Երևան
12 °C
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բերդավան բնակավայր: Գյուղի միջնակարգ դպրոցի մոտ տիկին Հակոբյանին դիմավորել են «Բերդավան» բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ Սմբատ Մուղդուսյանը և Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Նասիբյանը:
Այս մասին տեղեկացնում է տիկին Հակոբյանի պաշտոնական կայքը։

Սմբատ Մուղդուսյանը, Աննա Հակոբյանին ներկայացնելով հիմնադրամի առաքելությունը, նշել է, որ իրենց նպատակն է աջակցել գյուղին ու գյուղացիներին: Այն ստեղծվել է 2021 թվականին: Իրականացվում են տնտեսական, սոցիալական, կրթական և մշակութային ծրագրեր: Նպատակ ունեն բարելավել բերդավանցիների կենսապայմանները, փորձում են գյուղում զբաղվածություն ապահովել, աշխատատեղեր բացել:
Կառույցի աջակցությամբ ու ֆինանսավորմամբ նաև նորոգվել են միջնակարգ դպրոցի որոշ հատվածներ: Հիմնադրամը դպրոցում ոչ ֆորմալ խմբակներ է բացել` բանավեճի և առաջնորդության ակումբներ։


Աննա Հակոբյանը զրուցել է աշակերտների հետ, ծանոթացել նրանց հետաքրքրող հարցերի շրաջանակին, հորդորել լավ սովորել, այնքան զարգացնել հայրենի գյուղը, որ գյուղից հեռանալու կարիք չլինի:
«Բերդավան» հիմնադրամը կառուցել է նաև գյուղի բարձունքում գտվող` 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշահամալիրը, որտեղ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Ապա տիկին Հակոբյանն այցելել է 10-11-րդ դարերում կառուցված Բերդավանի ամրոց, որը հայտնի է նաև Ղալինջաքար անվամբ: Այն վերակառուցվել է 17-րդ դարում: Ամրոցի տարածքում Աննա Հակոբյանին ներկայացրել են Ղալինջաքարի պատմությունը:

Տավուշի մարզում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վերջին կանգառը Հաղթանակ գյուղում էր, որտեղ նա հյուրընկալվել է այգեգործ Յուրի Խաչատրյանին։
Յուրի Խաչատրյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է, որ նպատակ ունի 20 տարեկան այգին աստիճանաբար թարմացնել, նոր մրգատեսակներ աճեցնել, նաև չրերի արտադրամաս հիմնել: Բերքը հիմնականում իրացնում են Հայաստանում, վերջին 3 տարում որոշ խմբաքանակ նաև արտահանում: Խաչատրյանի նապատակն է ընդլայնել տնտեսությունը, այդ առումով Աննա Հակոբյանը նրան խորհուրդ է տվել դիմել պետական աջակցության ծրագրերին:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT