Երևան
12 °C
Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցել եմ Վարդենիսի՝ հրետակոծությունից տուժած 12 բնակավայրերից 2-ը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ, որտեղ ծանոթացել են Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով Սոթք և Կութ բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ ստացել օպերատիվ իրավիճակի վերաբերյալ։

«Վարդենիս այցելած դիվանագետների թվում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը, Ռուսաստանի, Հունաստանի, Նիդեռլանդների, Ճապոնիայի, Արգենտինայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սերբիայի, Բրազիլիայի, Շվեյցարիայի, Լեհաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Գերմանիայի, Լիտվայի, Մալթայի, Չինաստանի, Մեծ Բրիտնիայի, Ռումինիայի, Իրաքի դեսպանությունների ներկայացուցիչները, Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Իտալիայի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, ինչպես նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, արտաքին գործերի նախարարի տեղակալը»,- նշել է մարզպետը:

Նրա խոսքով՝ դիվանագետները շրջել են Սոթք և Կութ բնակավայրերում, դիտարկել ադրբեջանական հրետակոծությունից տուժած բնակարանների, դպրոցների, մանկապարտեզների, բնակավայերի վարչական շենքերի, բուժամբուլատորիաների, գազատարների և ճանապարհների վնասները։
Այնուհետ Վարդենիսի համայնքապետարանում դիվանագիտական կորպուսին և ԶԼՄ ներկայացուցիչներին առավել մանրամասն տեղեկություններ են ներկայացվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։

«Թշնամու հարձակման հետևանքով Սոթքում վնասվել է 148, Կութում՝ 12, Վերին Շորժայում՝ 2 շինություն։ Բոլոր բնակարանների մասով ունենք կազմված ակտեր։ Ընդ որում, Սոթքում ունենք 7 բնակարան, որոնք վերականգնման ենթակա չեն և պետք է կառուցվեն նորովի։ Առաջիկա օրերի ընթացքում կիրականացվեն սոցաջակցության դրամական փոխանցումները, որոնց միջոցով բնակիչները հնարավորություն կունենան վերանորոգման աշխատանքներ սկսել»,- հայտնել է մարզպետը:

Ըստ նրա՝ հակառակորդի հարձակման հետևանքով Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների դպրոցները չեն գործել մեկ շաբաթ, ինչի արդյունքում կրթություն ստանալու իրավունքից զրկվել է 7072 աշակերտ, իսկ 897 երեխա՝ նախադպրոցական հաստատություն հաճախելու իրավունքից.
«Ելնելով անվտանգության խնդիրներից՝ սահմանամերձ 12 բնակավայերում դասապրոցեսը տարվում է հեռավար կարգով, որում ընդգրկված է 1245 աշակերտ։ Վարդենիսի համայնքապետարանի հետ միասին հրետակոծության հենց առաջին պահից կազմակերպել ենք բնակչության տարհանման աշխատանքներ, ինչի շնորհիվ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չենք ունեցել, սակայն ունեցել ենք 10-ից ավելի վիրավորներ, որոնցից մեկը՝ ծանր, երկուսը՝ միջին ծանրության, իսկ մնացածը առաջին բուժօգնություն ստանալուց հետո չեն դիմել բուժհաստատություններ»:

Ներկաների ուշադրությունը հրավիրվել է նաև այն ցանքատարածությունների վրա, որոնք այս պահին գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ, և բնակիչները չեն կարողանում իրականացնել բերքահավաքի աշխատանքներ. հակառակորդի նշանառության տակ գտնվող բնակավայրերի թիվը Վարդենիսում հասնում է 12-ի։

«Թշնամու հարձակման հետևանքով այրվել են խոտհարքեր, արոտավայրեր, հացահատիկի ցանքատարածություններ, վնասվել են գյուղատնտեսական տեխնիկաներ, գրանցվել է անասնագլխաքանակի անկում։ Իսկ այժմ, պայմանավորված հակառակորդի զինուժի ներկայությամբ, մոտ 3000 հա ցանքատարածության վրա վտանգված է բերքահավաքի և գյուղատնտեսական այլ աշխատանքների կազմակերպումը։ Փորձում ենք անել հնարավորը, որպեսզի բերքահավաքի աշխատանքները կազմակերպվեն առանց խոչընդոտների»,- գրել է Սարգսյանը:

Առկա իրավիճակի մասին պարզաբանումներ են ներկայացվել նաև ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են նաև դիվանագիտական կորպուսի և ԶԼՄ ներկայացուցիչների առաջադրրած հարցերին։

«Լիահույս եմ, որ այս այցի արդյունքում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները իրենց երկրների ղեկավարություններին կներկայացնեն տիրող իրավիճակն ու ագրեսորի վայրագությունները, ինչն էլ կնպաստի թշնամու սանձնմանն ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը»,- հույս է հայտնել մարզպետը։

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT