Երևան
12 °C
Օրերս Երեւանում տեղի ունեցած 16 եւ 21-ամյա տղաների մահվան պատճառների մասին շարունակվում են տարատեսակ, իրարամերժ կարծիքները։ Ըստ պաշտոնական նախնական տեղեկատվության, որը հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեն, նրանք հոկտեմբերի 20-ին՝ ուշ երեկոյան, իրենց կյանքին վերջ են տվել ինքնասպանությամբ՝ նետվելով Երեւանի Դավթաշենի կամրջից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 163 հոդվածի (ինքնասպանության հակելը) առաջին մասի հատկանիշներով:
Կատարվածի հանրայնացումից ժամեր հետո, ավելի ստույգ՝ երեկոյան, համացանցում տեղեկատվական հոսքի տեղատարափ սկսվեց, որը մինչ այս պահը շարունակվում է. տարածվեցին տղաներից մեկի ինստագրամյան էջի հրապարակումն ու լուսանկարները, որոնք վկայում էին նրանց նույնասեռական լինելու մասին։ Ըստ լուսանկարներից մեկի՝ վերջիններս ինքնասպանություն գործելուց առաջ փոխանակվել էին մատանիներով, մյուսում՝ համբուրվում էին. «Նկարները հրապարակելու եւ մեր մնացած համատեղ որոշումները ընդունվել են միասին». գրել էին նրանք եւ նետվել կամրջից:
Համացանցում սկսվեցին քննարկվել նաեւ 16-ամյա տղայի եւ նրա ընկերների նամակագրությունները, գրառումները, առավել քննարկման առարկա դարձավ վերջինիս մոր մեկնաբանություններն ու խոսակցություններն այն մասին, որ շուրջ մեկ ամիս տղային տնից դուրս հանած են եղել՝ իմանալով նրա նույնասեռական լինելու մասին։ Ըստ պատճենված գրառումների՝ մայրը դրանցում խիստ նախատում էր որդուն՝ կանչելով տուն:
16-ամյա պատանու ընկերներից մեկը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր՝ շատ տարօրինակ է, քանի որ ընկերը՝ Ա․-ը, երբեք լուսանկարներին կից ռուսալեզու գրառումներ չի արել. կա՛մ անգլերեն է գրել, կա՛մ ուղղակի սմայլիկներ տեղադրել։ Նկատենք՝ 21-ամյա Տ․-ի մասին տարածված լուրերի համաձայն էլ՝ վերջինս բոլորովին վերջերս էր ՌԴ-ից եկել Հայաստան: Անգամ խոսակցություններ կան, որ նա ազգությամբ հայ չէ, չնայած անվանումը հայի է:
16-ամյա Ա․-ի ընկերները չեն հավատում, որ նա կարող էր նման քայլի գնալ, ասում են՝ սպասում են, որ իրավապահները տղայի սոցկայքերի էջերը կոտրեն, որպեսզի հավելյալ տեղեկատվություն ստանան, ինչն էլ, ըստ նրանց, կօգնի հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել։ Ա․-ի ընկերներից մեկի վստահեցմամբ՝ մեկ տարի առաջ նա ընկերուհի է ունեցել, իսկ նույն սեռի համակրելու մասին երբեւէ խոսք անգամ չի եղել։ Կարծում են՝ տղան պարզապես ազդեցության տակ է ընկել վերջին մի քանի ամիսների ընթացքում։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ դեպքն անչափ տխուր ու ողբերգական է, սակայն առ այս պահը հարկ չի համարել անդրադառնալ, քանի որ հարցեր կան, որոնք բացահայտված չեն ու դեռեւս մութ են մնում:
«Բացի նրանից, որ երկու երիտասարդի մահը մեծագույն ողբերգություն է, սա նաեւ չբացահայտված պատմություն է։ Չգիտեմ՝ կլինի՞ նորմալ քննություն, թե՞ չէ, որովհետեւ քննություններն էլ մեզ մոտ շատ հուսադրող չեն: Այնուամենայնիվ, կարծում եմ, որոշ ժամանակ անց մենք ավելի ստույգ տեղեկատվություն ու մանրամասներ կլսենք, քանի որ Հայաստանը փոքր երկիր է»,- ասում է նա:
Անդրադառնալով ծնող-երեխա փոխհարաբերություններին, հաճախ ծնողի՝ երեխային չհասկանալու խնդրին՝ մասնագետը նկատում է՝ յուրաքանչյուր մարդ, նախ, պետք է հասկանա, թե ինչն է գերադասում՝ ընդունել իր երեխայի՞ն, թե՞ հասարակական կարծիքը։
«Կոնկրետ դեպքը շատ նուրբ է, շատ ծանր ու ցավոտ, բայց էսպիսի իրավիճակներում շատ հաճախ մեր իրականությունում ծնողները կտրում են զավակի հետ կապը բացառապես այն պատճառով, որ հասարակության կողմից իրենք որպես ծնող ընդունելի չեն լինելու։ Մերժված լինելու վախից մարդիկ գնում են անհասկանալի քայլերի։ Ուղղակի նրանց հարկավոր է բավարար իմաստնություն՝ հասկանալու, թե ինչն է իր համար առաջնային՝ սեփական երեխայի երջանկությո՞ւնը, թե՞ հասարակության ինչ-որ մի խմբի՝ ընդ որում՝ հաճախ կարճատեւ բամբասանքներով ապրելը»,- ընդգծում է նա:
Իրավապաշտպանը նաեւ նկատում է՝ հատկապես հիմա, երբ մեր ազգը այսքան ողբերգությունների միջով է անցել ու անցնում, պետք է գոնե մի փոքր ավելի հանդուրժող եւ ներողամիտ լինենք․ «Այդ երիտասարդները կարող էին լավ մասնագետներ դառնալ մի որեւիցե ոլորտում, կարող էին մեծ ճանաչում բերել մեր երկրին: Ի վերջո, իրավունք ունեին այս երկրում ապրելու՝ որպես մարդ»։
Կարապետյանցի համոզմամբ՝ սա հասարակության խնդիրն է, ոչ թե անհատի: Ըստ նրա՝ մեր հասարակությունն այլախոհություն չի ընդունում՝ կլինի կրոնակա՞ն, սեռակա՞ն, քաղաքակա՞ն, թե՞ ազգային։
Անդրադառնալով անչափահասության շրջանում առավել խոցելի ու անպաշտպան լինելուն՝ մասնագետն ասում է՝ չափահաս անձանց միջեւ ցանկացած հարաբերություն ի գիտություն ընդունելի է, անկախ հասարակության մոտեցումներից, սակայն եթե կա անչափահասություն, ինքն ունի վերապահումներ. «Չմասնավորեցնելով կոնկրետ դեպքը՝ կցանկանամ առանձնացնել՝ երիտասարդները վաղ տարիքում ավելի էմոցիոնալ են, հեշտ մանիպուլացվող ու փոփոխական»։
Խոսելով Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավունքների, ազատության եւ կամարտահայտման մասին՝ նա նկատում է՝ թեեւ ԼԳԲՏ համայնքն իր հետ համաձայն չի լինի, բայց կարծում է, որ վերջին 15-20 տարիների կտրվածքով ՀՀ-ում առաջադիմություն ունենք տոլեռանտության մակարդակի բարձրացման մասով։ «Սա գալիս է նաեւ նրանից, որ սերնդափոխություն է տեղի ունենում, սերունդ, որն ապրել է դրսում, կրթություն ստացել, ինֆորմացիոն ազատ ժամանակաշրջանում է»,- կարծում է նա:
Վերջինիս դիտարկմամբ՝ այդ ամենի վառ ապացույցն է այն, թե ինչպես մեր հասարակությունը դրսեւորեց իրեն վերջին ռազմաքաղաքական իրադարձությունների պատճառով Հայաստան եկած մեծաթիվ օտարերկրացիների նկատմամբ:
«Վերջին ամիսներին մեր երկիր են եկել մեզանից էականորեն տարբերվող մարդիկ իրենց կրոնով, արտաքին տեսքով, մազերի գույնով վարքով, ամեն ինչով։ Սակայն դրական վերաբերմունքը նրանց նկատմամբ եկավ ապացուցելու, որ մեր հասարակության մեջ էական փոփոխություն է եղել։ Դժվար էր պատկերացնել Չարբախով անցնող կանաչ մազերով, ականջօղերով տղայի, որն անխոչընդոտ կապրեր, ու ոչ մի խնդիր չէր առաջանա»,- նկատում է նա:
Իրավապաշտպանը կարծում է՝ նման ողբերգական դեպքերը հաճախ դրական ազդեցություն են ունենում, քանի որ խթան են խնդիրների մասին բաց խոսելու. «Եթե խնդրի մասին չես խոսում, այն չի լուծվում, բայց դա չի նշանակում, որ խնդրի մասին պետք է անընդմեջ խոսել, դա էլ է սխալ։ Այս ողբերգական դեպքը բոլորի վրա է ազդել։ Շատերն անգամ, եթե մերժում են ԼԳԲՏ համայնքին, խոսում էին, որ կատարվածն անընդունելի է։ Այնքան էին ազդվել ու գնահատել երիտասարդներին, որ պարզապես ցավ էին ապրում։ Իսկ տղաներն այնքա՜ն անճար են եղել...»:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT