Երևան
12 °C
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ներդրումը պատերազմը կանգնեցնելու հարցում և հետպատերազմյան երկու տարիներին խաղաղապահ առաքելության նշանակությունը Արցախի վերականգնման գործընթացում՝ հնարավոր չէ պատկերացնել Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության ներկայության:
Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում, երբ Արցախի համար կարևոր խնդիր է անկախությունն ու ինքնորոշման իրավունքը, հատկապես կարևոր է Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը որպես դրանց երաշխավոր:
«Կարող է հարց առաջանալ այն մասին, որ պարբերաբար Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում էին՝ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսանում է Հայաստանը, սակայն կոնֆլիկտն արդեն Հայաստան-Ադրբեջան, կամ Արցախ-Ադրբեջան հարց չէ: Այստեղ, ցավոք, արդեն վաղուց կոնֆլիկտը շատ ավելի խորը հիմքեր ունի: Կա Շուշիի դեկլարացիա՝ Ադրբեջան-Թուրքիա, 44-օրյա պատերազմում Թուրքիայի դերակատարությունը, որը տարածաշրջանում վաղուց շատ ավելին է, քան մինչ պատերազմն էր: Դրա համար ոչ միայն խաղաղապահ առաքելությունն ենք պատկերացնում, այլ նաև շատ ավելի վստահելի այլ երաշխիքներ էլ ենք ակնկալում Ռուսաստանի Դաշնության կողմից: Մենք այսօր, իհարկե, ողջունում ենք միջազգային հանրության ակտիվությունը, և նաև նշում, որ Ադրբեջանի հետ մեր հետագա բանակցություններում կամ հարաբերություններում միջազգային հանրության ներկայությունը կարևոր է, բայց ուզում եմ ուղիղ ասել՝ ես Արցախի ապագան՝ առանց ՌԴ երաշխավորության, կասկածի տակ եմ տեսնում»,- նշել է Հարությունյանը:
Հարցին, թե ի՞նչ է սպասվում 3 տարի անց, երբ կլրանա ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ Արցախում գտնվելու ժամկետը, Հարությունյանը պատասխանել է․ «Ես նշել եմ, որ Արցախի ապագան, առաջին հերթին անվտանգության խնդիրների լուծման առումով, առանց Ռուսաստանի Դաշնության չեմ պատկերացնում, և մեր ռազմավարությունում հենց դա է դրված։ Չեմ կարող ասել, թե ինչ ճանապարհով է լինելու՝ խաղաղապահ առաքելության ժամկետի երկարացմա՞ն, թե՞ այլ ձևաչափով, ինձ թվում է՝ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն որոշ ժամանակ հետո դրա մասին կհայտարարի»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սամվել Կարապետյանը պարտվել է ինձ դատարանում. Արսեն Թորոսյան
Ընդդիմության առաջարկած քաղաքականությունը 100 տոկոսով կհանգեցնի պատերազմի. ԱԺ փոխնախագահ
Խաչքարերի պուրակում նոր ներառական և անվճար խաղահրապարակը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանի մոլերից մեկում հրդեհի մասին տարածվող տեսանյութերը կեղծ են. ՆԳՆ ՓԾ
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. որոշ շրջաններում թաց ձյուն կտեղա
Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր Մարտունիում
Սամվել Կարապետյանի համախոհները քարոզարշավի ժամանակ թմրանյութ են բաժանել իրար. կան ձերբակալվածներ. մանրամասներ
Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է․ Պապոյան
Երկու օր առաջ եմ խոսել Քըլըչի հետ. Ռուբինյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին
Իրենք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ. Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին
Իջևանում քաղաքացիները վարչապետ դառնալու հավակնություններ ունեցող Մարությանի հետ հանդիպման չեն գնացել. ԶԼՄ-ներ
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար մուտքի արտոնյալ ռեժիմ սահմանելու և այլ նախագծեր
Քոչարյանը կարող է մեր կերած պեռաշկու մասին խոսել, կարող է իր կերած 200 մլն դոլարի մասին էլ խոսել. Ալեքսանյան
Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար
Իսկ ո՞րն է Քոչարյանի դաստիարակության կոդը՝ զուգարանում ծեծելով մարդ սպանե՞լը, Մարտի 1-ը, թե՞ Հոկտեմբերի 27-ը
Մայր Աթոռին անհատույց սեփականության իրավունքով հող այլևս չի տրվի. ԱԺ-ն ընդունել է օրենքը
Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի ևս մեկ խմբաքանակ
Մեծամորում այրված մեքենան հրդեհվել է դիտավորյալ. hրկիզելուն դրդած տղամարդը կալանավnրվել է. մանրամասներ
Արարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել
Մակրոնը կոչ է արել Փեզեշքիանին վերականգնել ազատ նավարկությունը Հորմուզի նեղուցում
Ծիծաղելի և նողկալի դեպք է տեղի ունեցել. Ասլանյանը մոռացել է՝ ինչպես էր աղաչում մնալ խմբակցությունում. Սիմոնյան
ՍԴ նախագահը, փոխնախագահը, դատավորներն աշխատանքային ստաժի համար կստանան հավելավճար. նախագիծ
Նա չի հանդարտվում. ծամածռվելով խոստացել էր մաշեցնել Փաշինյանին, բայց ինքն է քռքաշ հասել 2026-ին. Հարությունյան
Հրթիռի հարվածի հետևանքով Իսրայելի վառելիքի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Առաջարկում եմ, որ Քոչարյանը էշի պես զռռա, տեսնենք՝ ինչքան դիտում կհավաքի. վարչապետ
ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին
Աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է․ հաշմանդամություն ունեցող անձինք նաև տակդիր կստանան․ Թորոսյան
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր
Երևանում Հնդկաստանի 6 քաղաքացի ներխուժել է համերկրացու բնակարան, ծեծի ենթարկել նրան, դանակահարել և թալանել
Սիրում եմ բոլորիդ. ՀՀ վարչապետի հերթական առավոտյան ողջույնը
36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավnր
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Քննարկվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագիծ․ ՊԵԿ-ը փոփոխություններ է մշակել
Ֆրանսերենը միայն լեզու չէ, այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության, համերաշխության տարածք է․ ԿԳՄՍ նախարար
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները
«Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակի ձևավորման 2-րդ փուլի քվեարկությունը տեղի կունենա մարտի 27-ին, 28-ին
Կարապետյանը և մյուսները տիկնիկ են ՌԴ-ի ձեռքում. ուզում են մի ամբողջ պետություն էլ իրենց պես գերի տանեն
90 օրացուցային օր փակ կլինի Արաբկիր վարչական շրջանի Փափազյանից մինչև Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը
Լիբանանի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Իրանի դեսպանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT