն շարունակել: Երկու աղջիկ էինք, երեք տղա: Տղաներից մեկը կորցրեց JPS-ը (գլոբալ տեղորոշման համակարգը), եւ մենք մոլորվեցինք ու քայլում էինք անհայտ ուղղությամբ: Մտովի գիտեինք, որ «բաժանարար գիծ» ասված գոյություն ունի, բայց լանդշավտն այնքան նման էր, որ չէինք կասկածում, թե կարող էինք հատած լինել: Շուտով հայտնվեցինք զինված անձանց շրջափակման մեջ: Զինվորական հագուստով երեք տղամարդ մոտեցան մեզ ու սկսեցին ռուսերենով հարցեր տալ, վարվում էին այնպես, կարծես հանցագործներ լինեինք: Վերցրին մեր բոլոր փաստաթղթերը, հեռախոսներն ու քարտերը, մի խոսքով, ամենն ինչ, ինչ ունեինք: Նրանք մեզ հետ չէին խոսում, խնդրում էինք գոնե ասել, թե որտեղ ենք գտնվում, բայց անգամ այդ հարցին չէին պատասխանում: Միայն մեկը, որը հետո պարզեցինք՝ ազգությամբ էթնիկ օս է, ազնվամորի քաղեց ու հյուրասիրելով՝ ասաց՝ փորձեք, օսական ազնվամորին շատ համեղ է. վերջինս մեզ հուշեց, որ գտնվում ենք Օսեթիայում»,- պատմում է Քեթին:
Երիտասարդներն անչափ վախեցած ու անորոշ վիճակում են եղել, ուժասպառ, անգամ նրանց հետ եղած տղաներից մեկն ուշաթափվել է, սակայն, ինչպես Քեթին է պատմում, զինված անձանց դա այնքան էլ չի մտահոգել:
Քեթինի խոսքով՝ իրենց տարել են Ցխինվալի (Հարավային Օսիայի ինքնավար հանրապետության մայրաքաղաքը), որտեղ էլ 3 օր անցկացրել են բանտարկված: Այնտեղ նրանց հարցաքննել են, ապա՝ պահանջել ստորագրել ռուսերենով գրված մի փաստաթուղթ, որի բովանդակությունը չեն հասկացել: «Ավելի ուշ պարզվեց, որ տուգանքի վճարման թուղթ է, որով պարտավորվում ենք վճարել 73 լարի՝ սահմանն ապօրինի հատելու համար»,- ասում է նա՝ հավելելով՝ 2008-ի հակամարտությունից հետո գործում է հատուկ թեժ գիծ, որին զանգահարում են եւ կապ հաստատում բաժանարար գիծը հատած անձանց հարազատները:
Ըստ լրագրողի՝ Ցխինվալիի բանտում անցկացրած երեք օրվա ընթացքում իրենց կողքի խցում է եղել վրացի մի հովիվ: Նրա նկատառմամբ՝ շատ հաճախ հենց հովիվներն են սխալմամբ հատում բաժանարար գիծն ու հայտնվում զինված անձանց մոտ: Նրանք ազատ են արձակվում այն ժամանակ, երբ վճարում են նախատեսված տուգանքը:
«Հետաքրքիրն այն է, որ այդ բազան կարծես փոքրիկ քաղաք լիներ քաղաքի մեջ՝ եկեղեցիով, այգիներով, տներով, բայց անչափ ամայի ու սառն էր: Իսկ բանտի տարածքում՝ մի քանի քայլ այն կողմ, կար դատարան, ու մեզ տարան այնտեղ: Մեր բախտն այնքանով էր բերել, որ մեր ծնողները շուտ էին գլխի ընկել, զանգահարել էին համապատասխան մարմիններին ու միջնորդավորված կերպով փոխանցել նախատեսված տուգանքը: Երրորդ օրը մեզ ազատ արձակեցին»,- նկատում է նա:
Խոսելով «Խաստագը» անունը կրող վավերագրական ֆիլմի մասին՝ Քեթին մանրամասնում է՝ ֆիլմը վրաց-օսական հակամարտության մասին է։ Այն պատմում է Վրաստանի վերահսկվող շրջաններում բնակվող օսերի մասին։ Հարցվողները հիշում են անձնական պատմություններ, 1990-ականների հալածանքները «Մխեդրիոնիի» կողմից (Վրաստանում 1989-1995 թթ. ռազմական կազմակերպություն), Վրաստանից փախուստը Վլադիկավկազ: Այնուհետեւ վերադառնում են, ներկայիս իրավիճակը համեմատում անցյալի հետ եւ վերջապես լուծում առաջարկում:
Անդրադառնալով վերնագրի ընտրությանը՝ պարզաբանում է՝ «Խաստագ» բառը վրացերեն նշանակում է հարազատներ. Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների մեջ մեծ թվով վրաց-օսական խառը ընտանիքներ եւ ազգակցական կապեր կան:
«Ցխինվալիում օս իրավապահների տված հարցերից ինձ համար ամենագլխավորն էր՝ վրացիներն ատո՞ւմ են օսերին, ճնշվա՞ծ են ազգային պատկանելությամբ: Ցխինվալիի կալանավայրից դուրս գալուց երեք տարի անց ես փորձել եմ պատասխանել այդ հարցերին փաստագրական ֆիլմի միջոցով։ Ինչպե՞ս են ապրում օսերը Վրաստանի շրջաններում, արդյոք նրանց ճնշո՞ւմ են էթնիկ պատկանելության հիման վրա, ի՞նչ է փոխվել 1990-ականներից հետո։ Ինչպե՞ս են նրանք տեսնում հակամարտությունը լուծելու ուղիները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Քեթին:
Լրագրողի դիտարկմամբ՝ ի վերջո, Ցխինվալի տարածաշրջանի վրացիներն ու օսերը մեծ վնաս հասցրին միմյանց։ Ըստ Մագրաձեի՝ երրորդ ուժը, որը ցանկանում է գերիշխել Կովկասում, լավ օգտվել է առիթից եւ այժմ էլ շարունակում է շահարկել: «Մինչ ես կհայտնվեի Ցխինվալիի կալանավայրում, հակամարտության թեման ինձ համար պարզապես փաստ էր։ Ես մակերեսորեն էի նայում այս հակամարտությանը, տեսել էի երկու կողմ՝ վրացական եւ ռուսական, օսական տարրը ինչ-որ տեղ երկրորդ պլանում էր։ Ցխինվալիից վերադառնալուց հետո սկսեցի նյութեր փնտրել հակամարտության մասին։ Ինձ համար ցնցող էր բացահայտումը, որ վրացական կողմը միակ զոհը չէ այս հակամարտության մեջ եւ շատ լուրջ սխալներ է թույլ տվել 1990-ականներին»,- անկեղծանում է Քեթին:
Ըստ նրա՝ բաժանարար գծի հետեւում օսերի հետ խոսելիս պարզ է դառնում, թե ինչպես են վերջիններս զբաղվում քարոզչությամբ, կարծում են, որ պետք է Թբիլիսիից հարձակում սպասել եւ իբր հալածում են Վրաստանի վերահսկվող շրջաններում ապրող օսերին:
«Քանի որ այնտեղ նման տրամադրություն կա, ինձ նույնպես հետաքրքրեց Վրաստանում օսերի փաստացի վիճակը։ Այս ֆիլմը պատասխանում է այս հարցին, եւ բաժանարար գծի հետեւում օսերի համար ուղերձ կա, որ այժմ ապահով միջավայր է, մենք դիտարկում ենք մեր սխալները եւ ցանկանում վերջնականապես կարգավորել հակամարտությունը։ Հարցի մասին խոսում են հենց էթնիկ օսերը, ոչ թե փորձագետները կամ քաղաքագետները, որոնք ամենուր են»,- եզրափակում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT