Աննա Հակոբյանը Տավուշում մի շարք հանդիպումներ է ունեցել (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տավուշ կատարած այցի շրջանակում Ջուջևան բնակավայրում հյուրընկալվել է գորգագործ Անուշ Ալեքսանյանին: Տիկին Հակոբյանին դիմավորել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Հայկանուշ Բեգլարյանը և գորգագործ Անուշ Ալեքսանյանը:

Անուշ Ալեքսանյանը տիկին Աննա Հակոբյանին ներկայացրել է իր աշխատանքները` Սասունցի Դավթի, Ախթամարի, Արա Գեղեցիկի և Շամիրամի պատկերներով գորգերը: Պատմել, որ գործելուց միշտ զրուցում է հերոսների հետ և հավելել, որ թելերի գույնը բնական տարբերակով է ստանում` բուսաներկով:

Անուշ Ալեքսանյանը գորգագործությամբ է զբաղվում 18 տարեկանից, զուգահեռ, երկար տարիներ դպրոցում հայոց լեզու և գրականություն առարկան է դասավանդել: Հիմա արդեն 75-ն է բոլորել,և մտածում է գործը ժառանգելու մասին:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին գորգագործը իր ծրագիրն է ներկայացրել` փոքրիկ տարածք ունենալ և աշակերտների հետ աշխատել։ Այդ հարցում փորձում է օգնել նաև համայնքը:

Վարչապետի տիկնոջ խոսքով, այս պարագայում խմբակը անհրաժեշտություն է, ինչի արդյունքում համայնքը կշահի և կզարգանա:

Տավուշի մարզում Աննա Հակոբյանի հաջորդ կանգառը Նոյեմբերյան քաղաքի բնական հյութերի արտադրամասում էր, որի հիմնադիրը  տեղացի Գիշյանների ընտանիքն է։  Արտադրամասը հիմնվել է 2019 թվականաին։

Արտադրամասի տնօրեն Սուսաննա Գիշյանը Աննա Հակոբյանին է  ներկայացրել օգտագործվող տեխնոլոգիաները, պատմել թե ինչպես են ստանում հյութերը: Մթերումն իրականացվում է Նոյեմբերյանի շրջակա գյուղերից։

Տիկին Աննա Հակոբյանը շատ գովելի է համարել այն հանգամանքը, որ արտադրամասը իր հյութերն առաջնային կարգով մոտ մեկ տասնյակ զորամասերի է մատակարարում:

Արտադրամասում այս պահին  6 մասնագետ է աշխատում: Նախատեսվում է ապագայում արտադրամասը ընդլայնել և աշխատատեղեր ավելացնել:

Հյութերի արտադրամասից հետո վարչապետի տիկինն այցելել է «Վիտրում» ձեռագործության արտադրամաս, որտեղ  Աննա Հակոբյանին դիմավորել են արտադրամասի համահիմնադիրներ Նունե Ազիզյանը և Սիրանուշ Ամիրաղյանը:

Բիզնես ստեղծելու գաղափարը առաջացել է 2016-ին, կյանքի կոչվել 2019-ին: Ըստ կանանց՝ բիզնես հիմնելու դրդապատճառներից մեկը քաղաքում ու մարզում կարծրատիպ կոտրելն էր,  առ այն թե քիչ ներդումով բիզնես անհանար է հիմնել:  Պատրաստում ու վաճառում են կրծքազարդեր, տան դեկորներներ, ժամացույցներ, լուսամփոփեր (լամպեր): Արտադրամասում նաև եռաչափ մոդելավորման դասեր են անցկացնում:

Տիկին Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչպես են գործընկեները սպառում արտադրանքը: Նունեի և Սիրանուշի խոսքով, այս պահին հիմնական սպառումը սոցհարթակներով է իրականացվում, ներկայացված են նաև երևանյան մի շարք խանութներում։ Բիզնեսն ընդլայնելու համար դիմել են պետական աջակցության ծրագրերի:

Գունավոր լուսամփոփերն ու կրծքազարդերը դրական տրամադրություն են փոխանցում, անկեղծացել է վարչապետի տիկինը և երիտասարդներին աշխատանքում հաջողություններ մաղթել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1167 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ