Երևան
12 °C
ՀՀ պաշտպանության նախկին՝ «նախահեղափոխական նախարար» Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում թանկարժեք գույք՝ բնակարան գնելու փաստը վերջին օրերին մեծ աղմուկի ու բուռն քննարկման առիթ է դարձել։ Բուռն՝ ճիշտ այնքան, որքան բանակային ծառայությունը պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի «ընդունարանում անցկացրած» Վիգեն Սարգսյանին 2016 թ-ին ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակելն էր։ Մինչ պաշտպանության նախարար դառնալը, հիշեցնենք, Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի (2011 թ․ հոկտեմբերի 17-ից) պաշտոնը։
Նշենք, որ Վիգեն Սարգսյանի ձեռք բերած թանկարժեք գույքի մասին օրերս «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։ Վերջինիս հրապարակած տեղեկանքն ապացուցում է, որ այս տարվա մայիսին Վիգեն Սարգսյանը եւ նրա կինը՝ Լուսինե Գալաջյանը, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում 2,050,000,00 դոլարով առանձնատուն են ձեռք բերել։
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արման Բաբաջանյանի հրապարակած տեղեկանքը, իսկ պարոն Սարգսյանն արդեն մամուլում պարզաբանել է, թե ինչպես է ձեռք բերել թանկարժեք գույքը։
«Գրեթե 5 տարի չհանդիսանալով հանրային ծառայող՝ աշխատում եմ ԱՄՆ-ում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում, ունեմ կայուն եկամուտ: Երեք տարի վարձով բնակվելուց հետո կնոջս հետ կայացրինք ծանր որոշում՝ վաճառելու 2013 թվականին, այսինքն՝ իմ՝ պաշտպանության նախարար լինելուց երեք տարի առաջ ձեռք բերած մեր բնակարանը Երեւանում եւ մեր բնակության համար այստեղ տուն ձեռք բերել»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով․ «ԱՄՆ-ում իմ տան հասցեն անձամբ եմ հայտնել Հայաստանի պատկան մարմիններին՝ անհրաժեշտության դեպքում ինձ հետ կապ հաստատելու հնարավորություն տալու համար»։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքից այնպիսի տպավորություն է, որ նա, զգալով թեմայի զգայունությունը, փորձում է արդարանալ՝ թանկարժեք առանձնատան ձեռք բերման ժամկետը հատուկ շեշտելով։
Պաշտպանության նախարար աշխատելուց առաջ էլ Վիգեն Սարգսյանը ոչ պակաս կարեւոր պաշտոն էր զբաղեցնում։ Արդ, հարց է ծագում, թե ինչպե՞ս, քանի՞ գիշեր ու ցերեկ չքնելու, աշխատելու, քանի՞ տոննա հալալ քրտինք թափելու միջոցով է նա ձեռք բերել այն, ինչ ներկայացրել է իր հայտարարագրերում։
Վիգեն Սարգսյանը, հիշեցնենք, ԱՄՆ է մեկնել 2019-ի հունիսին, ի դեպ, մեկ տարով՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում լրացուցիչ կրթություն ստանալու։ Նա հայրենիքը լքած երկրորդ պաշտպանության նախարարն է ՌԴ քաղաքացի հանդիսացող Միքայել Հարությունյանից հետո։ Երբ Վ․ Սարգսյանը մեկնում էր ԱՄՆ, շատերը նրա այս քայլը մեկնաբանում էին որպես «երկրից փախչելու» պատրվակ, քանի որ երկիրը լքող չինովնիկներն արտերկիր կա՛մ բուժվելու նպատակով էին մեկնում, կա՛մ էլ՝ սովորելու կամ դասավանդելու՝ դառնալով «Նոյի ագռավ»։ Փաստ է, որ Սարգսյանը շուրջ 4 ու կես տարի է, ինչ ԱՄՆ-ում է եւ այդպես էլ չի վերադարձել հայրենիք։
Հատկապես ո՞ր բնակարանն է վաճառել Վիգեն Սարգսյանը՝ Աբովյան փողոցի՞, թե՞ Հյուսիսային պողոտայի
Այժմ անդրադառնանք նախկին նախարարի պարզաբանման այն հատվածին, որտեղ վերջինս շեշտում է, թե երեք տարի վարձով բնակվելուց հետո կնոջ հետ կայացրել է ծանր որոշում՝ վաճառելու 2013 թվականին ձեռք բերած բնակարանը։
Վիգեն Սարգսյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա 2013 թ-ին վաճառել է իրեն պատկանող երկու գույք՝ բնակարանն ու ավտոտնակը համապատասխանաբար 72.8 միլիոն եւ 7.2 միլիոն դրամով եւ նույն տարում էլ 47 միլիոն եւ 3 միլիոն դրամով կրկին բնակարան եւ ավտոտնակ է գնել: Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ Վիգեն Սարգսյանը փոխել է բնակության վայրը, քանի որ նույն գործարքն արտացոլված է նաեւ նրա կնոջ՝ Լուսինե Գալաջյանի՝ նույն տարում լրացրած հայտարարագրում:
2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորած Վիգեն Սարգսյանը ԿԸՀ էր ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թ․նոյեմբերի 1-ից մինչեւ 2018 թ․ հոկտեմբերի 31-ը:
Վիգեն Սարգսյանը հայտարարագրել է 2 բնակարան Հյուսիսային պողոտայում՝ 159.8 քմ, եւ Աբովյան փողոցում՝ 117 քմ, 2 ավտոտնակ Հյուսիսային պողոտայում՝ 24 քմ, Աբովյան փողոցում՝ 35 քմ, որպես տրանսպորտային միջոց՝ «Տոյոտա Կորոլա» (2017 թ.) ավտոմեքենա։ Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 9 միլիոն 424 հազար դրամ եւ 85 հազար դոլար: Գումարը ստացվել է 4 աղբյուրից. պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձից, «Լույս» հիմնադրամից ստացած աշխատավարձից՝ մոտ 5 միլիոն 400 հազար դրամ, եւ Աբովյան փողոցի վրա գտնվող «Ալեքսանդր» հյուրանոցից ստացած վարձավճարից, որը կազմել է 4 մլն դրամ։ ՀՀԿ նախընտրական շտաբի հավաստմամբ՝ հյուրանոցը Վիգեն Սարգսյանին վճարել է իր աշխատակցին տրված վարձով բնակարանի գումարը: Իսկ այ 85 հազար դոլարը Վիգեն Սարգսյանը նվիրատվություն է ստացել ոմն Արամ Հովհաննիսյանից:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Վիգեն Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 925 հազար դրամ, 6100 եվրո եւ 45 հազար դոլար:
Նշենք, որ, ըստ ԿԸՀ ընտրողների ռեգիստրի, Վ․ Սարգսյանը հաշվառված է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ Պ. 5 32 հասցեում, իսկ նրա կինը՝ Լուսինե Գալաջյանը՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ Պ. 5 31 հասցեում։
Ենթադրում ենք, որ Սարգսյանը վաճառել է Աբովյան փողոցում գտնվող իր բնակարանը, որը, ինչպես նշեցինք, ձեռք էր բերել 47 մլն դրամով։ Թե ի՞նչ գնով է այն վաճառել, որ կարողացել է 2 մլն դոլարանոց գույք գնել ԱՄՆ-ում, կամ արդյո՞ք միայն Երեւանի բնակարանի վաճառքից գոյացած գումարով է գնվել հիշյալ գույքը, թե՞ դրան գումարվել է նաեւ Սարգսյանի՝ ԱՄՆ-ում կատարած աշխատանքից ստացվող «կայուն եկամուտը», թերեւս պետք է պարզեն պատկան մարմինները։
Ի՞նչ ճակատագիր ունեցավ քրեական գործը, որում շոշափվում էր Վիգեն Սարգսյանի անունը
Դեռեւս 2019-ի սեպտեմբերին, երբ Վ․ Սարգսյանն արդեն լքել էր երկիրը, ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված նախաքննության ընթացքում «բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար»:
Վիգեն Սարգսյանի անունը շոշափող քրեական գործի հարուցումից հետո գործը գնդակի պես ՔԿ-ից ՀՔԾ-ին էր «նետվում», եւ տպավորություն էր, թե պատկան կառույցները միմյանց վրա են «գցում» քննությունը՝ գործն ուղարկելով մեկը մյուսին։ Ինչպես պարզվեց կայքերից մեկի՝ ս․թ․ փետրվարին Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե ուղարկված հարցմանը տրված պատասխանից՝ երեք տարի քննվող քրեական գործով այդպես էլ որոշում չի կայացվել Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների հերթացուցակում հաշվառված զինծառայողներին 2018 թ․ հունվարին ՀՀ ՊՆ համապատասխան որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ հատկացնելու փաստով։ Քրգործի նախաքննությամբ, ըստ ՔԿ-ի, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ․ հունվար ամսում բնակարանների բաշխում իրականացնելու ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Վիգեն Սարգսյանը, քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ թույլ տված անձանց շրջանակը պարզելու եւ նրանց արարքներին իրավական գնահատական տալու նպատակով։ «Վիգեն Սարգսյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան»։
ՀՀ գլխավոր դատախազությունը նույնպես փաստել է, որ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ, հետեւաբար, նրա նկատմամբ որեւէ խափանման միջոց չի ընտրվել եւ հետախուզում չի հայտարարվել։
Ի դեպ, արձագանքելով հարուցված վերոհիշյալ քրեական գործին՝ ԱՄՆ-ում ուսում ստացող Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուք»-ում գրել էր․ «Ես վրդովված եմ, բայց նաեւ հանգիստ, քանի որ բնակարանների բաշխման պատմությանն ու այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում՝ բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով եւ չափանիշներով: Ամբողջ ընթացքը եւ վերահսկողությունը իրականացրել է համապատասխան հանձնաժողովը՝ իր որոշումների առանցքում ունենալով մարտական ուղի անցած զինծառայողների առաջնահերթության սկզբունքը»:
Երեւանում բնակարան են ստացել մարդիկ, որոնք երբեւէ բնակարանի կարիք չեն ունեցել․ փաստաբանի ահազանգը
Դեռեւս նախորդ տարի հոկտեմբերին փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը բաց նամակ էր հղել Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես ասված էր, որ վերոհիշյալ քրգործը այս ժամանակահատվածում «գտնվել է ավելի քան 4 քննիչի վարույթում, սակայն սայլը տեղից չի շարժվում»։ Վ․ Սարգսյանի արդարացումը կասկածի տակ դնող բաց նամակում նաեւ նշված է․ «Այս գործի շրջանակներում «Նորիկյան եւ Գործընկերներ» փաստաբանական գրասենյակի թվով 10 վստահորդներ ճանաչվել են որպես տուժող:․․․
Պաշտպանության նախկին նախարարի հրամանին ծանոթանալուց անզեն աչքով երեւում է, որ Երեւան քաղաքում բնակարան են ստացել մարդիկ, որոնք երբևէ բնակարանի կարիք չեն ունեցել, որոնք 5 օր Երեւանում չեն բնակվել, որոնք այդ բնակարանները ստացել են գործող կարգերին ակնհայտորեն չհամապատասխանելու պայմաններում: Այլ կերպ ասած՝ ում ցանկացել են, նրանց էլ տվել են՝ թքած ունենալով ՀՀ օրենսդրության եւ տարիներ շարունակ իրենց բնակարանին սպասող զինծառայողների իրավունքների վրա: Պարո՛ն վարչապետ, ս.թ. ապրիլ ամսին գրավոր դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ նշված քրեական գործի հարուցումից անցել է շուրջ 1 տարի 8 ամիս, սակայն որեւէ առաջընթաց առկա չէ, որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ։ Քրեական գործի ձգձգումը տարակուսանք ու կասկած է հարուցել տուժողների մոտ, որ քրեական գործի իրականացվող վարույթն անարդյունավետ է, նպատակ է հետապնդում ծածկադմփոց անել, որի արդյունքում ենթադրյալ մեղավոր անձինք կխուսափեն պատասխանատվությունից, ինչպես նաև հուսահատության եզրին հասցնել տուժողներին»։
Երեկ էլ Նորիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կրկին անդրադարձել է այս թեմային՝ մասնավորապես նշելով․ «Քանի՞ տարի է պետք մեկ քրեական գործի նախաքննության համար, եւ որքա՞ն ժամանակ է պետք՝ որոշելու համար, թե պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: Պարո՛ն վարչապետ, Ձեր իշխանության մեջ այդ ովքե՞ր են այսպես շահագրգռված, որ այս գործը դոփի իր տեղում, որ որեւէ մեկին եւ հատկապես Վիգեն Սարգսյանին մեղադրանք չառաջադրվի»:
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT