Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, աշխատանքային խումբը ձևավորվել է նախարարի հրամանով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման, այդ թվում առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի դերակատարների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Նիստը վարել է փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ով աշխատանքային խմբի ղեկավարն է: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին ու աշխատանքային խմբի անդամներին, շնորհակալություն հայտնել նրանց համագործակցության համար։ Մարտիրոսյանը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով ֆրանկոֆոնիայի հիմնական առաքելությանը, մշտապես ջանքեր է գործադրում ժողովրդավարության և մարդու հավասար իրավունքների պաշտպանության, ֆրանսերենի ուսուցման խորացման ուղղությամբ: Նա ձևավորված աշխատանքային խումբը որակել է որպես ֆրանկոֆոն կառույցների միջև երկխոսության և ջանքերի համադրման արդյունավետ հարթակ` վստահություն հայտնելով, որ այս նոր ձևաչափը կնպաստի նաև հայ-ֆրանսիական կրթամշակութային հագեցած օրակարգի աշխատանքների իրականացմանը:
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Նա ներկայացրել է ֆրանկոֆոնիայի միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները, այն է՝ տարբեր ձևաչափերով ֆրանսերենի ուսուցման խորացումը Հայաստանի բուհերում և դպրոցներում, ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների պարբերական վերապատրաստումները (նաև մասնագիտական առարկաների համար), համամարդկային արժեքների՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումների կազմակերպումը:
Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց հաստատության գործունեությունը՝ ուղղված ֆրանսերենի զարգացմանը Հայաստանում և հանդես են եկել առաջարկներով, որոնք վերաբերել են դպրոցներում և բուհերում ֆրանսերենի գրավչության բարձրացմանը՝ ճամբարների ու միջոցառումների կազմակերպմամբ, իրազեկվածության բարձրացմամբ, ֆրանկոֆոնիայի մեկամսյակի կազմակերպման մեջ համատեղ ջանքերի գործադրմանը և այլն։
Քննարկմանը ներկա ԿԳՄՍ հանրակրթության վարչության ներկայացուցիչ Արմինե Օհանյանը պարզաբանել է ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում oտար լեզվի ընտրության կարգը:
Հնչած առաջարկները վերաբերել են նաև բուհերում լեզվի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, միջբուհական կապերի հաստատմանը, վերապատրաստման ծրագրերի աշխարհագրության ընդլայնմանը և այլն:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ֆրանսերենի ուսուցում իրականացնող բուհերի, այդ թվում և Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական քոլեջի, «Ալիանս Ֆրանսեզ» հասարակական կազմակերպության, հանրակրթական դպրոցների, Ֆրանսիայի և ֆրանս-հայկական կազմակերպությունների հետ գործընկերություններ ունեցող նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ինչպես նաև ոլորտում ակտիվ մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT