Երևան
12 °C
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն է տարածել «Արմենիա» հեռուստաընկերության «Կույր աշխարհ» սերիալի վերաբերյալ՝ դատապարտելով դրանում ցուցադրվող բռնությունը։
Հայտարարությունը՝ ստորև․
«Արմենիա» հեռուստաընկերությունը օրերս մեծ հնչեղությամբ սկսել է հեռարձակել հերթական սերիալը, որը շարունակում է հղփացած, բիրտ ու բռնարար, անշնորհք բառապաշարով տղամարդկանց և որբ, դժբախտ, բամբասկոտ, անվերջ բռնության ենթարկվող կանանց կերպարային մոդելների վերարտադրությունը։ Առաջին անգամը չէ, որ մենք հայտարարություն ենք տարածում նույն հեռուստաընկերության արտադրած հեռուստասերիալներում բռնության առկայության վերաբերյալ։ Մեր հայտարարության արդյունքում «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Սակայն կարծես սա բավարար միջոց չէր՝ կանխելու ակնհայտ բռնության ցուցադրությունն ու քարոզը, և այս անգամ հեռուստատեսային նախագիծն է՛լ ավելի հեռու է գնում։ «Կույր աշխարհ» հեռուստասերիալի սցենարային հիմքը կնոջ կուսաթաղանթն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Հեռուստասերիալի հենց այս դրվագն է տարածվում որպես սյուժետային համառոտ շարադրանք (անոնս), որը պատմում է նորապսակ զույգի ամուսնական առաջին գիշերվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Այն, որ աղջիկը կուսաթաղանթից զրկվել է անհավանական տրավմայի արդյունքում, քննարկման ենթակա չէ, բայց այն բռնությունը, ապա նաև՝ բռնաբարությունը, որ կատարվում է տրավմայի արդյունքում կուսության կորուստը հավաստող բժշկական փաստաթղթի անհետանալուց հետո, ուղղակի նողկանք է առաջացնում։
Անընդունելի է կուսության թեման վերստին դարձնել մեր հասարակության կարևորագույն, անկյունաքարային արժեքներից մեկը, որը, իբրև թե «արդարացիորեն», հանգեցնում է կանանց նկատմամբ բռնության սիստեմատիկ դրսևորումների։ Իհարկե, մեր հասարակության տարբեր շերտերում դեռևս կան պահպանված վնասակար ավանդույթներ, որոնք մեծ տարբերություններ են դնում կանանց և տղամարդկանց միջև և հանգեցնում խտրականության, ապա նաև՝ բռնության։ Սակայն այդ արատավոր երևույթների նմանօրինակ ներկայացումը հեռուստասերիալների միջոցով անընդունելի է և հղի վտանգներով։
2010 թվականից ի վեր Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան արձանագրել է կնասպանության 90-ից ավելի դեպքեր, որոնց ուսումնասիրությունը փաստում է․ մի կողմից կանանց նկատմամբ հանցագործությունների կատարումը թույլատրելի է դառնում կնոջ ստորադաս լինելու համոզմունքի գերակայության արդյունքում (մի բան, որ ձևավորվում է հատկապես մեդիայի միջոցով), իսկ մյուս կողմից՝ այդ հանցագործություններն արդարացվում են՝ որակվելով իբրև կնոջ վարքի «հակաբարոյականությամբ» պայմանավորված գործողություններ։
Առկա են բազմաթիվ հետազոտություններ, համաձայն որոնց՝ մեդիայում և հատկապես հեռուստասերիալներում արտացոլված կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունն անմիջականորեն ազդում են հանրային կյանքի վրա։ Ներկայացվող հերոսները դառնում են վարքային մոդելներ և նպաստում բռնության օջախների բռնկմանը, մարդիկ համարում են, որ հենց դա՛ է իրականն ու ճշմարիտը։
Իրավակարգավորումների տեսանկյունից՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է անկախության առաջին տարիներին՝ 1993 թվականին, լրջագույն ուշադրություն է դարձնում մեդիադաշտի վրա՝ ընդգծելով, որ այն մեծ ազդեցություն ունի հանրային գիտակցության վրա, և պետությունը պարտավոր է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել մեդիայում կարծրատիպերի և կանանց նկատմամբ բռնության արտացոլումները վերացնելու ուղղությամբ։
Ներպետական օրենսդրության շրջանակներում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը ևս համարում է, որ գենդերային անուղղակի խտրականության դրսևորման ձևերից է գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով։ Նույն օրենքի 8-րդ հոդվածում հստակ սահմանված են գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, ըստ որոնց՝ գենդերային հավասարության խախտմանն ուղղված տեղեկատվությունից և քարոզչությունից հասարակության պաշտպանությունը պետության պարտավորությունն է։
Այս համատեքստում շատ կարևոր է մեդիադաշտի որակի համար պատասխանատու հանրային մարմինների կարգավորիչ նշանակությունը, որոնց արդյունավետ գործունեությունը կարող է կանխել բռնությունը: Մասնավորապես, այն երկրներում, որտեղ վերահսկողություն կա մեդիայում ցուցադրվող բռնության տեսարանների վրա, աստիճանաբար նվազում է հասարակության շրջանում տեղի ունեցող բռնությունների քանակը: Եվ հակառակը՝ հեռուստասերիալներում քարոզվող բարքերը անմիջական ազդեցություն են ունենում կանանց նկատմամբ բռնության և ակնհայտ խտրական մոտեցումների ամրապնդման հարցում: Այժմ նույնիսկ զարմանալի չի լինի, եթե իրական դեպքեր լսենք առաջին ամուսնական գիշերը կատարվող դաժան բռնությունների ու կնասպանությունների վերաբերյալ։
Հաշվի առնելով վերոնշյալ խնդրի կարևորությունն ու ազդեցությունը հանրության գիտակցության վրա՝
պահանջում ենք․
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ հրավիրված նիստում դիտարկել «Կույր աշխարհ» հեռուստասերիալում առկա բռնության, բռնաբարության և այլ բռնություն պարունակող երևույթները և տալ իրավական գնահատական։
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովից՝ գումարել նիստ և քննարկել, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել հայաստանյան հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալներում կանանց նկատմամբ խտրականության և բռնության դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրշակունյաց պողոտայի կիսակառույցի հոսանքազրկման պատճառով երկու աշխատակից արգելափակվել է ամբարձիչում
Գևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի անդամների հետ ամփոփել է ընթացիկ տարվա արդյունքները
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Բահրեյնում է
Բախվել են 15-ամյա տղայի վարած «Մերսեդես»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորից 3-ը անչափահաս է
Հայաստանի մասնակցին կընտրի հանդիսատեսը․ մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը
Քաղաքացին կիսակառույցի 6-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. դուրս է բերվել նրա դին
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Դա պարզապես համընկել է. Սուրենյանը՝ դեկտեմբերին տաք եղանակի հետևանքով երկրաշարժի հավանականության մասին
«Աննա, տոլմայից պրծանք, հիմա էլ ձվածե՞ղ ես սարքում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները․ ՀՀ-ն այսօր ունի 1 ներկայացուցիչ
Մի քիչ աշխատեցի, մի քիչ էլ մարզվեցի, որ մի քիչ էլ աշխատեմ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ժողովուրդ ջան, էս ինչքա՜ն նամակ եք գրել. Նիկոլ Փաշինյան
Գևորգ Պապոյանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն, ծանոթացել արտադրական գործընթացներին
Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել ԳԱՎԻ-ի գագաթնաժողովին. Անահիտ Ավանեսյան
Մեքենաներ են բախվել. «Մերսեդես»-ի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Հորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասին
Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և ուղեկցողները
Քննարկվել են երկկողմ համագործակցության արդյունքները․ ՆԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին
Դավիթ Խուդաթյանը հետևել է Տավուշում իրականացվող շինաշխատանքներին, եղել Ոսկեպարում, Աճարկուտում, Կիրանցում
Ստուգայցեր Սյունիքում. ձմռանն ընդառաջ հատուկ ուշադրություն է դարձվել փրկարար ծառայության պատրաստվածությանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ընտրություններին դառնալու են մրցակից, պայքարեն իրար դեմ. Խալաթյան
Կապեր մաֆիայի հետ. իտալացի միանձնուհին ձերբակալվել է
Կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում օտարերկրացու դի է հայտնաբերվել
Աշխարհի լողի առաջնությանը Հայաստանը երկու մասնակից կունենա
Ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Դեր Զորը. տեսանյութ
Թուրք փաշաներից հետո հայրենազրկման 2-րդ փուլը եղել է Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին. Առաքելյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Դպրոցները տարին ամփոփում են մշակութային երկխոսությամբ
Հյուրընկալել էի ՀՀ-ում Չեխիայի դեսպանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրմանը, շրջել քաղաքի կենտրոնական հատվածում
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը «դժգոհել» է Հայաստանից
Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՊՆ
Մոտ 6 ժամ քննարկում էինք տգիտությանն իր բոլոր դրսևորումներով ձեռնոց նետելու մասին. Աննա Հակոբյան. լուսանկարներ
Նախատոնական և տոնական օրերին հրավառությունների կարգին վերաբերող հարցեր են քննարկվել. հանձնարարականներ են տրվել
Քննարկում էինք հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյան. տեսանյութ
Լուկաշենկոն Վլադիմիր Պուտինից «Օրեշնիկ» է խնդրել
ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 270 ընտանիքի արդեն հավաստագիր է տրվել. ինչպես դառնալ բնակապահովման ծրագրի շահառու
Կարծես ամեն ինչ պատրաստ է. վարչապետը հայտնել է՝ երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT