Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կռվան է, եւ պետք է կարողանալ «կարդալ» այդ իրավա-քաղաքական տեքստը․ Վահրամ Աթանեսյան

Արցախի ԱԺ արտաքին  հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ Արցախը Ադրբեջանի հետ բանակցությունների սկսման պարագայում պետք է կառուցողական կեցվածքով հանդես գա՝ հենվելով միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա։ Ըստ նրա՝ այս իմաստով կռվան է անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությունը. պետք է կարողանալ «կարդալ» իրավա-քաղաքական տեքստը։ Դա թույլ կտա, որ Ստեփանակերտի դիսկուրսը ընկալելի լինի ե՛ւ Վաշինգտոնում, ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Բրյուսելում ու Փարիզում։

Վահրամ Աթանեսյանի հետ «Հայկական ժամանակ»-ի ամբողջական զրույցը ներկայացնում ենք ստորև:

- Պարոն Աթանեսյան, ՀՀ բարձր ղեկավարությունը վերջին օրերին քանիցս հայտարարեց Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցությունների սկսման հնարավորության մասին։ Իրատեսակա՞ն են նման բանակցություններն այսքան տարի անց, նաեւ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի ելքը։ Նկատենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ձեւաչափ կա՝ ընդունված ԵԱՀԿ-ի՝ Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ, 1994 թվականին։ Այդ ձեւաչափով Արցախը ճանաչված է որպես ե՛ւ բանակցությունների, ե՛ւ հակամարտության կողմ։

- ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշումը պայմանավորված էր 1994 թ․ մայիսյան հրադադարով, որի լիարժեք կողմ էր Լեռնային Ղարաբաղը։ Այդ հնարավորությունը, ցավոք, բաց է թողնվել 1997-ին, երբ մերժվել է կարգավորման փուլային տարբերակը։ Բայց դա չի նշանակում, թե Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հիմք այլեւս չկա։ Ոչ ոք չի բեկանել ԵԱՀԽ Նախարարների կոմիտեի 1992 թ․ մարտի 24-ի որոշումը, որը Ադրբեջանին զրկում է ԼՂ կարգավիճակ որոշել-չորոշելու իրավասությունից եւ ճանաչում է ԼՂ փաստացի իշխանության լեգիտիմությունը։ Այդ հիմքով էլ պետք է նախապատրաստվի Արցախ-Ադրբեջան երկխոսությունը։

- Ադրբեջանը, ըստ Ձեզ, պատրա՞ստ է ստատուս քվոյի նման պայմաններում Արցախի հետ նստել բանակցային սեղանի շուրջ եւ հավասարը հավասարի հետ բանակցել։ Եվ, բացի այդ, ինչի՞ շուրջ պետք է լինեն բանակցությունները, եթե Ադրբեջանը համարում է, որ ԼՂ խնդիր այլեւս գոյություն չունի, այսինքն՝ «Արցախն Ադրբեջան է»։ Արցախն ի՞նչ օրակարգ պետք է դնի բանակցային սեղանին։

- Հիմա մենք Ադրբեջանի՞ օրակարգն ենք ձեւակերպում, թե՞ մերը։ Ասացի, որ միջազգային իրավունքի իմաստով Ադրբեջանը չունի ԼՂ կարգավիճակ որոշել-չորոշելու իրավասություն։ ԼՂ կարգավիճակը պետք է որոշի ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովը ԼՂ ընտրյալ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ստեփանակերտ-Բաքու բանակցությունները պետք է կողմերի մոտեցումները հստակեցնեն։ Ինքնորոշման իրավունքը ժամկետ չունի, անանց է՝ մինչեւ այն որեւէ ձեւով չի իրացվում։ Ես հիմա փակագծեր չեմ բացի, բայց Ստեփանակերտը նաեւ միջազգային դատական ատյաններում կարող է պաշտպանել այդ իրավունքը՝ իրացման իրավունքը։

- Արցախի օրակարգը, այսինքն, պետք է լինի ինքնորոշման իրավունքի իրացման անանց լինելու արձանագրո՞ւմը։

Դա միջազգային իրավունքն է սահմանում։ Միջազգային իրավունքի սկզբունքների մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Հռչակագիր գոյություն ունի։ Այն նույնիսկ սահմանում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի չէ, եթե երկիրը չի հարգում ինքնորոշման իրավունքը, ազգային օրենսդրությամբ չի սահմանում այդ իրավունքի իրացման ընթացակարգ եւ մեխանիզմներ։ Ադրբեջանը այդ երկիրն է։ Եվ դա Ստեփանակերտը պետք է ապացուցի՝ ստանալով միջազգային հանրության աջակցությունը։ Ցավոք, Արցախում այդ ուղղությամբ քայլ չի արվում, սլաքներն ուղղվում են Հայաստանին։

- Արցախի ղեկավարությունը՝ ի դեմս ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, նշել է, որ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելուն պատրաստ են, «բայց անհրաժեշտ է հակամարտության համապարփակ կարգավորում՝ այդ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի ներգրավմամբ»։ Բաբայանը նաեւ նշել է՝ «եթե քաղաքական հարցի մասին ենք խոսում, ապա Ադրբեջանը պետք է ընդունի մեր սուբյեկտայնությունը եւ Արցախը՝ որպես հակամարտության լիիրավ կողմ, այնուհետեւ հավասարը հավասարի հետ կարող ենք բանակցել»։ Տպավորություն է, թե Արցախը, բանեցնելով դիվանագիտական ճկունություն, փոխանակ շահագրգռված լինի վերականգնել իր սուբյեկտայնությունը, նախապայմանների լեզվով է խոսում։ Ճի՞շտ է այս փուլում նման դիվանագիտական կեցվածքը։

- Դա կեցվածք չէ, առավել եւս՝ դիվանագիտական։ Դիվանագիտության ոսկե կանոնն է՝ եթե չես կարող բարեկամներիդ թիվն ավելացնել, գոնե նոր թշնամի մի վաստակիր։

- Որպես Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի երբեմնի նախագահ՝ գուցե հուշեք՝ ինչ կեցվածքով եւ խոսքի ինչ տոնայնությամբ պետք է Արցախը հանդես գա այս պահին։

- Կառուցողական՝ հենվելով միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի վրա։ Այս իմաստով կռվան է անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Պետք է կարողանալ «կարդալ» իրավա-քաղաքական տեքստը։ Դա թույլ կտա, որ Ստեփանակերտի դիսկուրսը ընկալելի լինի ե՛ւ Վաշինգտոնում, ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Բրյուսելում ու Փարիզում։

-  Դուք՝ որպես նախկին պաշտոնյա եւ ԼՂ հարցի հետ մասնագիտական խորը առնչություն ունեցող գործիչ, ինչպե՞ս եք «կարդում» խնդրո առարկա հայտարարությունը։

- Պատերազմը դադարել է խորհրդային շրջանի սահմանազատման տարածքում, Լեռնային Ղարաբաղ կա, կա Լաչինի միջանցք, կա ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գիծ։ Եվ այս իրողությունները պետք է իրավա-քաղաքական «փաթեթավորում» ստանան։

- Արցախի խորհրդարանի հինգ խմբակցությունները երեկ հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է «Նկատի ունենալով ՌԴ-ի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը եւ դրան հաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոհիշյալ երկրամասերի, Խերսոնի եւ Զապորոժեի մարզերի վերամիավորումը ՌԴ-ին՝ ԱՀ ԱԺ խմբակցությունները արձանագրում են, որ ԼՂՀ-ն 1991թ. իրավական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավունքի նորմերին, ժողովրդավարության սկզբունքներին եւ այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան»։ ԱՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ ՄԱԿ անդամ մյուս 190 պետություններին, ճանաչել ԼՂՀ-ը՝ «դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչության առջեւ ծառացած գոյաբանական լրջագույն սպառնալիքները»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը եւ դրանում ներկայացված համեմատությունները։

- Քսան տարի հույս փայփայել, որ Ռուսաստանը 1994թ․ ղարաբաղա-ադրբեջանական ստատուս-քվոյի փոփոխություն թույլ չի տա, ուշքի չգալ նույնիսկ 2016թ․ քառօրյա մարտերից հետո, անցնել քառասունչորսօրյա դժոխքի միջով եւ դարձյալ հավատալ, թե Խերսոնի կամ Զապորոժիեի օրինակը մի օր նախադեպային է լինելու նաեւ Լեռնային Ղարաբաղի համա՞ր։ Սա ի՞նչ է, ի՞նչ անուն ունի։

Հեղինե Մանուկյան

Տպել
3911 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է