ԵԽԽՎ-ն սեփական երկրի վրա «բոչկա գլորելու վայր չէ», հատկապես, երբ սահմանին որոտում են թնդանոթները

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամ Հայկ Մամիջանյանը երեկ ելույթ է ունեցել վեհաժողովի լիագումար նիստում։ Եվ ցույց տալու համար, որ ելույթ ունեցողն ընդդիմության ներկայացուցիչ է, որոշել է, համենայնդեպս, մեկ նախադասությամբ «անցնել իշխանության վրայով»:

«ՀՀ ներկայիս կառավարության վարած անմիտ դիվանագիտության հետեւանքով իրականություն է դառնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարանջատման գաղափարը։ Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն-մենակ»,- մասնավորապես հայտարարել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։  

Հայկ Մամիջանյանը ներկայացնում է այն կուսակցությունը, որը երբ ժամանակին իշխանության էր, ինչպես ընդունված է ասել, «մեկով քիչ խնդիր» ուներ հարեւան երկրի՝ Ադրբեջանի հետ, եւ հայկական դիվանագիտությունն իր ողջ ռեսուրսն ուղղում էր մեկ՝ ԼՂ կոնֆլիկտի լուծումը սպասարկելու ուղղությամբ։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը իշխող ՀՀԿ-ի արտաքին քաղաքական օրակարգում օբյեկտիվորեն բացակայում էր, փոխարենը Հայաստանը փորձում էր հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի ավագ եղբոր՝ Թուրքիայի հետ, որն իր հերթին հարաբերությունների կարգավորումը պայմանավորում, շախկապում էր ԼՂ խնդրի լուծման հետ։  

Իսկ թե ինչ լուծում էր պատկերացնում Թուրքիան, Մամիջանյանին մենք չէ, որ պետք է բացատրենք։ Քանի որ Մամիջանյանը հարց է բացել «անմիտ դիվանագիտության» մասին, ապա լեգիտիմ հարց է ծագում՝ ինչո՞ւ նրա կուսղեկին՝ Սերժ Սարգսյանին, չհաջողվեց հասնել ՆԱՏՕ-ի անդամ պետության՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչո՞ւ տապալվեց ֆուտբոլային կոչված դիվանագիտությունը։ Եվ Թուրքիան, ներգրավվելով 44-օրյա պատերազմում, թեւ ու թիկունք լինելով կրտսեր եղբորը, ընդհուպ՝ վարձկան ահաբեկիչներ մատակարարելով, երաշխավորեց վերջինիս հաղթանակը «5-րդ սերնդի», եթե կուզեք՝ «բայրաքթարների» պատերազմում։  

Արդյո՞ք ԼՂ հարցը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից տարանջատելը եւ դրանով պայմանավորված՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տապալումը հետեւանքն էր իշխող ՀՀԿ-ի վարած «անմիտ դիվանագիտության»։ Եթե չտարանջատվեին այդ երկու հարցերը, գուցե ԼՂ կարգավորման հարցում ունենայինք այլ ստատուս քվո, քան ունեինք մինչեւ 44-օրյա պատերազմը։ Ասվածը «անմիտ դիվանագիտության» համատեքստում արված հարցադրում է, այլ ոչ թե մեղադրանք՝ մամիջանյանական ոճով։     

Եվ երբ Մամիջանյանը ՀՀ ներկայիս կառավարության վարած դիվանագիտությունը որակում է որպես «անմիտ»՝ տուրք տալով 2018 թվականից հետո սկիզբ առած ու վտանգավոր մակարդակի հասած հակաիշխանական պրոպագանդային, ապա գուցե երկու խոսքով ասի՝ ինչպիսի՞ն է իր պատկերացրած «մտածված», եթե կուզեք՝ խոհուն-խոկուն դիվանագիտությունը աշխարհաքաղաքական բարդ ու անկայուն այս իրավիճակում։ 

Արցախի հարցում ՀՀԿ-ի իշխանության օրոք վարված դիվանագիտության որակին եւ ձեռքբերումներին ձեռնպահ կմնանք գնահատական տալ, այդ գնահատականը լավագույնս տվել է վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը՝ ամփոփելով մինչեւ 2018 թվականը առկա  բանակցային իրավիճակը։

«Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետեւ այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար: Պետք է ասեմ, որ մինչ այս փուլը մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի, իրոք, բանակցային պրոցեսում աշխուժություն տիրի, որպեսզի բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի կայունություն ունենան եւ հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Բայց, ցավոք սրտի, ոչ միայն կոնկրետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ գոյություն ունեցող փաստաթղթի շուրջ բանակցություններում, այլեւ վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու եւ այլ հարցերով մեր հանդիպումները եւ բանակցություններն ընդհանրապես որոշ ժամանակ հետո պարզվում են, որ անտեղի են, որովհետեւ մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն պահում»։ (2018 թվականի ապրիլի 17, ԱԺ հատուկ նիստ):  

Ի մի բերելով Ադրբեջանի հետպատերազմական վարքագիծը՝ կարելի է վստահ պնդել՝ վերջինիս բանակցային վարքագիծը չի փոխվել թե՛ անիրատեսական եւ ՀՀ-ի համար անընդունելի ակնկալիքների, թե՛ պայմանավորվածությունները չհարգելու առումով։ Իսկ Հայաստանն իր հետպատերազմական շրջանի դիվանագիտությունը վարում է իրատեսության դիրքերից եւ, ըստ այդմ էլ, ձեւակերպում իր ակնկալիքները՝ հաշվի անելով աշխարհաքաղաքական ներկայիս ճգնաժամային իրավիճակը։

Եթե ԼՂ հակամարտության կարգավորման հրամայականը պահանջում է  հակամարտությունը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, քանի որ այդ դեպքում հնարավոր է առանձին եւ առավելագույնս սպասարկել խնդրի հայանպաստ լուծմանը, ապա իրատեսական դիվանագիտությունը հուշում է գնալ այդ ճանապարհով։ Մամիջանյանի կուսակից Էդուարդ Շարմազանովն էր, չէ՞, իշխանություն եղած ժամանակ անընդհատ կրկնում՝ «քաղաքականությունը հնարավորի արվեստ է»։ 

Ստացվում է, որ Մամիջանյանը, ՀՀ-ին մեղադրելով Արցախի հարցը ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու համար, այդպիսով արդարացնում է աշխարհին իր անտարբերության համար, որը, փաստորեն, Հայաստանի՛ պատճառով է, որ պատրաստվում է մեն-մենակ թողնել Ադրբեջանի հետ։ Եթե Հայաստանն է մեղավոր, ապա աշխարհն այդ դեպքում ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի Արցախին մենակ չթողնելու հարցում։ 

Դիվանագիտությունը թիմային աշխատանք է

Հայկական դիվանագիտության դրսեւորման ատյաններից մեկն էլ ԵԽԽՎ-ն է։  Դիվանագիտական մարտերը միջազգային կառույցներում ենթադրում են միասնական, կուռ թիմային աշխատանք։ Երբ ներքաղաքական «ռազբորկաները» թողնվում են տանը, իսկ դրսում թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն կռվում են մեկ մարդու պես՝ ի շահ պետական եւ ազգային շահերի։ ԼՂ խնդիրն այն գերզգայուն ու ցավոտ հարցն է, որի արծարծումը դրսի լսարանի առաջ պահանջում է հենց այդպիսի կեցվածք։

Արձանագրենք, որ երեկ թիմային աշխատանքի «մաստեր կլաս» մատուցեցին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ կռիվ տալով Մամիջանյանի ելույթի իրավունքի համար, երբ նիստը նախագահող թուրք պատվիրակը փորձում էր ընդհատել այն։

Նկատենք, որ նախկինում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը միասնական ճակատով ի շահ պետության գործելու բազմաթիվ օրինակներ է ցույց տվել՝ անկախ պատվիրակության կազմում ընդգրկված պատգամավորների քաղաքական կողմնորոշումից, միմյանց նկատմամբ համակրանքներից եւ հակակրանքներից։ Մասնավորապես, 2015 թ-ին «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի նախագծից ՀՀ պատվիրակության անդամների միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հանել «Հայաստանի կողմից ԼՂ-ի եւ հարակից 7 շրջանների օկուպացիա» ձեւակերպումը: Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը «պոստ սկրիպտում» արձանագրեց. «Այս նստաշրջանում մեր լավագույն ձեռագիրը, աշխատանքային ոճը բոլոր հնարավոր ուժերի մաքսիմալ միավորումն էր՝ թե՛ սփյուռքի կառույցների, թե՛ ԱԳ աշխատակիցների, թե՛ մեր պատվիրակության: Մեր պատվիրակությունը բաղկացած է ընդդիմադիր բոլոր ուժերի ներկայացուցիչներից, եւ ուզում եմ ընդգծել, որ մի թիմ դարձած ու համախմբված աշխատանք ենք կատարել»։ 

Պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ նկատել էր, որ, անկախ բոլոր տարաձայնություններից, միջազգային հարթակներում հանդես են եկել որպես միասնական թիմ: 2018 թ. հունիսին էլ, երբ տեղի էր ունեցել հեղափոխությունը, ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում, դիմելով ադրբեջանցի իր գործընկերներին, նշել էր՝ «Հիշեք՝ այն, ինչ եղավ ու հնարավոր է ՀՀ-ում, Ադրբեջանում պատկերացնել անգամ անհնար է»: Ապա անդրադառնալով «Արցախի վերաբերյալ հավերժ հնչող շահարկումներին»՝ հայտարարել էր. «ՀՀ-ի գործողությունները ցույց են տալիս, որ մեր թիվ մեկ առաջնահերթ խնդիրը ԼՂ  հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն է: Եվ կխնդրեի, որ բացատրեք այս վեհաժողովին, թե ինչո՞ւ եք դուք այս օրերին կրկին զենք եւ զինամթերք կուտակում սահմանին: Պատերազմի՞ եք պատրաստվում... Ուզում եմ ընդգծել՝ հույս մի՛ դրեք մեր ներքաղաքական հակասությունների վրա: Մենք աջակցում ենք մեր իշխանություններին ազգային միասնության, անվտանգության, ինքնության, արժանապատվության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բոլոր հարցերում»:

ԵԽԽՎ-ն կամ այլ միջազգային կառույցները սեփական երկրի վրա «բոչկա գլորելու վայր չեն», հատկապես, երբ սահմանին որոտում են թնդանոթները:

Հեղինե Մանուկյան

Տպել
4927 դիտում

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են