Երևան
12 °C
Ինչպես հայտնի է, այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
Վաղն էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:
«Հայկական ժամանակ»-ը իրանագետ Արմեն Վարդանյանի հետ խոսել է Իրան-Հայաստան հարաբերությունների, Կապանում բացվող հյուպատոսարանի և շահարկող «Զանգեզուրի միջանցքի» մասին:
- Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Կապանում Իրանի հյուպատոսարան բացելու նախաձեռնությունը և ընդհանրապես հայ-իրանական հարաբերությունների դինամիկան վերջին շրջանում:
- Շատ դրական եմ համարում ԻԻՀ-ի հյուպատոսարան բացելու գաղափարը, մանավանդ, որ այն հենց Սյունիքում է լինելու, ինչը ռազմավարական նշանակություն ունի և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար: Իրանի համար Սյունիքը շատ կարևոր «զարկերակ է», քանի որ այդպես է Իրանը դուրս գալիս դեպի Վրաստան: Այդ պատճառով, կարծում եմ, հյուպատոսարան բացելը շատ կարևոր է, ինչու չէ, նաև ուշացած: Սակայն մեր և Իրանի օրակարգում միայն հյուպատոսարանի բացումը չէ: Այժմ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռյակը փորձում է Հայաստանին ստիպել տրամադրել «Զանգեզուրի միջանցքը», իսկ դրան զսպող կարևոր գործոններից մեկը հենց Իրանն է: Եվ այստեղ Հայաստանը պետք է համատեղ աշխատի Իրանի հետ:
- Այդ աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, Հայաստանի կողմից նախաձեռնողական քաղաքականություն տեսնո՞ւմ եք:
- Դիվանագիտությունն այնպիսի բան է, որ միշտ մենք այսբերգի մի մասն ենք տեսնում: Բայց այն, որ Իրանի ԱԳ նախարարը երեկ հայտարարեց՝ տարածաշրջանում իրականացվել է շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ պիտի փոխվեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը, սակայն Իրանը թույլ չի տվել, ցույց է տալիս, որ հայկական դիվանագիտությունն Իրանի հետ լավ է աշխատել: Տեղյակ եմ, որ Հայաստանի նախագահն է պարբերաբար Իրանի նախագահի հետ այս թեմայի վերաբերյալ զրույցներ ունենում: ՀՀ վարչապետը նույնպես Իրանի նախագահի հետ այս թեմայով բազմաթիվ անգամներ խոսել է, ակտիվ աշխատում է նաև մեր ԱԳՆ-ը: ԱԺ պատգամավորները նույնպես իրենց կոլեգաների հետ պարբերաբար հանդիպումներ են ունենում: Կարծում եմ՝ աշխատանք Հայաստանի կողմից ակնհայտորեն կա, ու այն ոչ թե բավարար է, այլ լավ:
- Իրանի ԱԳ նախարարը, երբ խոսել է կանխելու մասին, չի հստակեցրել, թե սցենարը կոնկրետ ինչպիսի՞ն է եղել, և ովքե՞ր են եղել «հեղինակները»: Կարծում եք, որպես հեղինակի, Իրանը նկատի ունի նաև Ռուսաստանի Դաշնությա՞նը, որի հետ սերտ համագործակցում է:
- Ֆորմալ առումով սցենարի հեղինակն Ադրբեջանն է, բայց նրանք քաջալերում են Թուրքիան ու Ռուսաստանը: Վերջինս ոչ ակնհայտ է աջակցում, այլ թիկունքից: Անցած տարի էլ Իրանի հետախուզական մարմիններին մոտ կանգնած աղբյուրն էր հրապարակում արել նույն «Զանգեզուրի միջանցքի» սցենարի ու դրա կանխման մասին: Այժմ արդեն պաշտոնյայի շուրթերից են հնչում նման հայտարարություններ: Սա նշանակում է, որ ամեն բան ավելի քան լուրջ է եղել: Բնական է, որ Իրանը գործուն քայլեր է արել, որպեսզի կանխի միջանցքի բացումը և դա դիվանագիտորեն է արել, որովհետև ռազմական գործություններ, ինչպես գիտենք, չեն եղել: Մանրամասների մասին կիմանանք, կարծում եմ, ավել ուշ, երբ գաղտնի փաստաթղթեր կգաղտնազերծվեն, և այդ ինֆորմացիային մոտ կանգնած աղբյուրները կսկսեն խոսել:
- Ի՞նչ եք կարծում՝ եթե Ադրբեջան-Թուրքիա տանդեմն ամեն դեպքում որոշի ուժի կիրառմամբ ստանալ «Զանգեզուրի միջանցքը», Իրանը ռազմական գործողությունների կդիմի՞:
- Իրանն անկանխատեսելի երկիր է: Որևէ մեկը չի կարող միանշանակ պնդել, որ կգնա ռազմական գործողությունների կամ հակառակը: Նույնիսկ փորձագիտական դաշտում այս հարցում միանշանակություն չկա: Սա աննախադեպ իրավիճակ է: Չպետք է մոռանալ, որ Իրանը սերտ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Ներկայումս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի սահմանի երկայնքով: Զորավարժության սցենարներից մեկն էլ այն է, որ զինված ուժերն իրենց կառուցած կամրջով անցնում են Արաքս գետը և բարձունքներ գրավում: Սա պատահական սցենար չէ, որն ուղերձներ է պարունակում: Իրանը միշտ հստակ մեսիջներ է տվել, որ «Զանգեզուրի միջանցքի» սցենարը թույլ չի տալու իրագործել: Դեռ հայտարարություններ է անում, չեմ կարող ասել՝ հետագայում ինչ քայլերի կդիմի:
- Այսինքն, Ձեր կարծիքով, Իրանում այս օրերին անցկացվող զորավարժությունների մեսիջներից մեկն էլ հենց «Զանգեզուրի միջանցքի» կանխմա՞նն է վերաբերում:
- Իհարկե: Անցած տարի էլ հենց խոսք եղավ միջանցքի մասին, Իրանն իր սահմանի երկայնքով սկսեց զորավարժություններ իրականացնել: Այդ ժամանակ Իլհամ Ալիևը բավականին ջղաձիգ հայտարարություններով հանդես եկավ՝ ասելով, թե նախորդ 32 տարիների ընթացքում նման դեպք չէր եղել, որ Իրանն Ադրբեջանի սահմանի երկայնքով զորավարժություններ իրականացներ: Իրանն այժմ ակնհայտ մեսիջներ է ուղղում Ադրբեջանին ոչ միայն զորավարժությունների միջոցով, այլև հայտարարություններով: Անցած ամիս, երբ Թեհրանում տեղի ունեցավ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, այդ ժամանակ երկրի գերագույն առաջնորդը հստակ հայտարարեց՝ սահմանը միշտ եղել է հին քաղաքակրթական՝ հասկացնելով, որ Իրանը չի հանդուրժելու իր հյուսիսային սահմանների մոտ որևէ փոփոխություն:
- Եթե Իրանի ռազմական գործողությունների մեջ մտնելը բացառենք, կարծում եք՝ կկարողանա՞ բանակցությունների միջոցով խոսել Ադրբեջանի հետ և վերջինիս ախորժակը զսպել միջանցքի մասով:
- Այստեղ պետք է հաշվի առնել, որ Արևմուտքն էլ իր ազդեցությունն ունի, միայն Իրանը չէ: Կարծում եմ, ի վերջո, ադրբեջանական ծրագրերը միջանցք ունենալու մասով կտապալվեն: Հնարավոր է, որ Իրանը ռազմական աջակցություն էլ ցույց տա Հայաստանին, որպեսզի կանխվի միջանցքի բացումը: Դա տարբերակներից մեկն է, սակայն միանշանակ պնդել չեմ կարող:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT