Պատերազմ, բռնազավթում, հակամարտության գիծ. կյանքը Վրաստանի փախստականների բնակավայրում

Ծերովանի քաղաքամերձ ավանը Վրաստանում հայտնի է որպես փախստականների բնակավայր, այն կառուցվել է 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմից հետո։ Ավանը գտնվում է Մցխեթա-Մթիանեթի մարզում՝ Թբիլիսի եւ Գորի քաղաքների միջեւ ընկած դաշտում, որը մինչ այդ ամայի է եղել: Այսօր Ծերովանիում ապրում է ավելի քան երկու հազար ներքին տեղահանված ընտանիք: 2014 թվականի տվյալներով՝ ավանը շուրջ 8000-8500 բնակիչ ունի:

Վրաստանի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունների միջեւ տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո բազմաթիվ քաղաքացիների կյանքը կտրուկ փոխվեց: Մարդկանց ծննդավայրը կիսվեց, ստեղծվեց մի գիծ, որից այն կողմ մնաց շատերի ապրած կյանքն ու առջեւում զրոյական կետից ամեն ինչ սկսելու ծանրությունը: Առավել տուժեցին հակամարտության գոտում ապրող անձինք, որոնց մի մասն էլ այսօր ապրում է Ծերովանի ավանում:

գյուղիկ.jpg (132 KB)

Որոշների համար պետության արտոնած որոշակի արտոնությունները բավարար են եղել, որպեսզի մնան ու արդեն շուրջ 14 տարի ապրեն այստեղ, շատերն էլ պարզապես այլընտրանք չեն ունեցել:

դիմակով.jpg (112 KB)

Երաժիշտ Անզոր Զանգուրաշվիլին եւս 2008 թվականի պատերազմի հետեւանքով հարկադրաբար իր տունը լքած փախստականների թվում է: 72-ամյա Անզորը բռնազավթված Ախալգորիի Իկոթի գյուղից է:

անզորրրրր.jpg (127 KB)

Երաժիշտը Ծերովանի է տեղափոխվել ընտանիքի՝ կնոջ եւ երկու որդու հետ: Գյուղը, որտեղից տեղահանվել է Զանգուրաշվիլիների ընտանիքը, բավականին մեծ է եղել, սակայն տեղահանվելուց հետո այնտեղ հազիվ թե 100 տնտեսություն մնացած լինի:

«Այստեղ ընտանիքիս հետ եմ, երկու որդի ունեմ, 5 թոռնիկ: Երբ նոր էինք եկել, շատ դժվար էր, չնայած պետությունը մեզ տներ տվեց, առաջին մի քանի տարին վճարում էր նաեւ կոմունալ ծախսերը, բայց նյութական այդ աջակցությունն ամենաչնչին բանն էր, որը կմեղմեր մեր սրտի ցավը: Իկոթիում ամեն ինչ ստեղծել էի իմ ձեռքերով, երկար տարիներ աշխատել տեղի մշակույթի տանը: Հեռանալով իմ ամբողջ կյանքն այնտեղ թողեցի: Մինչեւ սկսել էի հարմարվել ու համակերպվել՝ կինս ինձ միայնակ թողեց... մեկ տարի առաջ է մահացել, հիվանդությունից»,- ասում է նա:

Նա, չցանկանալով շարունակել կորուստների մասին զրույցը, սկսում է պատմել երաժշտության, Ծերովանիի մշակույթի տան ու սպասվող միջոցառման մասին, որին, ի դեպ, մեր այցելության ժամանակ էլ պատրաստվում էին երաժիշտները:

ծերովանի.jpg (96 KB)

Իմանալով, որ իրենց մասին պատմությունը հրապարակվելու է հայկական լրատվամիջոցներում՝ վերջիններս սկսեցին հնչեցնել հայրենով կատարումներ՝ ընդգծելով իրենց սերն ու հարգանքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ:

Անզոր Զանգուրաշվիլին նկատում է՝ շուրջ 50 տարի է՝ մշակույթի բնագավառում է, նախ՝ Ախալգորիում, հիմա՝ այստեղ: «Քսանի» երգչախմբի անդամ եմ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա: 72-ամյա տղամարդու համոզմամբ՝ միայն արվեստն ու մշակույթը կարող են հաղթել պատերազմներին ու սահմաններ չճանաչել:

Վերջինիս խոսքով՝ Ծերովանիում այսօր վատ չեն ապրում, աշխատանք ունեն. բոլորը չէ, բայց բնակչության գրեթե 50-60 տոկոսն ապահովված է աշխատանքով:

Նախկինում հնարավորություն են ունեցել Ախալգորիի բարեկամների հետ տեսակցության, սակայն վերջին 3 տարիներին այդ կապը ընդհանրապես կտրվել է, նշում է զրուցակիցը՝ նկատելով՝ հարազատներ ունեն, ընտանիքի անդամներ, շատ դեպքերում անգամ հարազատի հուղարկավորությանը չեն կարողանում մասնակցել. «3 տարի է՝ մեզ արգելված է այնտեղ գնալ, բայց ովքեր փաստաթղթեր ունեն, իրենց թույլ են տալիս: Կառավարությունը խոստացել է հաջորդ տարի մեզ էլ նոր փաստաթղթեր տրամադրել, հուսանք՝ դրանից հետո կկարողանանք գնալ, մեր հարազատներին տեսնել»:

աչոննրեր.jpg (124 KB)

դպրոցցց.jpg (159 KB)

Նշենք, որ տեղաշարժի հնարավորությունից զրկված լինելու խնդրին անդրադարձել էր նաեւ Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան: Պաշտպանը՝ «2019-2020 թվականներին անցակետերի փակման ազդեցությունը, բռնազավթված տարածքներում բնակվող բնակչության իրավական իրավիճակի վրա» իր զեկույցում նշել էր, որ կորոնավիրուսի համավարակն է՛լ ավելի է ծանրացրել իրավիճակը հատկապես բռնազավթված Ախալգորիի շրջանում: «2019 թվականի սեպտեմբերի 4-ից անցակետը կամայականորեն փակելու հետեւանքով բռնազավթված տարածքներում բնակվող անձանց մահվան փաստերը պարզ ցույց տվեցին բժշկական օգնության ցածր որակն ու ազատ տեղաշարժման կարեւորությունը»,- ասել էր նա:

Վերջինս զեկույցում նաեւ նշել էր, որ մինչեւ փակումը բռնազավթված Ախալգորիի անցակետից համապատասխան բժշկական օգնության, սննդի, կենսաթոշակի եւ այլ կենսական ծառայություններ ստանալու նպատակով ամեն օր օգտվում էր մոտավորապես 400 մարդ: Իսկ Էնգուրի կամրջի վրա գործող, այսպես կոչված, անցակետը բաց լինելու դեպքում դրանից մեկ օրում օգտվում էր շուրջ 1400-1500 մարդ: Այժմ այդ թիվը կրճատվել է՝ դառնալով 20-30 մարդ:

կարտոշկա.jpg (242 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1444 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները