Սա ֆորմալ վավերացումն է վաղուց արդեն իրականության և փաստի․ Գյումրիում Հասմիկ Կիրակոսյանի անունով փողոց է անվանակոչվել

27/10/2022 schedule20:50

«Երբ իմանամ՝ ինձ էլ չեն լսում, ես էլ չեմ խոսի: Բայց, փառք Աստծո, ես դեռ նման բանի չեմ հանդիպել: Ես չգիտեմ, թե քանի հազարերորդ անգամ, անձայն ու անխոս, հոգուս մեջ, աչքերս փակ, թե բաց, միշտ բարի լույս եմ ասելու իմ քաղաքին»։

Դեռ կենդանության օրոք մեծ գյումրեցի Հասմիկ Կիրակոսյանը սա էր պատգամել Գյումրուն ու գյումրեցուն։ Այսօր՝ մահից մեկ տարի անց, տիկին Կիրակոսյանի շունչն ու ներկայությունը զգալի է Գյումրիում։ Այսուհետև նրան ապրեցնում են հիշողություններն ու նրա վաստակին արժանի գնահատանքի քայլերը։

Գյումրու Սպանդարյան փողոցի՝ Շահումյան փողոցից Հաղթանակի պողոտա ընկած հատվածն այսուհետ կրելու է Հասմիկ Կիրակոսյանի անունը։

311739505_3005205526451220_5707825375578704985_n.jpg (464 KB)քքքքքք.jpg (94 KB)

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Կիրակոսյանն այսօր կդառնար 80 տարեկան։

Փողոցի անվանափոխության հարցը «Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի կողմից համայնքապետարան մուտքագրվելուց հետո դրվել էր հանրային լսման, դրական եզրակացությամբ հարցն այնուհետև ներկայացվել էր համայնքի ավագանուն և հաստատվել։

311759679_3005205149784591_8904641887835040252_n.jpg (403 KB)

«Այս որոշումն ընդամենը ֆորմալ վավերացումն է այն բանի, որը վաղուց արդեն իրականություն է և փաստ։ Ես չեմ հիշում որևէ գյումրեցու կամ տաքսու վարորդի, որն այս փողոցն այլ կերպ կոչի, քան տիկին Հասմիկ Կիրակոսյանի փողոց։ Անուրանալի և անգնահատելի է նրա դերը քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրն ինձ հետ համամիտ է, որ այն, ինչը գրված է այս փաստաթղթում, ընդամենը փոքրիկ փոխադարձումն է այն ամենի, ինչ մենք ստացել ենք տիկին Կիրակոսյանից»,- ելույթի իր խոսքում ասաց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

312343481_3005205446451228_9067371073333325840_n.jpg (395 KB)

Տիկին Կիրակոսյանի 80-ամյա հոբելյանը հարազատներն այլ կերպ էին որոշել տոնել, դեռ կենդանության օրոք որոշ մտահղացումներ ունեցել էին, սակայն դրանք անկատար մնացին, բայց մարմին առան այլ ձեռնարկներում։

«Հասմիկ Կիրակոսյանը որպես անձ կրում էր Գյումրու պատմության մի մեծ հատված։ Եվ այս փողոցի անվանակոչումն էլ պատասխանն էր նրա արած գործերի։ Այս քայլն իրականացավ գյումրեցի մտավորականների, արվեստագետների նախաձեռնությամբ, ընդհանրապես, հանրային պահանջով»,- լրագրողների հետ զրույցում նշեց տիկին Կիրակոսյանի դուստրը՝ Սոնա Հովհաննիսյանը։

313096079_3005204943117945_4571386450889609428_n.jpg (578 KB)

312808930_3005205146451258_2450002134203009743_n.jpg (431 KB)312370423_3005205426451230_3875286621699061686_n.jpg (396 KB)

Փողոցի անվանակոչումն ազդարարվեց բացվող ցուցատախտակով։ Այն այսուհետ քաղաքին կպատմի, որ այս շենքի բնակարաններից մեկում կյանքի ամենակարևոր և վերջին տարիներն ապրել է մեծ գյումրեցին։ Ցուցատախտակի բացման պատիվը տրվեց Գյումրի համայնքապետ Վարդգես Սամսոնյանին և Գյումրի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ռուբեն Սանոյանին։

Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերին այն շենքի պատին, որտեղ ապրել է գյումրիասեր Կիրակոսյանը, բացվել էր հուշատախտակ-քանդակ։

Հասմիկ Կիրակոսյանը կյանքից հեռացել էր 2021 թվականի մայիսի 9-ին։

Սամսոն Մատինյան

Տպել
942 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից