Երևան
12 °C
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ էին անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները: Նշված համայնքում ընթանում էին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 18 համայնքում ընդհանուր մասնակցության թիվը կազմել է 50,47 տոկոս: Համայնքներից ամենաակտիվը եղել է Սյունիքի մարզի Քաջարան համայնքը՝ 77,77 տոկոս մասնակցություն, ամենապասիվը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքը՝ 27,20 տոկոս:

Այսպիսով՝ ըստ ԿԸՀ տվյալների՝ Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքում անցկացված համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություններում հաղթել է անկուսակցական Ջասմ Մախմուդովը: Նրա օգտին քվեարկել է 773 ընտրող: Մախմուդովի միակ մրցակիցը Անզոր Ուռուսյանն էր:
Ծաղկահովիտ համայնքում ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ՝ հավաքելով 2299 ձայն, երկրորդ տեղում «Հզոր համայնք» դաշինքն է՝ 1327 ձայնով:
Արագածոտնի Թալին համայնքում հաղթանակը նույնպես ՔՊ-ինն է: Կուսակցությունն այստեղ հավաքել է 7990 ձայն, համայնքապետի թեկնածուն Տավրոս Սափեյանն է: Երկրորդ տեղում «Արդար Հայաստան» կուսակցություն է, որը ստացել է 2323 ձայն:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում էլ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 5374 է: Այստեղ ընտրապայքարի միակ մասնակից ուժը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն էր, որը ստացել է 5257 քվե: Համայնքապետի թեկնածուն Վազգեն Ադամյանն է:
Լոռու մարզում 4 համայնքում էին անցկացվում ՏԻՄ ընտրություններ: Գյուլագարակում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 3513 է եղել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այստեղ ևս հաղթանակ է գրանցել՝ հավաքելով 1779 ձայն՝ գլխավորությամբ Խաչիկ Վարդանյանի, երկրորդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որը ստացել է 1731 ձայն:
Ալավերդիում հաղթանակ է տարել «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածուն Արկադի Թամազյանն է, այս ուժի օգտին քվեարկել է 6791 մարդ, երկրորդը ՔՊ-ն է՝ 6557 ձայնով:
Լոռի Բերդում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 2217 է եղել, որից 1254-ը ձայն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: ՔՊ համայնքապետի թեկնածուն Արայիկ Ներսիսյանն է: Երկրորդ տեղում «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 619 ձայնով:
Տաշիր համայնքում հաղթանակ է գրանցել «Միասնական համայնք» դաշինքը՝ Էդգար Արշակյանի գլխավորությամբ՝ ստանալով 5904 ձայն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այստեղ երկրորդն է՝ 2376 ձայնով:
Վայոց ձորի Արենի համայնքում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 3688 է եղել: Ընտրությունների նախնական արդյունքները, ըստ ԿԸՀ-ի, այսպիսին են.
Արենի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 3281 ձայն, «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկել է 388 ընտրող։ ՔՊ համայնքապետի թեկնածուն Հուսիկ Սահակյանն է:
Եղեգիս համայնքում նույնպես հաղթանակ է գրանցել իշխանական կուսակցությունը՝ ստանալով 1593 ձայն։ «Ազատական» կուսակցությունն ունի 1162 քվե՝ այսպիսով զբաղեցնելով երկրորդը տեղը: Այստեղ ՔՊ թեկնածուն Արթուր Ստեփանյանն է:
Կոտայքի մարզում ընտրություններ էին 4 համայնքում:
Չարենցավան համայնքում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 13.330 է եղել, հաղթել է «Միասնական համայնք» դաշինքը՝ ստանալով 6812 ձայն՝ Հակոբ Շահգալդյանի գլխավորությամբ, երկրորդը ՔՊ-ն է՝ 5571 ձայնով:
Ակունք համայնքում հաղթանակ է գրանցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 2708 ձայնով, երկրորդ տեղում «Համախմբում» դաշինքն է՝ 2098 ձայնով: ՔՊ համայնքապետի թեկնածուն Հունան Ռուբենյանն է:
Բյուրեղավան համայնքում էլ ձայների մեծամասնությունը ստացել է «Միասնություն» դաշինքը՝ 2079, դաշինքի համայնքապետի թեկնածուն Հակոբ Բալասյանն է, երկրորդը ՔՊ-ն է՝ 1247 ձայնով:
Ջրվեժ համայնքում մասնակցում էր միայն «Քաղաքացիական պայմանագիրը», որն էլ ստացել է 2084 ձայն: Այստեղ համայնքապետ կդառնա Ռոբերտ Պետրոսյանը:
Տավուշի մարզում էլ ՏԻՄ ընտրություն էր ընդամենը մեկ համայնքում՝ Բերդում: Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվն այստեղ եղել է 11.095, որից 5685-ը ձայն է տվել «Զորավոր համայնք» դաշինքին, ՔՊ-ն այստեղ ստացել է 4298 ձայն: Նշենք, որ «Զորավոր համայնք» դաշինքի ընտրված թեկնածու Հարություն Մանուչարյանը կալանավորված է:
Սյունիքի մարզում ընտրություններ էին 2 համայնքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները, որի համաձայն՝ ՔՊ-ն Սիսիանում հավաքել է 4093 ձայն՝ Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ: «Աշխատանք և արդարություն» դաշինքը ստացել է 2693 ձայն:
Իսկ Քաջարան համայնքում հաղթել է «Դեպի միասնություն» դաշինքը, որը հավաքել է 2233 ձայն։ ՔՊ-ն Քաջարանում ստացել է 817 ձայն: Նշենք, որ «Դեպի միասնություն» դաշինքի համայնքապետի թեկնածուն գործող համայնքապետ Մանվել Փարամազյանն է:
Շիրակի մարզի Անի համայնքում էլ, նախնական տվյալներով, ամենից շատ ձայնը հավաքել է «Ազգ-համայնք» դաշինքը, որի թեկնածուն գործող համայնքապետ Արտակ Գևորգյանն է՝ 3763 ձայնով։ ՔՊ-ն Անիում ստացել է 3032 քվե:
Նշենք, որ որոշ համայնքներում 50+ ձայն որևէ քաղաքական ուժ չի հավաքել, և այս դեպքում սպասվում են կոալիցիոն համագործակցություններ, կամ դրանց բացակայության դեպքում՝ նոր ընտրությունների անցկացում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT