Երևան
12 °C
Մարդու անատոմիական կառուցվածքի վերաբերյալ երեխան կարող է գիտելիք ձեռք բերել որոշակի տարիքից դպրոցում դասավանդվող կենսաբանություն առարկայի միջոցով, սակայն սեռական կրթության հետ կապված հարցերը երեխաների կամ դեռահասների հետ քննարկելը, կարելի է ասել, այդքան էլ ընդունելի չեն հայ հասարակության համար։
Սեռական դաստիրակության թեմաների մասին հաճախ ծնողներն են դեմ խոսել երեխաների հետ, որոշ ընտանիքներում թեման նույնիսկ արգելված է քննարկել։ Հարկ է նշել, որ սեռական դաստիարակությունը մեր հասարակության մեծ մասի շրջանում սխալ է ընկալվում՝ այն շփոթելով սեռական հարաբերության կամ սեռական կողմնորոշման հետ։
Այն, որ մեր դպրոցներում սեռական դաստիրակության վերաբերյալ կարող են դասագրքեր բաժանվել, խոսվում էր 2020 թվականին՝ տարածվելով ինչ-որ գրքերի լուսանկարներ, որոնք ենթադրաբար պիտի դառնային դպրոցական դասագրքեր: Այս խոսակցությունները որոշ ծնողների շրջանում անհանգստության պատճառ էին դարձել։ ԿԳՄՍ նախարարությունը անհանգստությունները մեղմելու համար հայտարարեց, որ դրանք հին դասագրքեր են և ոչնչացվել են 90-ականներին՝ հրապարակվելուց հետո: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել էր. «Սեռական դաստիարակություն Հայաստանի դպրոցներում աշակերտներն ստանում են 2008 թվականից առողջ ապրելակերպ դասընթացի շրջանակում, որն ուսուցանվում է 8-րդ դասարանից: Կապելով նոր չափորոշիչների հետ՝ գործընթացը շարունակվելու է. որոշ թեմաներ կենսաբանության ժամին կուսուցանվեն, մյուսները, օրինակ, ընտանեկան կյանքի հետ կապված, հասարակագիտության»: Պաշտոնական պարզաբանումներից հետո խոսակցությունները դադարեցին:
Հայ-ամերիկյան կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ սեռական դաստիրակությունը կամ կրթությունը ընդհանուր կրթության բաղկացուցիչ մասն է։ Այն կարևոր նախապայման է, որովհետև սեռական կրթության արդյունքում ձևավորվում է անհատ, որը կարող է ապրել ազատ և երջանիկ սեռական կյանքով՝ զերծ բռնությունից ու հարկադրանքից։
«Սեռական կրթությունը կնպաստի կանխել վաղ տարիքից սեռական կյանք սկսելու դեպքերը, դրանից բխող վատ հետևանքները։ Կօգնի, որ անձը լինի էլի ավելի գրագետ և խուսափի հետագայում սեռական կրթության պակասի հետևանքով առաջացած խնդիրներից, օրինակ՝ զերծ մնալ սեռավարակներից։ Համապատասխան կրթությունը նրանց առողջ և երջանիկ ընտանիք կազմելու հնարավորություն կտա»,- ասում է մասնագետը։
Ըստ նրա՝ սեռական դաստիրակության պակասը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, հատկապես զույգերի մոտ։ Մեր օրերում շատ են ամուսնական զույգերը, որոնք չեն տիրապետում սեռական կյանքի մասին պատկերացումներին, տիրապետում են սխալ տեղեկատվության և հայտնվում անէանալի վիճակներում։ Հակոբյանի խոսքով՝ կա ևս մեկ խնդիր, երբ ծնողները սեռական դաստիրակությունը հիմնականում ասոցացնում են սեռական հարաբերությունների հետ։
«Սեռական կրթությունը միայն սեռական հարաբերությունները չեն, դա առողջ սեռական կյանքի մասին է, վտանգներից խուսափելու, հետագայում առողջ ու երջանիկ ընտանիք կազմելու մասին, սեռական կյանքից սխալ պատկերացումներ չունենալն է։ Սեռական կրթության բացակայության արդյունքում բազմաթիվ սեքսուալ խանգարումներ կարող են առաջանալ, բայց երբ անձը ունենում է անհրաժեշտ գիտելիք, ապա պաշտպանված է լինում»,- շեշտում է Հակոբյանը։
Բժիշկ-սեքսապաթոլոգը նաև նկատում է՝ պետք չէ դպրոցներում դասավանդվող կենսաբանություն առարկան նմանեցնել կամ նույնականացնել սեռական կրթության հետ։ Սեռական դաստիրակությունը երեխան պետք է ստանա ավագ դպրոցում, սակայն ծնողն ինքն էլ կարող է որոշել, թե ո՞ր տարիքից է ուզում ինֆորմացնել իր երեխային։
«Կենսաբանություն առարկայում ուսումնասիրվում են տարրական անատոմիան ու դրա հիմունքները։ Ցավոք, 99 տոկոսով այդ առարկայի թեմաներն էլ մեր ուսուցիչները չեն քննարկում երեխաների հետ և միայն տնային ընթերցում են տալիս։ Բայց սեռական կրթության թեման անխուսափելի է։ Եթե որոշվի այն դասավանդել դպրոցներում, ապա ընդունելին ավագ դպրոցից է, ավելի վաղ տարիքում պետք է արվի ծնողի համաձայնությամբ։ Ցանկացած ծրագիր կամ քննարկում պետք է համաձայնեցված լինի տվյալ հասարակության խմբի պահանջներին»,- ասում է նա։
Այս առումով մեծ է ծնողների դերը, ընդգծում է Հակոբյանը. եթե որոշ հարցերին ծնողը ևս չի տիրապետում, կարող է դիմել համապատասխան մասնագետի օգնության։
Հոգեբան Լիլիթ Կարապետյանն էլ նկատում է՝ սեռական դաստիրակության հարցը մեր հասարակությունում մշակութային է․ «Մենք սովոր չենք մեր ընտանիքներում խոսել նման թեմայով, ծնողները ևս պատրաստ չեն քննարկել։ Որոշ ընտանիքներում արգելված է անգամ խոսել դրա մասին, բայց անհրաժեշտությունը մեծ է։ Այսօր երեխաներին հասանելի են ինֆորմացիայի շատ աղբյուրներ, որտեղից իրենք շատ տարբեր, երբեմն սխալ տեղեկություններ են ստանում, ու իրենց հետաքրքրությունները բավարարվում են միմյանց քննարկումներով կամ այլ աղբյուրներով»:
Ըստ Կարապետյանի՝ սեռական դաստիրակության հարցը պետք է այնպես ներկայացնել, որ մեր հասարակության մշակութային արժեքների ու գաղափարի հետ համահունչ լինի։ Սեռական դաստիրակության առաջին հերթին պետք է պատրաստի ծնողը, հետո՝ համապատասխան մասնագետը կամ պատրաստված ուսուցիչը։
«Ցավոք, լինում են դեպքեր, երբ անտեղյակության պատճառով երեխաները հետո բավականին դժվարություններ են ունենում իրենց օրգանիզմը հասկանալու, փոխհարաբերությունների առումով։ Սեռական դաստիրակության մասին յուրաքանչյուր տարիքից, երբ երեխայի գիտակցությունը զարգացած է, պետք է տալ այդ ինֆորմացիան։ Չպետք է մոռանալ, որ այն, ինչ արգելված է, ավելի հետաքրքիր է»,- ասում է նա։
Սեռական կրթության մեջ ծնող-երեխա հարաբերությունները կարևոր են, ասում է հոգեբանը։ Երեխան չպետք է կորցնի վստահությունը ծնողի նկատմամբ։
Սեռական կրթությունը գիտելիք է մարդու սեռականության, անատոմիայի, վերարտադրողական առողջության, անվտանգ սեքսի, հակաբեղմնավորիչների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և այլնի մասին:
Եվրոպական շատ երկրներում սա պարտադիր առարկա է: Այն պետություններում, որտեղ այն դասավանդվում է դպրոցներում, և որտեղ երիտասարդությունը բավականին իրազեկված է, զգալիորեն կրճատվել է վաղաժամ ամուսնությունների, հղիությունների, աբորտների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների քանակը: Այդ առումով ամենաառաջադեմ երկիրը Շվեդիան է: Այստեղ սեռական կրթությունը պարտադիր դպրոցական առարկա է դարձել դեռևս 1950-ականներին:
Նիդերլանդներում մարդու անատոմիայի, ֆիզիոլոգիայի մասին երեխաներին պատմում են մանկապարտեզներում: Այդ երկրում, ի տարբերություն աշխարհի մնացած երկրների, դեռահասության տարիքում հղիության ցուցանիշները նվազագույնն են:
Ամերիկյան դպրոցներում սեռական կրթությունը դասավանդվում է երկու հիմնական ուղղություններով: Առաջինն աբստինենտն է [Abstinence Only Until Marriage (AOUM)], որը հիմնված է ամուսնությունից առաջ սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալու վրա: Երկրորդն ավելի ընդգրկուն է, համակողմանի, երբ աշակերտներին խորհուրդ է տրվում մինչև ամուսնությունը ձեռնպահ մնալ սեռական կապերից, բայց միաժամանակ նրանց համակողմանի տեղեկատվություն է տրամադրվում անցանկալի հղիության կանխարգելման և հակաբեղմնավորիչների մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT