Երևան
12 °C
Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված աշխատանքների շրջանակում տարվա սկզբից նախատեսված էին իրականացնել մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներ:
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նորոգման և ամրակայման, Գոշ համայնքի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման, ՀՀ Լոռու մարզի Քոբայր կայարանի Քոբայրավանքի սեղանատան վերականգնման և Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու նորոգման և ամրակայման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:
Հուշարձանների վերականգնման ծրագրում, որպես հրատապ անհրաժեշտություն, տարվա ընթացքում ավելացել են ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» (Անվերջության ժապավեն) հուշարձանի տարածքի լուսավորության ցանցի անցկացման և ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները:
ՀՀԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ներկայացուցիչները պարբերաբար այցեր են կատարել վերականգնվող հուշարձաններ՝ տեղում աշխատանքային խնդիրների քննարկման և ավարտվածության աստիճանի վերահսկման նպատակով:
Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի մասնաճյուղի (կառուցված 19-րդ դարի վերջում) վթարային վիճակը հաշվի առնելով՝ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է շենքի վերականգնումը: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին: Այս տարի նախատեսված են իրականացնել հողային, հիմքերի ուժեղացման և նոր պատերի կառուցման աշխատանքներ, որոնք մոտենում են ավարտին:
Քոբայրավանքի սեղանատուն
10-13-րդ դդ. հիմնադրված ՀՀ Լոռու մարզի Քոբայր ե/գ կայարանի Քոբայրավանքի հատվածում սեղանատան վերականգնման աշխատանքներն ընթանում են ծրագրին համաձայն: Չնայած բարձրադիր և դժվարամատչելի դիրքին՝ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և կավարտեն 2023 թվականին:
Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցի և Լոռի բերդ ամրոցի պարիսպ
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու նորոգման աշխատանքների իրականացման ընթացքում ծածկասալերի քանդման աշխատանքներից հետո առաջացել է լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտություն:
Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիս-արևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները մեկնարկել են ամռանը:
Վերոնշյալ բոլոր աշխատանքներն ընթանում են բնականոն հունով՝ համաձայն ժամանակացույցի, և ներկա պահին կատարված է աշխատանքների ամբողջ ծավալի մոտ 70 տոկոսը:
Ավարտված աշխատանքներ
ՀՀ Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու տանիքածածկերի նորոգման և ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» (Անվերջության ժապավեն) հուշարձանի տարածքի լուսավորության ցանցի իրականացման աշխատանքներն ամբողջովին ավարտված են:
Վերականգնման և նորոգման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների լուծումն իրականացվում է ՀՀԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT