ՌԴ-ից մեծ թվով անձանց ներհոսքն ինչ ազդեցություն կունենա Հայաստանում ժողովրդագրական աճի վրա

Ռուս-ուկրաինական սահմանային լարվածության ֆոնին այս երկրների մեծաթիվ քաղաքացիներ դեռ ամիսներ առաջ էին ժամանել Հայաստան: Իսկ ահա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաքի մասին հրամանագիրը ստորագրելու լուրը լսելուց հետո հազարավոր մարդիկ պարզապես լքել են երկիրը՝ հիմնական ուղղություններն ընտերով հատկապես Վրաստանն ու Հայաստանը:

Քիչ չեն նաեւ շրջանառվող լուրերը, թե մեր երկիր եկած ռուսներն ու ուկրաինացիները ցանկություն են հայտնել այստեղ մնալու ու սեփական բիզնեսով զբաղվելու: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ կամ երկքաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերին, ապա նրանց թվում կան այնպիսիք, որոնք իրենց երկարատեւ ծրագրերից հանել են Ռուսաստան մեկնելու մտադրությունը:

Արդյոք բնակչության ներհոսքը մեր երկիր կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել ժողովրդագրական աճի վրա, եւ ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն եւ զարգացում» ծրագրի ղեկավար Աննա Հովհաննիսյանի կարծիքով՝ այս նոր իրողությունների համատեքստում շատ հավանական է, որ մենք ունենանք դրական պատկեր:

«Ցանկացած մեխանիկական շարժ, որը ներգաղթին է վերաբերում, բերում է բնակչության թվաքանակի ավելացման: Քանի որ բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում ծնելիության մակարդակը պարզ վերարտադրությունից ցածր է, ապա ներգաղթը կարող է նպաստել բնակչության թվաքանակի աճին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է Հովհաննիսյանը:

Շեշտելով, որ դեռ վաղ է հստակ կանխատեսումներ անել՝ մասնագետն ասում է՝ կտեսնենք, թե եկածներից քանիսը հիմնական բնակություն կհաստատեն Հայաստանում կամ արդյոք կմնա՞ն այստեղ երկար ժամանակով:

«Ուղղակի բոլորս պետք է մի բան հստակ իմանանք. սա շատ լավ հնարավորություն է, որից պետք է օգտվել: Պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ, մոտիվացիոն ծրագրեր, որպեսզի այստեղ ժամանակավոր տեղափոխված անձինք ցանկանան մնալ ու դառնալ մշտական քաղաքացի: Արհեստական խոչընդոտներ ստեղծելու եւ անիրատեսական շահույթ հետապնդող գործողություններից հարկավոր է զերծ մնալ»,- ընդգծում է նա:

Հովհաննիսյանը միաժամանակ նկատում է՝ չի բացառվում, որ իրավիճակի կայունացումից հետո եկածների մեծ մասը, նույնիսկ՝ ազգությամբ հայրը, կրկին ցանկանան վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը. «Չպետք է մոռանանք, որ մարդիկ երկար տարիներ ստեղծել, արարել են ինչ-որ մի տեղ, ու բնակության վայրը ընդմիշտ փոխելու համար շատ լուրջ դրդապատճառներ են պետք»:

Անդրադառնալով ժողովրդագրական վերջին տվյալներին՝ նա հայտնում է, որ հիմնադրամն առայժմ ամփոփվել է կես տարվա տվյալները, այսինքն՝ այս պահին հայտնի է 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի ժողովրդագրական պատկերը: Նրա խոսքով, ցավոք, ծնունդների թիվը նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է նաեւ մահացածների թիվը:

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում.

Ծնվածներ՝

2021 թվական՝ 17 հազար 249

2022 թվական՝ 16 հազար 511

2021 թվականի համեմատ նվազել է 95.7

Մեռելածիններ՝

2021 թվական՝ 239

2022 թվական՝ 220

2021 թվականի համեմատ նվազել է 92.1

Մահացածներ՝

2021 թվական՝ 16 հազար 403

2022 թվական՝ 14 հազար 679

2021 թվականի համեմատ նվազել է 89.5

Ամուսնություն՝

2021 թվական՝ 8 հազար 130

2022 թվական՝ 7 հազար 926

2021 թվականի համեմատ նվազել է 97.5  

Ամուսնալուծություն՝

2021 թվական՝ 2002

2022 թվական՝ 2207

2021 թվականի համեմատ նվազել է 110.2:

Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումների՝ մինչեւ 2050 թվականը կանխատեսվում է բնակչության թվաքանակի նվազում:

«Հայաստանը համարվում է ծերացող երկիր, եւ, կրկին ըստ մեր կանխատեսումների, մինչեւ 2050 թվականը տարեցների տեսակարար կշիռը կազմելու է 22-24 տոկոս, այսինքն՝ բնակչության 4-ից 1-ը լինելու է կենսաթոշակային տարիքի, որը եւս համարվում է ժողովրդագրական հիմնախնդիր: Այժմ Հայաստանում տարեցների տեսակարար կշիռը մոտ 14 տոկոս է: Ըստ ՄԱԿ-ի սանդղակի՝ եթե տարեցների տեսակարար կշիռը 7 տոկոսից բարձր է, երկիրը համարվում է ծերացող»,- մանրամասնում է մասնագետը:

Վերջինս ասում է՝ այս երեւույթը միայն Հայաստանում չէ, որ նկատվում է. բոլոր զարգացող, զարգացած երկրներում բնակչության ծերացումը վաղուց է սկսվել, ինչը պայմանավորված է կյանքի սպասվելիք միջին տեւողության բարձրացմամբ:

«Հայաստանում այն հիմա բավականին բարձր է, կանանց շրջանում մինչեւ 79 տարեկանն է, տղամարդկանց շրջանում՝ 72: Եթե չեմ սխալվում, ամենաբարձրը Ճապոնիայում է, իսկ Ռուսաստանում այն շատ ավելի ցածր է՝ պայմանավորված տարբեր հիվանդությունների առկայությամբ: Մեզ մոտ բարելավվել են առողջապահական ծառայությունները, դարձել շատ ավելի մատչելի, ինչը եւս նպաստում է նման պատկեր ունենալուն»,- հավելում է մասնագետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3409 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ