Երևան
12 °C
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված Ժամկետային զինծառայող 19-ամյա Արեն Մալաքյանն ապագա նկարիչ էր: Հարազատների եւ մտերիմների խոսքով՝ տղան հիմնականում դիմանկարներ էր նկարում, որոնց շարքում մեծ թիվ էին կազմում Արցախյան տարբեր տարիների պատերազմների ժամանակ զոհված մեր հերոս տղաների դիմանկարները՝ Ռոբերտ Աբաջյան, Ալբերտ Հովհաննիսյան, Կարեն Ջալավյան եւ այլք:
Մայրն ասում է, որ որդին ինքնուս էր, նկարելը նրա կյանքի անբաժան մասն էր կազմում:
«Արենս միացնում էր երաժշտությունն ու սկսում նկարել, օրեր էին լինում՝ մինչեւ գիշերվա 3-4-ը նկարում էր: Օր չկար, որ մի քանի պատվեր չունենար, բայց գումարի համար չէր անում»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում շեշտում է որդեկորույս մայրը՝ Քրիստինե Հախվերդյանը:
Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ Արենը զոհված զինվորի է նկարել, սակայն նախապես չի իմացել այդ մասին, պատվերը տալիս է տեղեկացել եւ ծանր է տարել փաստը: «Մի անգամ հերթական դիմանկարի պատվերն էր տարել, անչափ հուզված եկավ տուն, ասաց՝ մա՛մ, էն տղեն, որ նկարում էի, պատերազմում է զոհվել»,- պատմում է մայրը՝ շեշտելով՝ նման դեպքերում երբեք գումար չէր վերցնում:
Տղան ընդունվել էր Վանաձորի պետական համալսարանի նկարչական բաժին: Մայրը նշում է՝ նախորդ տարի, երբ համալսարանից զանգել են, ասել, որ անվճար է ընդունվել, ուրախացել են, սակայն գիտեին, որ որդին, նախ, պետք է ծառայություն անցնի, հետո՝ կրթությունը շարունակի: Ընդունվելու հաջորդ օրը զինկոմիսարիատից Արենին զորակոչվելու թուղթն է եկել:
Մոր խոսքով՝ մինչ զորակոչման ծանուցագրի բերելը՝ որդին «անհանգիստ» է եղել, թե ինչու չեն ուղարկում: «Ասում էի՝ Արեն ջան, մի շտապիր, կուղարկեն, էլի: Մարդիկ փախչում են, պատրվակ փնտրում, որ ազատվեն, դու էլ րոպե առաջ ուզում ես գնալ: Ջղայնանում էր: Ասում էր՝ մա՛մ, ես պետք է ծառայեմ. հանուն հայրենիքի զոհվելը հպարտություն է: Խնդրում էի, որ նման բաներ չասի, ասում էի՝ տղե՛ս, մի ասա՝ սիրտս չի դիմանա»,- նշում է տիկին Քրիստինեն:
Արենը բնավորությամբ աշխույժ եւ ուրախ մարդ է եղել, անչափ կարգապահ ու մաքրասեր, տղայի առավելություններն է թվարկում մայրը՝ ապա հավելում, որ իր տղան չէ, դրա համար է գովաբանում, նրան ճանաչողներից ում էլ հարցնենք, նույնիսկ ավելին կասի:
Ամեն անգամ, երբ տղան դիրքեր է բարձրացել, ինքն ու ամուսինը չեն կարողացել քնել, ասում է Քրիստինե Հախվերդյանը, ապա երբ որդին իջել է դիրքերից՝ ասել են՝ այս մի անգամն էլ անփորձանք իջավ. «Բայց արի ու տես, որ փորձանքը հենց զորամասում եղավ»:
Տիկին Քրիստինեն նշում է, որ որդու 19-ամյակի ժամանակ դժբախտ դեպք է պատահել, ինչից Արենը շատ է ազդվել: Ծննդյան օրը՝ կեսգիշերին, զանգել է մորն ու ասել, որ տագնապով իրենց բարձրացնում են դիրքեր, հեռախոսը անջատելու է. «Գիտեր, որ կես ժամից ծնունդն էինք շնորհավորելու ու կանհանգստանայինք: Գիշերը բարձրացել էին դիրքեր եւ տեսել ծառայակից ընկերներից երեքի դիակները: Չէր մոռանում այդ դեպքը, միշտ հիշում էր: Ուզում էր այդ զոհված տղաներին նկարել, չգիտեմ էլ՝ նկարե՞լ է, թե՞ չէ»:
Մայրը հպարտությամբ շեշտում է, որ տղան նաեւ շատ էր սիրում սպորտով զբաղվել: «Գալիս էր տուն, խնդրում, որ մեջքի հատվածը նկարեմ, տեսնի՝ ինչ փոփոխություններ են եղել: Ես էլ սիրում էի իրեն նկարել, անգամ՝ գաղտնի: Կարծես ուզում էի ամեն ինչ արխիվացնել, բայց ի՜նչ իմանայի, թե այդ ամենը հետո ինչ սրտով եմ նայելու»,- ասում է նա ու երանի տալիս այն մարդկանց, որոնք որդուն չեն ճանաչել:
Չնայած նրան, որ Արենը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից էր, ընկերները նրան «Վանաձորցի Արեն» են ասել, հետո մորը պատմել են, որ երբ Արենին այդ կերպ էին դիմում, սաստում էր, ասում, որ ինքը Վանաձորից չէ, այլ Մարգահովիտ գյուղից: «Ասում էր՝ ես գյուղի տղա եմ, գյուղը ամաչելու բան չէ, ես հպարտ եմ իմ ծննդավայրով»,- նկատում է մայրը:
Բացի Արենից, Մալաքյանները եւս մեկ որդի ունեն, որը 16 տարեկան է: Մոր հավաստմամբ՝ երկու եղբայր շատ համերաշխ են եղել, հաճախ են կատակել միմյանց հետ: «Արենը փոքր տղայիս ասում էր՝ Տիգրան, դու բանակում չես ծառայի միայն էն դեպքում, եթե ես զոհվեմ»,- հիշում է մայրը:
Ըստ նրա՝ որդին, եթե անգամ վիրավորվեր, միեւնույն է, կիսաապաքինված վիճակում էլ կվերադառնար դիրքեր. «Երբ նոր էր գնացել ու տեսել, թե որոշներն ինչ պատրվակներ են փնտրում, որ բանակից ազատվեն, ասում էր՝ ախր, զարմանում եմ՝ ինչ ձեւի մարդիկ կան, որ բոլորս ազատվենք, ո՞վ է սահմանը պահելու»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT