Երևան
12 °C
Այս գիշեր ադրբեջանական կողմը հաքերային հարձակման է ենթարկել 200-ից ավելի հայկական կայք: Թերևս 44-օրյա պատերազմից հետո, ըստ մեդիափորձագետների, սա նրանց առաջին լուրջ «հաջողությունն է»: Մինչ այդ նման մասշտաբի հարձակում իրականացնել չի հաջողվել:
Հաքերային հարձակման ենթարկված կայքերի թվում են Երևանի պետական բժշկական համալսարանի, Բյուրականի աստղադիտարանի, Կոնսերվատորիայի, Գյումրու համայնքապետարանի, Արցախի ֆինանսների նախարարության և այլ կառույցների կայքեր։
Թե ինչպե՞ս է հնարավոր մեկ օրում այս քանակությամբ կայքեր կոտրել, և արդյոք կոտրված կայքերը պաշտպանական միջոցառումների բավական մակարդակ չունե՞ն, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ հարձակումը եղել է մեկ հոսթինգ կազմակերպության վրա։
«Ամենայն հավանականությամբ հարձակումը եղել է հոսթինգ կազմակերպության վրա, որտեղ կայքերը տեղակայված են, և ներսից այդ հոսթինգին միացված կայքերը կոտրվել են։ Այդ տեսանկյունից կայքի պաշտպանվածությունը որևէ դեր չի կատարում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է նա:
Ըստ Մարտիրոսյանի՝ ադրբեջանական հաքերներին այս անգամ աջակցել են թուրք գործընկերները, նրանք էլ այս գիշեր կոտրել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի երեք նախագծերի կայքերը։ Թուրքական հաքերների խմբի անվանումը «Թուրքզ» է։ Կոտրելով նշված երեք կայքը՝ հաքերական խմբերը տեղադրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը։
Հարցին՝ կոտրված կայքերից կարևոր տեղեկատվության արտահոսք արդյոք եղե՞լ է, թե՞ ոչ, Մարտիրոսյանն ասում է. «Արտահոսքի մասին չենք կարող խոսել, քանի որ մենք միայն արտաքին տեսքն ենք տեսնում։ Կայքերի մեծ մասը նաև անձնական էջեր են, կան կայքեր, որ դեռ չեն գործել, պարզապես գնվել են։ Առնվազն արտաքին արտահոսք տեղեկատվությունների վերաբերյալ չի եղել»։
Ըստ մեդիափորձագետի՝ եթե նման հարձակումները կրկնվեն, պարզ կդառնա՝ սա պատահականությո՞ւն էր, թե՞ գործ ունենք համակարգված գործողության հետ։
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում նշում է՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» UIC.am, UMDIMEL.am, REFORMS.am կայքերը արդեն վերականգնվել են և հասանելի են ընթերցողներին։
Ըստ Իոաննիսյանի՝ այն հանգամանքը, որ կազմակերպության կայքերը կոտրվել են ոչ թե ադրբեջանական հաքերների, այլ թուրքական, խոսում է երկու բանի մասին․ «Առաջինը, սա հոգեբանական ազդեցություն ունեցող գործողություն է, նաև նպատակ ունեն խոչընդոտել մեր գործունեությունը՝ կապված Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, հայատյացության քաղաքականության վերանայման հետ»,- կարծում է նա։
Նրա փոխանցմամբ՝ թուրք հաքերները կայքերից մեկում ինչ-որ գրառում են արել, մյուսներում ոչինչ չի եղել։ Վերջինս ասում է՝ մտավախություն են ունեցել, որ կայքերից ջնջած կլինեն Ադրբեջանին և Ալիևին վերաբերող նյութերը, սակայն, չեն կարողացել:
«Մեր կայքերի պաշտպանության մակարդակը բարձր է, բայց հիմա կարիք ունենք վերանայելու պաշտպանվածությունը։ Ինչ-որ կարևոր տեղեկատվության արտահոսքի հետ կապված խնդիր չկա, բոլոր տեղեկությունները կայքերում հասանելի են։ Մենք անհանգստանում էինք, որ կարող է կայքերից ջնջած լինեին այն նյութերը, որոնք վերաբերում են Ադրբեջանին և Ալիևին, և նաև այն կարևոր տեղեկությունները, որոնք բոլորովին վերջերս փոխանցել ենք մեր միջազգային գործընկերներին: Բայց բոլոր նյութերը տեղում են»,- նշում է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգողը։
«Հարավ կովկասյան երկաթուղի ընկերության» մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանի խոսքով էլ՝ երկաթուղու կայքի կոտրված լինելու ընթացքը շատ կարճ է տևել. ադրբեջանական հաքերները կայքում միայն ինչ-որ գրառում են արել։
«Խնդիրը մեզ մոտից չէր, այլ հոսթինգի, որից միացված է կայքը։ Չենք հասցրել նկատել, թե ինչեր էին գրել, քանի որ շատ կարճ է տևել ընթացքը։ Հոսթինգը կարողացավ վերականգնել աշխատանքը»,- ասում է Գրձելյանը։
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունից էլ մեզ փոխանցեցին, որ նախարարության կայքը դեռ չի վերականգնվել։ Այն նույնպես միացված է հայաստանյան հոսթինգին, որն էլ հենց կոտրել են ադրբեջանական հաքերները. «Չեմ կարող ասել, թե ինչ են գրել կամ տարածել կայքում, բայց դեռ կոտրված է։ Կարևոր տեղեկատվություն կայքում չկա, քանի որ կայքը համընդհանուր ինֆորմացիայի տարածման համար է»:
Գյումրու համայնքապետարանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանի խոսքով էլ՝ համայնքապետարանի կայքի աշխատանքը վերականգնվել է առավոտյան։ Ադրբեջանական հաքերներն այս կայքում էլ միայն ինչ-որ գրառում են տարածել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի ընտրություններին, պատերազմ կլինի» հայտարարությունը քաղաքական է. Գալյան
Ապօրինի շրջանառությունից հանվել են ավելի քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր. կա կալանավորված
Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մի մասն արվում է Ռուսաստանից. «ԵՄ» բառը լսում, «խրտնում» են. Միրզոյան
Եթե ընդդիմադիրները գան իշխանության, մեծ հավանականությամբ, Հայաստանը կկանգնի նոր պատերազմի առաջ. Միրզոյան
174.6 միլիոն դիտում. վարչապետը հրապարակել է սոցցանցերի իր էջերում ակտիվության ցուցանիշները
Համաներում չի նախատեսվում․ շեշտը դրված է պատժից վաղաժամկետ ազատման վրա. Սրբուհի Գալյան
Աննա Հակոբյանի մասնակցությամբ տրվել է «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երրորդ փուլի մեկնարկը
ՀՀ-Թուրքիա երկխոսությունը հասունացել է այնքան, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություն հաստատվի․ նախարար
ՀՀ ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում գագաթնաժողովի է մասնակցել
Հայաստանը դիմել է ԵՄ-ին Խաղաղության եվրոպական հիմնադրամից երրորդ անգամ աջակցություն ստանալու համար․ Միրզոյան
«Կիա»-ն արմատից կոտրել է ծառն ու կողաշրջվել. 19-ամյա զինծառայողը մահացել է, կա 3 վիրավոր
Հովտաշատ բնակավայրի առողջության առաջնային պահպանման կենտրոնը կառուցված է. վարչապետ
Իրավապահներն ապօրինի շրջանառությունից ավելի քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր են հանել
Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, խոստումնալից երկխոսություն․ սա հեշտ ճանապարհ չէ. Միրզոյան
Պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին հորդորել է զգուշավորություն դրսևորել
Տեր կանգնենք մեր խաղաղությանն ու ինքնիշխանությանը․ ներողություն խնդրելու նուրբ արվեստը․ Թորոսյան
Ամիօ փաթեթներ․ քո նախընտրած բանկային ծառայությունները՝ մեկ տեղում
Գիտե՞ք՝ ՔՊ-ի առավելությունը նախկին օլիգարխիկ բոլոր կառավարությունների նկատմամբ որն է․ Հարությունյան
Հռոմում գազի պայթյունի հետևանքով շենքեր են փլուզվել․ տեսանյութ
ՄՍԾ աշխատակիցը մեկ ամսվա նպաստի չափով կաշառքի դիմաց կազմակերպել է քաղաքացիների մեկ տարվա նպաստի գործընթացը
Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է
Գյուղում 30 տարի մանկապարտեզ չկար․ մեր նորակառույց դղյակը՝ Հոռոմի երեխաների համար․ Չախոյան
Ներկայացվել են վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
«Ուժեղ տղերք», դուք կարո՞ղ ա կենսաբանությունից եք ուժեղ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոհեր և վիրավորներ Մոսկվայում․ քաղաքի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Որոշ տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Գնացել են «Ջաֆարի ձոր» քարակաքավ որսալու, սակայն բեզոարյան այծ են որսացել․ վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Ի՞նչ կլինի, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա. վարչապետը մանրամասնել է
Ամերիկա-իրանական փոխադարձ սպառնալիքներ ու պահանջներ. աշխարհը կարող է հայտնվել վառելիքային ճգնաժամի առաջ
Ֆուտբոլ Երևանի քաղաքապետի դեմ. Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել ֆուտբոլային հանդիպումից
Երևանում համտեսեցինք ժենգյալով հաց. Նիկոլ Փաշինյան
Աշխատանքն է, որ ստեղծում է բարեկեցություն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վահագն Խաչատուրյանը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկա է եղել Իլիա Երկրորդի հուղարկավորությանը
Այդ թեմային չեմ կարող առանց էմոցիաների արձագանքել, ներողություն եմ խնդրում. վարչապետը՝ մետրոյի միջադեպի մասին
Արագածի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում, Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է
Իսրայելը հայտարարել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին
Վրաստանում հրաժեշտ են տալիս Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ին. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT