Երևան
12 °C
Վերին Լարսի անցակետում վերջին օրերին 2022 թվականի համար ռեկորդային հերթեր են:
Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնությունից եկող մեքենաների հերթերը հսկայական երկարության են հասնում, դրանք արդեն հատել են 15 կմ-ի սահմանը, բացի այդ, գերծանրաբեռնված է աշխատում անցակետը: Այս մասին են վկայում նաև Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության բաց տվյալները։
Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբերի 21-ին հայտարարված մասնակի մոբիլիզացիայի ֆոնին սահմանի ռուսական կողմում մեքենաների հսկայական հերթի խցանման երկարությունը, ըստ Yandex.Traffic ծառայության տվյալների, գրեթե 15 կիլոմետր է։
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 06:00-ի դրությամբ, մեկ օրում Ռուսաստանից Վրաստան է մեկնել 1943 մարդատար և 336 բեռնատար մեքենա։
Վերին Լարսում այժմ հերթում սպասում է 2200 մարդատար և 500 բեռնատար մեքենա։ Սա անցակետի առավելագույն ծանրաբեռնվածության տվյալներն են տարվա սկզբից ի վեր:
Լարսում սպասող քաղաքացիներն ու նրանց ընտանիքների անդամները համացանցային տարբեր խմբերում և էջերում հայտնում են, որ վերջին երկու օրերին մաքսակետերը ժամանակ առ ժամանակ փակվել են տեխնիկական պատճառներով, ինչով պայմանավորված՝ հերթերում սպասելու ժամանակն ավելացել է մի քանի ժամով ևս:
Հյուսիսային Օսիայի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունից նախօրեին РБК-ին հայտնել էին, որ Վերին Լարսն աշխատում է բնականոն հունով, առանց սահմանափակումների, երթևեկության համար նախատեսված բոլոր գոտիները բաց են։
Նմանատիպ հայտարարություն է արել օրերս Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը ևս։
Նշվել է, որ տրանսպորտային միջոցների տեղաշարժը և մաքսային ընթացակարգերի իրականացումը տեղի է ունենում «ամբողջությամբ, օրը 24 ժամ, առանց ընդհատումների»։
Միաժամանակ նշվել է, որ վերջին տասը օրվա ընթացքում «Վրաստանի պետական սահմանով մուտքի և ելքի թվի միջև կտրուկ աճ կա:
Սեպտեմբերի 25-ի՝ գիշերվա ժամը 03:00-ի տվյալներով, երկու ուղղությամբ էլ Լարսում երթևեկությունը կաթվածահար վիճակում է, հայտնում են լրատվամիջոցները: Նշվում է, որ ժամը 03:00-ից մինչ առավոտ հերթում եղած ավտոտրասնպորտային միջոցները ոչ մի քայլ առաջ չեն շարժվել:
Վրաստանի ընդդիմադիր խմբակցության անդամների ունեցած տվյալների համաձայն՝ վերջին օրերին միայն Վրաստան է մուտք գործել ՌԴ-ի մի քանի հարյուր հազար քաղաքացի:
Ի դեպ, համացանցում վրաց օգտատերերը ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով սահմանափակումներ մտցնել «օկուպանտ երկիր Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ»։
Ստորագրահավաքի մասնակիցները դիմել են Վրաստանի իշխանություններին՝ անհապաղ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու պահանջով, իսկ երկիր թույլ տալ մուտք գործել միայն քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց։
Վրացական խորհրդարանի պատգամավոր Նոնա Մամուլաշվիլին քիչ առաջ ուկրաինական լրատվամիջոցներից մեկի ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ վաղը՝ երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, հնարավոր է՝ Վրաստանը փակի իր սահմանները 18-55 տարեկան ՌԴ քաղաքացի հանդիսացող տղամարդկանց համար: Պատգամավորի խոսքերով՝ խորհրդարանականներին այդ մասին այսօր ծանուցել են վրաց կառավարությունից:
Նշենք, որ ռուս-վրացական անցակետով, ինչպես նաև օդային ճանապարհով մեծաթիվ ՌԴ քաղաքացիներ են ժամանել նաև Հայաստան, խցանումներ են նաև Ղազախստանի ու Մոնղոլիայի հետ սահմանային անցակետերում:
Ռուսաստանի քաղաքացիների մի մասը սկսել է լքել երկիրը անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին երկրում զորահավաք հայտարարելու մասին հրամանագիր ստորագրեց:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի ուշ հայտարարել էր, որ 300 հազար մարդ կզորակոչվի ՌԴ տարբեր շրջաններից: Կոչը չի վերաբերի ուսանողներին և ժամկետային զինծառայողներին, զորահավաքի ենթակա են միայն զինվորական ծառայությունն ավարտած և զինվորական մասնագիտություն ունեցող քաղաքացիները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT