Երևան
12 °C
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովը, որը նպատակ ունի ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ կենտրոնի ստեղծման աշխատանքներին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այսօր տեղի է ունեցել Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի տեսլականի ներկայացման եւ Խորհրդատվական հանձնաժողովի առաջին հանդիպումը, որին մասնակցել են արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին և ՄԱԿ Զարգացման ծրագրի ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Արբիտրաժային նոր կենտրոնի ստեղծումը բխում է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից։
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ թեև բարեփոխումն իրականացվում է Կառավարության առաջնորդությամբ և Արդարադատության նախարարության համակարգմամբ, սակայն նոր կենտրոնը չի հիմնադրվելու որպես պետական կամ գործադիր իշխանության մարմին, այլ որպես մասնավոր սուբյեկտ` ոչ առևտրային իրավաբանական անձ։ Աշխատանքների մեկնարկային փուլից սկսած ներգրավվել են անվանի փորձագետներ, որոնք, բացի իրենց փորձն ու գիտելիքները ներդնելուց, կապահովեն նաև ստեղծվող կենտրոնի անկախությունը, հեղինակությունն ու վստահելիությունը»,-ասել է նա:
Խոսքով է հանդես եկել ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ով ողջունել է Արբիտրաժային կենտրոնի ստեղծման գաղափարը և նշել․
«Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի կառավարությանը՝ Արբիտրաժային կենտրոնի ստեղծման աշխատանքներում: Շնորհակալ եմ բոլոր կազմակերպություններին, որոնք աջակցել են այս գործընթացին: Արդարադատության ոլորտը այն ոլորտներից է, որտեղ մենք կարող ենք համատեղ աշխատանքներ իրականացնել: Մենք սերտ համագործակցություն ունենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ և ուրախ եմ, որ Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը կյանքի կկոչվի նաև Հայաստանում»:
Ելույթով են հանդես եկել նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և մյուս հյուրերը, վերջիններս ողջունել են Արբիտրաժային կենտրոնի ստեղծման գաղափարն ու հայտնել իրենց պատրաստակամությունն աջակցելու կենտրոնի աշխատանքներին:
Նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները նպատակ են հետապնդում ապահովել արդարադատության արդյունավետությունն և մատչելիությունը` զարգացնելով վեճերի լուծման այլընտրանքային եղանակները, ապահովել առևտրային վեճերի լուծման ժամանակակից եղանակների կիրառումը, Հայաստանում տեղական, տարածաշրջանային և ինչու չէ նաև միջազգային վեճերի լուծումը արբիտրաժի միջոցով` դրանով նաև պայմաններ ստեղծելով Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների արդյունավետ պաշտպանության համար։ Միևնույն ժամանակ, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների և, մասնավորապես, արբիտրաժի կայացվածությունը կնպաստեն դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, ինչը արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջնային նպատակներից մեկն է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը, ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT