Երևան
12 °C
Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր արևմտյան երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանել ու կիրառում են մի շարք պատժամիջոցներ, որոնց չի միացել Թուրքիան:
Պատժամիջոցների շարքում է նաև ՌԴ քաղաքացիների ու հատկապես օլիգարխների նկատմամբ կիրառվող ճամփորդության սահմանափակումն իրենց տարածքներում: Այս պատժամիջոցների շրջանակներում արգելք դրվեց նաև ռուս օլիգարխներին պատկանող գերթանկարժեք զբոսանավերի տեղաշարժի վրա, որոնք խարիսխ էին գցել արևմտյան երկրների տարածքային ջրերում: Այս պայմաններում մի շարք ռուս օլիգարխներ հասցրին իրենց զբոսանավերը տեղափոխել թուրքական նավահանգիստներ, ինչը չի վրիպել Թուրքիայի արևմտյան գործընկերների աչքից ու քննարկման թեմա է դարձել այդ երկրների մամուլում:
New York Times (NYT)-ը հրապարակել է «Ռուսական նավերը Թուրքիայում անվտանգ նավահանգիստ են գտնում» հոդվածը, որի շրջանակներում արված հետազոտությունից պարզ է դարձել, որ ռուս օլիգարխներին ու ընկերություններին պատկանող 32 զբոսանավ խարիսխ է նետել Թուրքիայում։ Եվս 13 զբոսանավ նավարկում է այդ երկրին պատկանող տարածքային ջրերում:
Գերթանկարժեք զբոսանավերի Թուրքիայում գտնվելը զգալի օգուտներ է տալիս այդ երկրի տնտեսությանը, մասնավորապես նավահանգստային շրջաններին: Որպես օրինակ նշվել է, որ ռուս օլիգարխ Ռոման Աբրահամովիչին պատկանող «Eclipse» նավը միայն ապրիլին 1.66 մլն դոլարի վառելանյութ է գնել:
Այս իրավիճակն Արևմուտքում խորացնում է անհանգստությունն առ այն, որ ռուսները Թուրքիայի միջոցով խուսափում են պատժամիջոցներից: Արևմուտքը տևական ժամանակ Թուրքիային զգուշացնում է՝ Ռուսաստանին չօժանդակել պատժամիջոցները շրջանցելու հարցում: Նույն խնդիրն առաջացել էր նաև ռուսական «Միր» քարտի հարցում, քանի որ ռուս տուրիստներն ազատորեն կարողանում էին Թուրքիայում իրենց բոլոր վճարումներն անել այդ քարտի միջոցով: Միայն ԱՄՆ-ի խիստ զգուշացումներից ու թուրքական բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներից հետո «Միր» քարտի սպասարկումը կասեցվեց Թուրքիայում:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական աղբյուրը նշում է, որ «Միր» քարտի հետ կապված անհանգստությունները ներկայումս առկա են նաև ռուսական զբոսանավերի թեմայով ու նաև այդ համատեքստում է պետք դիտարկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության նամակը Թուրքիային, որտեղ ցույց է տրվել «պատժամիջոցների մահակը»:
Ավելի ուշ էլ Անկարա էր ժամանել ԱՄՆ-ի ֆիննախարարության պատվիրակությունը թուրք գործընկերների հետ այս թեմայով քննարկումներ անցկացնելու համար: «Financial Times»-ն էլ արդեն 3 հոդված է հրապարակել Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT