2018-ից ի վեր Հայաստանը էական որակական առաջընթաց է գրանցել երկրի ժողովրդավարության ամրապնդման հարցում. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, մասնակցել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» Արևելյան Հարևանության տարածաշրջանի ամենամյա համաժողովի պանելային քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

Պաշտպանը ելույթ է ունեցել «Երկրի առաջընթացը բարեփոխումների և մարդու իրավունքների ոլորտում» թեմայով:

Ելույթում Պաշտպանը նշել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը էական որակական առաջընթաց է գրանցել երկրի ժողովրդավարացման և ժողովրդավարության ամրապնդման հարցում՝ ջանալով կառուցելով ամուր և դիմակայուն ինստիտուտներ։ Գրիգորյանը խոսել է ընտրական համակարգի բարեփոխումների մասին՝ նշելով, որ քանիցս անց են կացվել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Այս գնահատականը վերահաստատվել է անցյալ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների կողմից։ Միևնույն ժամանակ նշել է, որ տեղական ընտրությունների անցկացումը շարունակում է խնդիրներ բացահայտել, որոնք պետք է հասցեագրվեն։

Պաշտպանը խոսել է նաև դատական համակարգի փոփոխությունների վերաբերյալ. «Հայաստանը դեռևս պայքարում է իր բարեփոխումների համար, որոնց նպատակն է ապահովել անկախ, հաշվետու և արդյունավետ դատական համակարգ՝ ինչ-որ կերպ բարձրացնելու հանրային վստահությունը համակարգի նկատմամբ։

Բարեփոխումների այս ոլորտը, իմ գնահատմամբ, վերջին տարիների ընթացքում մեկ քայլ առաջ է, երկու քայլ՝ հետ։ Միևնույն ժամանակ ողջունելի զարգացումներ են դատավորների համար բարեվարքության ստուգման մեխանիզմների ներդրումը, հայտարարագրման առավել ամբողջական համակարգի ներդրումը, ինչպես նաև նոր մասնագիտացված դատարանների ստեղծումը»,- նշել է Գրիգորյանը:

Պաշտպանը ելույթում անդրադարձել է իրավապահ համակարգի բարեփոխումներին՝ կարևորելով քաղաքացիական վերահսկողության դերը՝ որպես ժողովրդավարական կառավարման հիմնաքար: Անդրադարձել է նաև գենդերային հավասարությանը, կանանց ներգրավվածությանը պետական կառավարման համակարգում:
Խոսելով բարեփոխումների խոչընդոտների, մարտահրավերների մասին՝ Գրիգորյանը ասել է. «Առաջին հերթին ամենամեծ մարտահրավերն անվտանգության անմիջական սպառնալիքներն են և շատ անկայուն անվտանգային իրավիճակը երկրում և տարածաշրջանում»:

Նրա խոսքով՝ այս մարտահրավերը եզակի է դարձնում Հայաստանի իրավիճակը ժողովրդավարական բարեփոխումների համար և շատ հաճախ ժողովրդավարության, մարդու իրավունքների օգտին կատարված ընտրությունը քննադատվում է շատերի կողմից. «Արդյո՞ք ժողովրդավարական ուղին տեղին է մեր երկրի անվտանգության մարտահրավերների համար, թե՞ օրինակ՝ ավտորիտար քայլերը կարող են ավելի լավ անվտանգություն ապահովել»։ Պաշտպանը շեշտել է, որ որքան էլ նման հարցերի առկայությունը բացատրելի է, այդուհանդերձ, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները անվտանգության կարևոր բաղադրիչներն են և Հայաստանը պետք է շարունակի այս ուղղությամբ առաջ շարժվել։

Պանելային քննարկմանը մասնակցել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Համաժողովին ներկա էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:

Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամը» (GGF) խիստ արձագանքող, հարմարվողական և պահանջարկի վրա հիմնված հիմնադրամ է, որը հիմնականում կենտրոնացած է մի շարք զարգացող երկրներում կառավարման և տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար տեխնիկական աջակցություն տրամադրելու վրա: 2017 թվականին Միացյալ Թագավորության կառավարությունը հավանություն է տվել «Լավ կառավարման հիմնադրամի» ընդլայնմանը` ներառելով Հայաստանը:

Այս տարի Արևելյան հարևանության տարածաշրջանի GGF համաժողովը հոկտեմբերի 19-21-ը անց է կացվում Երևանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1061 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ