Երևան
12 °C
Հայաստանի կոմպոզիտորների միության 90֊ամյա հոբելյանի առիթով և հայ երաժշտաարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամներ Քնարիկ Փիլոսյանը (երաժշտագետ), Նարինե Ավետիսյանը (երաժշտագետ), Գոհար Շագոյանը (երաժշտագետ), Գևորգ Հովհաննիսյանը (կոմպոզիտոր), Ջեննի Ասատրյանը (կոմպոզիտոր), Դավիթ Հալաջյանը (կոմպոզիտոր) և Ավետիս Բերբերյանը (կոմպոզիտոր) պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:
Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։
Հանդիսավոր արարողության ժամանակ միության երախտավորների պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյա հոբելյանի շրջանակում իրականացվել են բազմաբովանդակ նախագծեր: Շարքը մեկնարկել է ՀԿՄ «Երիտասարդական ֆորումի» «12 հնչյուն» կրթական նախագծով, որի շրջանակում Երևանի ավելի քան մեկ տասնյակ երաժշտական ու արվեստի դպրոցներում ներկայացվել են երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործական ձեռքբերումները: Սովորողները ծանոթացել են նոր կոմպոզիցիոն տեխնոլոգիաների առանձնահատկություններին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կայացել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթը, որն անցկացվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ: Հայաստանից և սփյուռքից շուրջ 15 պատանի ստեղծագործողներ Կոմպոզիտորների միությունում ներկայացրել են իրենց ստեղծագործությունները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել է միության 90-ամյակին նվիրված փառատոն. շուրջ 45 ստեղծագործություն, այդ թվում՝ սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, ներկայացվել են երաժշտասեր հանրությանը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է միության վերանորոգված համերգասրահում, իսկ ճեմասրահում բացվել է միության արխիվային նյութերի ցուցահանդեսը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Իր տեսակով բացառիկ այս փառատոնում ընդգրկվել են Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, մենակատարները, առաջին անգամ մեծամասշտաբ նախագծում մասնակցություն է ունեցել նաև մարզային նվագախումբը: 7 համերգների ընթացքում տեղի է ունեցել 25 պրեմիերա:
Հոբելյանական տարվա անբաժան իրադարձություններից է Երևանի մետրոպոլիտենում կազմակերպված ցուցահանդեսը՝ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային արխիվի, մետրոպոլիտենի համագործակցությամբ: Այդ ցուցադրության շրջանակում առաջին անգամ ներկայացվել են միության արխիվային նյութերը, բացառիկ լուսանկարներ և փաստաթղթեր: Հոբելյանական հագեցած ծրագրի ընթացքում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվել է տարվա սկզբին հայտարարված լարային նվագախմբի ստեղծագործությունների մրցույթի եզրափակիչ փուլը. ստեղծագործությունները հնչել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ:
Տարվա ընթացքում կարևորագույն միջոցառումներից էր «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի աջակցությամբ կայացած համերգային շրջագայությունը՝ Տավուշի, Սյունիքի մարզերի սահմանամերձ գյուղեր և Արցախ: Հայ կոմպոզիտորների պատվիրակությունն ավելի քան մեկ տասնյակ համերգներով հանդես է եկել սահմանապահ գյուղերում՝ նպաստելով արվեստի հասանելիությունն այդ բնակավայրերում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT