Երևան
12 °C
Բուլղարիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման մեկնարկին Հանրապետության նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի նախագահ Աթանաս Զաֆիրովին՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար:
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս պարգևը, որն ինձ հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Այս շքանշանը մեծ նշանակություն ունի, քանի որ ներկայացնում է այն աշխատանքը, որն իրականացնում են հազարավոր բուլղարներ և հայեր մեր երկրների համագործակցությունը զարգացնելու համար»,- ասել է Աթանաս Զաֆիրովը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ բարձր է գնահատում Բուլղարիայի իշխանության վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ։ «Մենք՝ ժամանակակիցներս, պարտավորություն ունենք շարունակել այն ավանդույթները, որոնք գալիս են դարերի խորքից: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, Ձեզ և Ձեր գործընկերներին հաջողություն եմ մաղթում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Այնուհետև հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նախագահը հակիրճ ամփոփել է Բուլղարիա կատարած պետական այցի արդյունքները, անդրադարձել ներկայումս Հայաստանում և մեր տարածաշրջանում առկա զարգացումներին, Արցախի հակամարտության կարգավորման հիմնախնդրին։ Նախագահը կարևորել է այս օրերին Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության իրականացումը։
«Մենք մեր գործընկեր երկրների աջակցության կարիքն ունենք։ Խոսքը ԵՄ աջակցության մասին է, որի հիմնական նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային վեճի խնդիրն արձանագրել և հետագայում մոնիթորինգ իրականացնել։
Մենք հույս ունենք, որ դիտորդական առաքելությունը մեզ կօգնի արձանագրել այն խախտումները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի կողմից, և դրանք կներկայացնի միջազգային ատյաններում, որից հետո պահանջը՝ զորքերը հետ քաշելու վերաբերյալ, իրականություն կդառնա։
Այս առումով և՛ Բուլղարիայի, և՛ ԵՄ անդամ այլ երկրների օգնությունը շատ կարևոր է մեզ համար,- ասել է նախագահ Խաչատուրյանը։ -Ադրբեջանը հայտարարում է, որ մենք ցանկություն ունենք իրենց տարածքային ամբողջականությունը չճանաչել, իրենց տարածքները գրավել։ Մենք երբևիցե այդպիսի ցանկություն չենք ունեցել։ Մեր ցանկությունն է ապրել խաղաղ: Մենք որևէ ձևով Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա հարցական չենք դրել։ Մենք ընդունում ենք իրենց տարածքային ամբողջականությունը, իրենք պետք է ընդունեն մեր տարածքային ամբողջականությունը: Մենք պետք է կարողանանք ապահովել այնպիսի միջավայրը, որ մեր երկիրը բարգավաճի և արագ զարգանա։ Մենք գնում ենք դեպի խաղաղություն։ Այդ խաղաղությունն իր գինն ունի մեզ համար, սակայն դա չի նշանակում, որ մենք ծնկաչոք ենք և աղերսում եք։ Ո՛չ։ Մենք ուղղակի հայտարարում ենք, որ ցանկանում ենք առաջ շարժվել խաղաղության ճանապարհով։ Մենք մեր տարածքի պահապանն ենք, ոչ մի սանտիմետր զիջելու ցանկություն չկա և չի կարող երբևէ լինել»։
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անմիջական մթնոլորտում հանգամանալից պատասխանել է համայնքի ներկայացուցիչների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերել են հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի էներգետիկ մարտահրավերներին և Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությանը, տնտեսական ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT