ՌԴ զինված ուժերում հայազգի ծառայողներ կան, մոբիլիզացիայի վերաբերյալ գրություն չենք ստացել․ Տյումենի հայ համայնքի ղեկավար

Ինչպես հայտնի է, երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա սկսելու մասին։

Ըստ նրա՝ զորակոչի կենթարկվեն միայն այն քաղաքացիները, ովքեր պահեստազորում են։ Նրանք լրացուցիչ ուսուցում կանցնեն՝ հաշվի առնելով Ուկրաինայի հատուկ գործողության փորձը։ Զորահավաքային աշխատանքները մեկնարկել են հենց երեկվանից։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ ավելի ուշ հայտարարել էր, որ կզորակոչվի 300 հազար մարդ։

Վլադիմիր Պուտինի այս հայտարարությունից հետո սոցցանցերում սկսվեցին տարածվել տեղեկությունները, թե զորակոչի համար ՌԴ որոշ տարածքներից հիմնականում կանչվում են ազգությամբ հայ, բայց Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձինք։ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել էր ՌԴ-ում՝ մոբիլիզացիայի մասին հրամանագրից հետո Տուապսեից զինվորագրման ենթակա քաղաքացիների ցուցակը, որոնցից 90 տոկոսից ավելին ազգությամբ հայեր էին։ «Տուապսեի բնակչությունը 60 հազար է, որից ռուսները՝ 75, հայերը՝ 8 տոկոս են կազմում»,- գրել էր Բաբաջանյանը:

Տուապսեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել, փոխարենը «Հայկական ժամանակը» զրուցել է ՌԴ Տյումենի մարզի հայկական համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանի հետ։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ մոբիլիզացիայի վերաբերյալ հայկական համայնքը որևէ գրություն չի ստացել, հայտարարությունից հետո համայնքում խուճապ նույնպես չկա։

«Որևէ անհանգստություն, խուճապ մեր հայրենակիցների շրջանում չկա։ Որևէ խնդիր չի առաջացել, իսկ եթե խնդիրներ լինում են, ապա այդ դեպքում մեր բնակիչները դիմում են մեզ, և ամեն ինչ կարգավորվում է»,- ասում է նա։

Տյումենի մարզում բնակվում է շուրջ 25 հազար հայ։ Կան և՛ Հայաստանի քաղաքացիներ, և՛ ազգությամբ հայ, բայց ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք։ Հովեյանի խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց ի վեր հայ համայնքի շրջանում զոհեր նույնպես չկան:

«Տեղեկություն չունենք, թե մեր համայնքից քանի հայ է ծառայում ՌԴ զինված ուժերում, բայց եթե իրենք ՌԴ քաղաքացի են, ապա, օրենքի համաձայն, պետք է ծառայեն ՌԴ զինված ուժերում: Ինչպես Հայաստանում է՝ 18 տարին լրանալուց հետո տղաները զորակոչվում են ծառայության, նույն էլ այստեղ է գործում, եթե դու ՌԴ քաղաքացի ես, կապ չունի, թե ինչ ազգության ես, զորակոչվում ես բանակ։ Բնական է, որ կան հայազգի ներկայացուցիչներ, ովքեր, լինելով ՌԴ քաղաքացի, հիմա ծառայում են»,- նշում է հայկական համայնքի ղեկավարը։

Ըստ Հովեյանի՝ մամուլում տարբեր տեղեկություններ են տարածվում, թե ՌԴ այս կամ այն հայկական համայնքներում խուճապ կա, սակայն Տյումենի հայկական համայնքում այդ անհանգստությունը բացակայում է։ Զրուցակիցը նաև շեշտում է՝ մարզը ամենաբազմազգ համայնքն է ՌԴ-ում, ապրում է 160-ից ավելի ազգ։

«Համերաշխ մարզ է, որևէ ազգ այլ ազգի ներկայացուցչի հետ չի փորձում խնդիրների մեջ ընկնել։ Յուրաքանչյուր ազգ փորձում է պահել համերաշխության մթնոլորտը։ Երեկ էլ, այսօր էլ ոչ ոք ինչ-որ տագնապի մեջ չի ընկել, ամեն ինչ մեզ մոտ կարգին է, իրավիճակը՝ հանգիստ»,- ասում է նա։

Նշենք, որ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո Մոսկվայում բողոքի ակցիաներ են սկսվել։ Հազարավոր մարդիկ իրենց բողոքը արտահայտելու համար դուրս են եկել փողոց և վանկարկում են՝ «բաց թող»։ Ոստիկանությունը, սակայն, վերջիններիս բերման է ենթարկում։

Տպել
9131 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն