Առաջին հայացքից անվտանգ, բայց մահաբեր երթևեկության միջոց․ ինքնագլորներից տուժելու դեպքերը 2 ամսում 60 տոկոսից ավելի են

Երևանում հայտնված նոր երթևեկության միջոցների՝ ինքնագլորների (самокат) առաջացրած խնդիրների մասին դեռ ամիսներ առաջ մամուլում և համացանցում բարձրաձայնումներ եղան, սակայն այսօր էլ դրանք շարունակում են արդիական և չլուծված մնալ։ 

Մասնավորապես ամիսներ առաջ ինքնագլորների հետևանքով առաջացած առողջական խնդիրների մտահոգիչ վիճակագրություն ներկայացրեց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: Օրերս էլ 10-ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Երևանի ԲԿ-ներից մեկը։

Առաջին հայացքից անվտանգ թվացող տեղաշարժի միջոցի բացասական հետևանքների մասին է շեշտում նաև ԵՊԲՀ ավագ դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Նրա խոսքով՝ թեև համապարփակ վիճակագրություն, թե Հայաստանում ինքնագլորներից տուժելու քանի՞ դեպք է արձանագրվել, բացակայում է, սակայն միայն համալսարանական հիվանդանոցում ինքնագլորներից ստացած վնասվածքների դեպքերը 60 տոկոսից ավելի են։

«Սա նոր խնդիր է ամբողջ աշխարհում և Հայաստանում և կարևոր խնդիր հանրային առողջության տեսանկյունից։ Եթե տարվա սկզբից մինչև հունիս ամիսն այդ դեպքերը եղել էին 36-ը, ապա միայն հուլիս և օգոստոս ամիսներին ունեցել ենք 31 դեպք։ Այսինքն՝ երկու ամսվա ընթացքում ունեցել ենք այնքան դեպք, որքան վեց ամիսների ընթացքում։ Տարբեր վնասվածքներով մեզ մոտ տեղափոխվել են նաև անչափահասներ. մինչև 18 տարեկան 4 հոգի ենք ունեցել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է մասնագետը։

Ըստ նրա՝ կոտրվածքները եղել են դեպքերի 15 տոկոսի դեպքում, իսկ մի դեպքում՝ գանգուղեղային տրավմա։ Վնասվածքները հիմնականում ստանում են հենց ինքնագլոր վարողները, 10 տոկոսը՝ հետիոտները։ 10-ամյա աղջնակի ծայրահեղ ծանր վիճակը ինքնագլորից ընկնելու հետևանքով, ըստ Մելիք-Նուբարյանի, առաջին դեպքն է։

«Եթե չի կարգավորվում ինքնագլորի երթևեկությունը, ապա այն արդեն անվտանգ միջոց չէ, ինչի ապացույցներն են այս դեպքերը։ Հիմնականում վնասվածք ստանում են ինքնագլոր վարող մարդիկ, վայր են ընկնում, բախվում պատնեշներին, մեքենաներին։ Հայաստանում, բարեբախտաբար, մահվան դեպք չի գրանցվել ինքնագլորի հետևանքով, բայց եվրոպական որոշ երկրներում արձանագրվել են։

Իսկ ի՞նչ է առաջարկում քաղաքային իշխանությունը և ոստիկանությունը ինքնագլորների երթևեկության կանոնակարգման և նման դեպքերից խուսափելու համար․

Խնդրի ի հայտ գալուց ի վեր Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ կառույցը երբեք չի միջամտել ինքնագլորների հետ կապված որևէ հարցի, որովհետև դրանք ներկրվել են մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ, քաղաքապետարանը որևէ փաստաթղթի կամ կանոնակարգման հետ գործ չի ունեցել և ազդելու որևէ լծակ չունի։ Բարձրացված բողոքների, մտահոգիչ վիճակագրության ի հայտ գալուց հետո միայն ոստիկանությունում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Քննարկված հարցերից են եղել մոպեդների և ինքնագլորների երթևեկության հետ կապված խնդիրները։ Այժմ այդ մասով կա օրենքի նախագիծ, որը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում՝ e–draft–ում։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ նախագծի հանրային քննարկումն ավարտվել է, սակայն այն դեռ գտնվում է լրամշակման փուլում։

Այսպես, ինչ է առաջարկվում նախագծով՝

  • Ինքնագնացների երթևեկությունը 14 տարեկանից բարձր անձանց դեպքում թույլատրել՝ ելնելով բացառման կանոնից, այն է՝
  • ա) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով,
  • բ) «ա» կետով նշված վայրերի բացակայության դեպքում՝ մայթով կամ հետիոտնային արահետով,
  • գ) «ա» և «բ» կետերով նախատեսված վայրերի բացակայության դեպքում՝ կողնակով, իսկ բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով, արգելել դրանց շահագործումը բնակավայրից դուրս ճանապարհներին,
  • ինքնագնացներով 7-14 տարեկանների երթևեկությունը թույլատրել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության կամ դրանցով երթևեկության անհնարինության դեպքում՝ հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, իսկ մինչև 7 տարեկաններինը՝ բացառապես մայթերով և հետիոտնային արահետներով,
  • արգելել էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կողմից,
  • արգելել դրանց շահագործումը 20կմ/ժ առավելագույն արագությունից բարձր արագությամբ, իսկ հետիոտների հետ համատեղ երթևեկության ժամանակ՝ 10 կմ/ժ արագությամբ,
  • սահմանել վարչական պատասխանատվություն նախագծով առաջարկվող կանոնները խախտելու համար,
  • վարչական պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ ոստիկանությանը։

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանի կարծիքով էլ՝ այս ամենից զատ՝ անհրաժեշտ է ինքնագլորների երթևեկության համար առանձին ուղի ստեղծել։ Ըստ նրա՝ վնասվածքների պատճառն այն է, որ ինքնագլոր վարողները փորձում են երթևեկել փողոցի՝ իրենց հարմար վայրերով, բայց, օրինակ, թեքահարթակի հանդիպելիս, այսպես ասած, փորձում են «ինքնագլորը թռցնել», որ կարողանան մայթ բարձրանալ, դրա հետևանքով էլ որոշները բարձր արագությունից ընկնում են։

«Խնդիրը ոչ այնքան առնչվում է ինքնագլորների անկանոն երթևեկությանը, այլ քաղաքային իշխանության հարցն է։ Արտասահմանյան շատ երկրներում հեծանիվների, ինքնագլորների համար կան առանձին արահետներ, որոնք Հայաստանում չկան։ Ինքնագլոր վարող քաղաքացիներն էլ փորձում են իրենք գտնել վարելուն հարմար վայրեր։ Եթե չկան համապատասխան պայմաններ, երթուղիներ, հետևաբար քաղաքացիներն ինքնագլորները, հեծանիվները վարում են՝ ըստ իրենց հայեցողության, այսինքն՝ որտեղ պատահի, ու քանի որ շատերը չեն տիրապետում երթևեկության կանոններին, հաճախ ենթարկվում են ճանապարհատրանսպորտային պատահարների»,- ասում է Քեյանը։

Նրա խոսքով՝ հեծանվորդները մայրաքաղաքի փողոցներում նույնպես շատանում են։ Այդ պատճառով պետք է պարզապես ճանապարհներն այնպես կահավորել, հարմարավետ պայմաններ ստեղծել, որ քաղաքացիները նման երթևեկության միջոցներ վարելիս խնդիրներ չունենան․ «Այդ դեպքում ինքնագլոր վարող անձը կհասկանա, որ դա իր ճանապարհն է, ու մայթի վրա վարել պետք չէ։ Հետիոտն էլ կհասկանա, որ դա ինքնագլորի կամ նման միջոցներ վարելու համար է ու այդտեղով քայլել պետք չէ»:

Ինքնագլորները մեզ մոտ ոչ միայն բիզնես հավելվածներ են, այլ նաև կան քաղաքացիներ, որոնք ունեն իրենց սեփական ինքնագլորները: Այդ դեպքում նախագծով առաջարկվող դրույթները որևէ կերպ չեն կարող ազդել այդ քաղաքացիների վրա, եթե այդպիսի երթևեկության միջոցների համար առանձին երթուղի չստեղծվի, ասում է զրուցակիցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18771 դիտում

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը