Բայդենը հայտարարել է այս շաբաթ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին

ԱՄՆ-ն այս շաբաթ նոր պատժամիջոցներ կսահմանի իրանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, մասնակցում են երկրում ցուցարարների դեմ բռնություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։

«Ես շարունակում եմ լրջորեն մտահոգված լինել Իրանում խաղաղ բողոքի ցույցերի ուժգնացող բռնությամբ, ներառյալ ուսանողների և կանանց դեմ, ովքեր պահանջում են հավասար իրավունքներ և հարգանք մարդկային արժանապատվության նկատմամբ»,- ասել է Բայդենը:

«Այս շաբաթ Միացյալ Նահանգները նոր միջոցներ կձեռնարկի նրանց դեմ, ովքեր բռնություն են գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մենք կշարունակենք պատասխանատվության ենթարկել իրանցի պաշտոնյաներին և աջակցել Իրանի ժողովրդի՝ խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին»,- հավելել է Բայդենը:

Սեպտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Իրանի փոխոստիկանության, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների նկատմամբ։ Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր ընդհանուր լիցենզիա է տրամադրել, որն ընդլայնում է Իրանին կապի ծառայություններ մատակարարելու հնարավորությունը։ ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ դա արվել է «տեղեկատվության ազատ փոխանակմանը և Իրանի ժողովրդի տեղեկատվության հասանելիությանը աջակցելու համար»՝ բողոքի ակցիաների ֆոնին իրանական իշխանությունների կողմից ինտերնետ հասանելիության սահմանափակումների պայմաններում:

Հիշեցնենք՝ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ սեպտեմբերի 16-ին բարոյականության ոստիկանությունը բերման էր ենթարկել մի քուրդ աղջկա գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի են ենթարկել ոստիկանները:

Ցուցարարները հարձակվել են իրավապահների և Բասիջ միլիցիայի անդամների վրա, պղծել Ղուրանը, հարձակվել հիջաբով կանանց վրա, հրկիզել մզկիթներ, կառավարական շենքեր, շտապօգնության մեքենաներ և բենզալցակայաններ, կան տասնյակ զոհեր և եռակի անգամ շատ վիրավորներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1781 դիտում

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը