Երևան
12 °C
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, նշվում է Կատաղության հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրը:
Այս հիվանդությունը մասնահատուկ բուժում չունի, և մահաբերությունը 100% է։ Մեր երկրում ընդունված է պատվաստումներով հետկոնտակտային բուժման ռազմավարությունը. հիվանդ կենդանու հետ շփվելուց հետո իրականացվում է պատվաստում անմիջապես դեպքից հետո նույն օրը, հետո՝ 3-7-14-30-90 օր պարբերականությամբ։ Օգտագործվում է նաև կատաղության իմունոգլոուլին։ Քանի որ հիվանդության սկզբում դժվար է կենդանու մոտ նկատել վարքագծային փոփոխություններ, և միշտ չէ, որ կենդանիներին պատվաստում են, ապա վարակվելու ռիսկը միշտ կա։
Վերջին շրջանում Երևանում և մարզերում նկատվում է թափառող շների թվի աճ։ Ոմանց համար սա անհանգստանալու պատճառ չէ, սակայն որոշ քաղաքացիներ դժգոհում են՝ ասելով՝ երեկոյան ժամերին շները ագրեսիվ են դառնում և պատրաստ են հարձակման։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարի ամեն օր Հայաստանում առնվազն 15 մարդ է թափառող շների հարձակման զոհ դարձել։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ դեպքերը տարեցտարի ավելացել են՝ հինգ տարի առաջ 3296 մարդ էր դիմել բժշկի, անցած տարի՝ մոտ 80 տոկոսով ավելի՝ 5632։ 2022 թվականի հունվարից մինչև օգոստոս կենդանիների կողմից տուժածների թիվը 100 հազար բնակչի հաշվարկով կազմել է 153,7, 2021-ի համեմատ այս ցուցանիշը աճել է, քանի որ այն ժամանակ եղել է 156,7։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի համաճարակաբան Կարինե Գևորգյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ շների՝ մարդկանց կծելու դեպքերը հազարավոր են, սակայն վերջին երեք տարիների ընթացքում կենդանիների կծելուց հետո կատաղության դեպքեր մարդկանց շրջանում չեն գրանցվել։
«Կատաղության դեպքերը շատ հազվադեպ են գրանցվում՝ շնորհիվ կանխարգելիչ միջոցառումների։ Իրականացնում ենք հետկոնտակտային բուժման ռազմավարություն, այսինքն՝ կատաղության դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է։ Այն երկու էտապից է բաղկացած․ մեկը պայմանական է, այսինքն՝ կատարվում է՝ անկախ նրանից՝ կծող կենդանին ո՞ղջ է, թե՞ կծելուց հետո անկել է։ Երկրորդը արվում է, երբ կծելու օրվանից հետո նկատվել է վարքագծի փոփոխություն, կենդանին դեպրեսիվ է, ջղաձգություններ ունի, ագրեսիվացել է և մինչև 14 օրը՝ անկել: Այս դեպքում պետք է նրա հետ շփված մարդուն պարտադիր կերպով պատվաստում արվի մինչև 90-րդ օրը: Սակայն եթե կենդանին ողջ է, կարող են վերջացնել բուժումը մինչև 14-րդ օրը, և մարդը հանգիստ ապրի»,- մանրամասնում է նա։
Կատաղության հիվանդության ախտանիշները մարդու օրգանիզմում ուշ են նկատվում՝ կախված, թե որտեղ է վերքը տեղակայված։ Օրինակ՝ վերին վերջույթներից վիրուսը ավելի արագ է անցնում կենտրոնական նյարդային համակարգ, քան ստորին վերջույթներից։ Սակայն հիվանդությունը ոչ միայն կծելու հետևանքով կարող է փոխանցվել մարդուն, այլ նաև վիրուսով վարակված կենդանու հետ շփումից։ Վարակը փոխանցվում է թքի հետ, ելնելով սրանից՝ հարկ չկա անծանոթ շներին ձեռքով դիպչել։ Մենք մարդկանց շրջանում իրազեկումն ենք բարձրացնում, որ բոլոր նրանք, ովքեր կենդանիներ են պահում, պարտադիր պատվաստեն նրանց։ Երբ մարդուն կենդանին կծում է, մենք հայտնում ենք այդ մասին ՍԱՏՄ-ին և համապատասխան կենտրոնին»,- հավելում է Գևորգյանը։
Չնայած, ըստ ՀՎԿԱԿ-ի մասնագետի, այս ընթացքում իրենք շների կատաղության դեպքեր չեն հայտնաբերել, սակայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից մեզ հետ զրույցում նշեցին՝ 2020 և 2021 թվականներին Հայաստանում արձանագրվել է շների կատաղության 8 դեպք, 2022-ին՝ 1, որոնք փոխանցվել են OIE-ին, այսինքն՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն:
«Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները (հակակատաղության պատվաստանյութ) համարվում են նաև բուժում, հետևաբար անհրաժեշտ է կենդանիների, հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի, կծելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ վերքը մշակելու և համապատասխան պատվաստումներ ստանալու համար»,- խորհուրդ են տալիս տեսչական մարմնից:
ՍԱՏՄ-ն շների կծման դեպքերի մասին տեղեկանում է ահազանգերի միջոցով, հետո, եթե հայտնաբերվում է շունը, ապա ձեռնարկվում են համապատասխան քայլեր․ իրականցվում է փորձաքննություն՝ պարզելու՝ շունը վարակված եղե՞լ է կատաղություն հիվանդությամբ, թե՞ ոչ։
Երևանի քաղաքապետարանի՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը» չի զբաղվում կատաղություն հիվանդության ախտորոշմամբ, սակայն կազմակերպությունը միակ պետական կառույցն է, որը զբաղվում է թափառող շներին կատաղություն հիվանդության դեմ մասսայական պատվաստմամբ և վերապատվաստմամբ, մեզ հետ զրույցում շեշտում է կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանը։
«Աշխատանքները սկսվել են դեռ 2019 թվականից, իսկ վերապատվաստման բուն գործընթացը՝ այս տարվա ապրիլ ամսից: Կատաղություն հիվանդության դեմ պայքարի մի մաս է կազմում նաև Երևան համայնքը։ Հիվանդության վտանգավոր լինելու հանգամանքը հաշվի առնելով՝ նման աշխատանքներ նաև մարզերում և տարբեր համայնքներում ենք իրականացնում։ Նմանօրինակ համայնքներից են Մասիսը, Եղվարդը, Արմավիրը, Էջմիածինը, Նոր Հաճնը և այլ համայնքներ»,- ասում է Առաքելյանը:
Այս տարվա 8 ամիսների ընթացքում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը» պատվաստվել և վերապատվաստվել է շուրջ 2500 թափառող կենդանի։ ՀՈԱԿ-ի ստերջացրած և պատվաստած թափառող շների ականջներին փակցնում են գունավոր տարբերանշաններ․ այս տարվա գույնը կարմիրն է:
«Քաղաքացիները շատ հաճախ նույնացնում են կատաղություն հիվանդությունն ու ագրեսիան: Ստացված ահազանգերից շատ ենք հանդիպում, երբ բնակիչը պնդում է՝ շունը կատաղած է, սակայն պարզվում է՝ շան մոտ պարզապես վարքաբանական շեղում է, կամ ընդամենը հաչում է: Սա, իհարկե, հետևանք է նաև հասարակության շրջանում կենդանիների հետ վարվելու մշակույթի ցածր մակարդակի կամ որոշ դեպքերում՝ ի սպառ բացակայության: Այն, որ թափառող շներից կարելի է վտանգ սպասել, փաստ է, սակայն շատ հաճախ այն չափազանցվում է ու վերածվում կենդանատյացության»,- նկատում է նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT